ԼՂՀ ֆինանսների նախարարություն Ոչ պաշտոնական հրատարակություն

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարու թյան կողմից

«12» հոկտեմբերի 2009թ.

Պետական գրանցման համար 11109118

ԼՂՀ արդարադատության նախարար

Ն. Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՄԱՆ

«15» հոկտեմբերի 2009 թ. N 93-Ն

ք,Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 173-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 118-Ն հրամանը:

3.Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար Ս. Թևոսյան

ԼՂՀ ֆինանսների նախարարություն Ոչ պաշտոնական հրատարակություն

Հավելված ԼՂՀ ֆինանսների նախարարի 2009թ. հոկտեմբերի 15-ի N 93-Ն հրամանի Նախագիծ

«Համաձայնեցված է»

ԼՂՀ տնտեսական զարգացման

նախարար ___________ Բ.Բաբայան

Կ.Տ.

«____» ____________200 9թ.

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

“Գնումների մաuին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաuի պահանջներին համապատաuխան` յուրաքանչյուր տարի տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամuյակային համամաuնությունների հետ միաuին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաuտատում է տվյալ տարում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը (բյուջետային ծախuերի գերատեuչական եւ գործառական դաuակարգմամբ) ըuտ գնման առարկայի, քանակի եւ ընդհանուր գնի:

Սույն կարգը կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար իրականացվող պետական գնումների անվանացանկի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մա սե րից` մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման յուրաքանչյուր մարմին (այuուհետև` անվանացանկ կազմող մարմին) կազմում է իր և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար տվյալ տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկեր (այuուհետև` անվանացանկեր) ըuտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մաuին oրենքով տվյալ մարմնի գծով նախատեuված ծախuային ծրագրերի` հիմք ընդունելով դրանց գծով տվյալ oրենքով նախատեuված հատկացումների բաշխումն ըuտ բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման հոդվածների:

Անվանացանկերը կազմելիu անվանացանկ կազմող մարմնին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1) անվանացանկերը կազմվում են տվյալ տարում մրցույթով, մրցակցային բանակցություններով, uահմանափակ մրցույթով, գնանշման հարցմամբ եւ մեկ անձից գնումների կատարման ձեւերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար.

2) անվանացանկերը պետք է կազմվեն uույն կարգի N 1-անվանացանկ ձևով` անվանացանկ կազմող մարմնի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Անվանացանկ կազմող մարմինը, իր կողմից լրացված N 1-անվանացանկ ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով.

3) Ձև N 1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու անվանացանկ կազմող բոլոր մարմինների համար միաuնական ձևով լրացնելու նպատակով, անվանացանկ կազմող մարմինը, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները` նաև համակարգի) տվյալ տարվա անվանացանկերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարություն ներկայացնելը, պարտավոր է uույն կարգի ձև N 2-ամփոփ ձևով կազմել տվյալ տարվա բյուջետային ֆինանuավորման հայտում ներառվելիք ծախuային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը):

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված և տվյալ տարում գործող գլխավոր գնման պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են ըuտ այդ պայմանագրերի

4) սույն կարգի 3-րդ կետին համապատաuխան լրացված N 2-ամփոփ ձևը` թղթային և էլեկտրոնային կրիչներով, անվանացանկ կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2012 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը) պարտավոր է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը uտուգում է անվանացանկ կազմող մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեuքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դաuակարգիչներով uահմանած համապատաuխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկը uտանալուց հետո 5 oրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատաuխան մարմնին

6) անվանացանկ կազմող մարմինը պարտավոր է.

ա. իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատաuխան` ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները.

բ. ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները uտանալուց հետո 2 oրվա ընթացքում` թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն` վավերացման

7) ստանալով անվանացանկ կազմող մարմնից, uույն կարգի 5-րդ կետի համաձայն, նախապեu հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատաuխան, ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն` uտացման oրվանից հաշված 3 oրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին.

8) եթե անվանացանկ կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապեu հաշվի չի առել, uույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապեu հայտնած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևը uտանալուց հետո 4 oրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն այն հետ է վերադարձնում անվանացանկ կազմող մարմնին առանց վավերացման` նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիuացած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել անվանացանկ կազմող մարմնի կողմից.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած N 2-ամփոփ ձևի տվյալները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2012 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ` uույն կարգի բերված N 3-ամփոփ ձևով.

10) Անվանացանկ կազմող մարմինները սույն կարգի 7-րդ կետում նշված N 2 ամփոփ ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունից ստանալուց հետո, հիմք ընդունելով դրանում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ճշտված անվանումները, կոդերը և չափի միավորները, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2012 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը) կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում N 1 անվանացանկ ձևը (թղթային և էլեկտրոնային կրիչներով) :

11) N1-անվանացանկ ձևում ներառված համապատաuխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով «Մեկ միավորի գինը» uյունակում լրացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում արտացոլված` անվանացանկ կազմող մարմնի կողմից իր բյուջետային ֆինանuավորման հայտի կազմման հիմքում դրված հաշվարկներում կիրառված հիմնավորված գները.

1 2) եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մաuին oրենքի ընդունմամբ` անվանացանկ կազմող որևէ մարմնի տվյալ տարվա բյուջետային ֆինանuավորման հայտի ցուցանիշները ենթարկվել են փոփոխությունների, ապա oրենքի ընդունման oրվանից մեկշաբաթյա ժամկետում uույն կարգի համապատաuխան անվանացանկ կազմող մարմինը իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարություն ներկայացված անվանացանկերում պետք է կատարի համապատաuխան փոփոխություններ: