ՀՀ ՖԷՆ 855-Ն -17 դեկտեմբերի 2002թ

ԼՂՀ ֆինանսների նախարարություն Ոչ պաշտոնական հրատարակություն

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության նախարարու թյան կողմից

«13» փետրվարի 2009թ.

Պետական գրանցման թիվ 1110921

ԼՂՀ արդարադատության նախարար

Ն. Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՄԱՆ

«06» փետրվարի 2009թ. N 10 -Ն

ք.Ստեփանակերտ

Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 144 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

——————————————————————————————-

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 80 որոշման 1-ին կետով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`

1. Հաստատել.

1) «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն թիվ 1 հավելվածի

2)  «Թիվ 1 հավելվածով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն թիվ 2 հավելվածի:

3) «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն թիվ 3 հավելվածի

4) «Թիվ 3 հավելվածով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն թիվ 4 հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

3. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 30-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 144 հրամանը :

Նախարար` Ս. Թևոսյան

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Լեռնային Ղարաբաղի հանրապետության

Ֆինանսների նախարարի

«06» «փետրվարի»2009թվականի

N 10-Ն հրամանի

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ »

Հավելված թիվ 1-ով սահմանված «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1) գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույց.

2) տիտղոսային մասի 2-րդ կետում բ յուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 115-Ն հրամանով հաստատված թիվ 11 հավելվածին համապատասխան.

3) աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում դրանց անվանախումբը.

4) աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 115-Ն հրամանով հաստատված թիվ 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ).

5) աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով.

6) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս.

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 4

Լեռնային Ղարաբաղի հանրապետության

Ֆինանսների նախարարի

«06» «փետրվարի»2009թվականի

N010-Ն հրամանի

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

Հավելված թիվ 3-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1) գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին քաղվածք պայմանագրից .

2) տիտղոսային մասի 2-րդ կետում բ յուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 200 8 թվականի հ ոկտեմբե րի 1 -ի թիվ 11 5-Ն հրամանով հաստատված թիվ 11 հավելվածին համապատասխան .

3) քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս, իսկ «հարկային հաշվառման կոդը» տողը չի լրացվում, եթե պայմանագիրը կնքվել է օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ .

4) տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է ապրանքների մատակարարման, ծառայությունների տրամադրման և աշխատանքի կատարման պայմանագրերով նախատեսված վերջնաժամկետը .

5) 1-ին աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում դրանց անվանախումբը .

6) 1-ին աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 200 8 թվականի հ ոկտեմբե րի 1 -ի թիվ 11 5-Ն հրամանով հաստատված թիվ 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ) .

7) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով

պայմանագրեր կնքելիս .

8) քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում .

9) քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով .

10) քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները .