Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Կառլեն Ռուբենի Պետրոսյան

Ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, 1959թ. հոկտեմբերի 13-ին։

1966թ. ընդունվել և 1976թ. ավարտել է Մարտակերտի թեմիկ Ավթանդիլյանի անվան միջնակարգ դպրոցը։

1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը, գերազանցության դիպլոմով։

1981 թվի նոյեմբերից մինչև 1984թ. դեկտեմբերը աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որպես ինժեներ, ապա՝ ստացիոնար ասպիրանտ։

Մոտ մեկ տարի՝ մինչև 1985թ. սեպտեմբերի 1-ը ԵրՊԻ Գորիսի մասնաճյուղում լաբորատորիայի վարիչ էր։ Այնուհետև՝ մինչև 1996 թվականը նույն հաստատությունում աշխատել է որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս, նաև՝ դեկանի պաշտոնակատար։

1995թ. օգոստոսի 20-ից հոկտեմբերի 28-ը աշխատել է ԼՂՀ Մարտակերտի» Գիտակ» ՊՓԲԸ-ի տնօրեն։

1996-1998թթ. ՌԴ Նովգորոդ քաղաքում մասնակցել է ոսկերչության դասընթացներին։

1998թ. նոյեմբերի 18-ից մինչև 2000թ. մայիսի 16-ը ԼՂՀ Մարտակերտի շրջանի հարկային տեսչության պետն էր։

2000թ. մայիսի 16-ից 2001թ. մայիսի 24-ը՝ ԼՂՀ հարկային պետական վարչության աշխատակազմի ղեկավար։

2001թ. մայիսի 24-ից նոյեմբերի 12-ը աշխատել է որպես Հարկային պետական վարչության առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետ, ապա մինչև նույն տարվա դեկտեմբերի 27-ը՝ Հարկային պետական վարչության պետի օգնական։

2001թ. դեկտեմբերի 27-ից 2003թ. փետրվարի 3-ը՝ Հարկային պետական վարչության մաքսային բաժնի պետի պաշտոնակատար էր։

2003թ. փետրվարի 3-ից մինչև օգոստոսի 4-ը աշխատել է որպես Հարկային պետական վարչության հայտարարագրման բաժնի պետ։

2003թ. նոյեմբերի 24-ից 2006թ. հունվարի 17-ը՝ «Նաիրի» հանրախանութի տնօրեն։

ԼՂՀ կառավարության 2006թ. հունվարի 17-ի թիվ 06 որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար և այդ պաշտոնում աշխատել մինչև 2007թ. սեպտեմբերի 27-ը։ Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ։

2008թ. հունվարի 7-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, որտեղ և պաշտոնավարել է մինչև 2009թ. հունվարի 23-ը, ապա կրկին նշանակվել ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:

2009թ. հունիսի 18-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ:

ԼՂՀ նախագահի 2011թ. մարտի 31-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար:

ԼՂՀ նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Արցախյան շարժման և պատերազմի մասնակից է:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (վկայական N001803):

ՀՀ ԵԿՄ վարչության կողմից պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է թանկարժեք նվերներով:

Գիտական երեք աշխատությունների հեղինակ է մետաղների կտրման տեսությունից:

Ամուսնացած է, ունի երեք որդի: