Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի գործունեության հաշվետվություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2011 թվականի ընթացքում ապահովել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2011 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին» N71-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումն ամբողջությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված 303,8 մլն դրամի չափով ֆինանսական միջոցների հաշվին կադաստրի համակարգի կողմից իրականացվել են 9 ծրագրային աշխատանքներ, այդ թվում.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում համայնքների բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և կադաստրային քարտեզագրման աշխատանքներ

Ծրագրի շրջանակներում իրականացվել են բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման աշխատանքներ 430 հեկտարի վրա, կադաստրային քարտեզագրման աշխատանքներ 1997 անշարժ գույքի միավորի և խտացման ցանցի 110 կետերի տեղադրման, չափման և հավասարակշռման աշխատանքներ ԼՂՀ Ասկերանի և Մարտունու շրջաններում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքներ

Հաշվառման աշխատանքներ են իրականացվել 29 համայնքներում:

3. Հողի և դրա վրա գտնվող շենքերի և շինությունների, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման աշխատանքներ

Արդյունքում կատարվել է անշարժ գույքի շուկայի 2010-2011 թվականների եռամսյակային, կիսամյակային և տարեկան վերլուծություն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են անշարժ գույքի միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացում և վերլուծություն, որոնց արդյունքները պարբերաբար հրապարակվել են «Ազատ Արցախ» հանրապետական թերթում` հասա֊րակության լայն շերտերին շուկայի իրավիճակի մասին իրազեկելու նպատակով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքներ

Իրականացվել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի 43 համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքներ:

5. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և մասնավորեցվող /սեփականաշնորհվող/ անշարժ գույքի և ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներ

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հայտերի հիման վրա իրավունքի պետական գրանցում է իրականացվել 709 միավոր պետական սեփականության և 230 միավոր համայնքային սեփականության նկատմամբ:

6. Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներ

Իրականացվել են 102 միավորի նկատմամբ հաշվառման և 197 միավորի նկատմամբ գրանցման աշխատանքներ:

7. Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրում, զարգացում և տեղեկատվական բանկի ստեղծում

Տեղեկատվական բանկի ստեղծման նպատակով իրականացվել են 9082 կադաստրային գործերի տվյալների մուտքագրում և 588286 էջերի տեսաներածում:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային ցանցի քարտեզագրման աշխատանքներ

Քարտեզագրվել և թվայնացվել է 2500 կմ ճանապարհային ցանց: Ծրագիրը կշարունակվի նաև 2012 թվականին:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր:

2011 թվականի արդյունքներով ընդհանուր առմամբ տարածքային ստորաբաժանումների ընթացիկ գործունեության տվյալներով կատարվել են 9171 միավոր պետական գրանցման աշխատանքներ և տրամադրվել է 7200 միավոր անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն:

Վերոհիշյալ աշխատանքների դիմաց սահմանված կարգով գանձվել և պետական բյուջե է մուտքագրվել 34485,5 հազար դրամ պետական տուրք, իսկ աշխատանքների արդյունքներով ապահովվել է 217069,0 հազար դրամ եկամուտ:
2011 թվականի անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը կազմել են 24270,3 հազար դրամ, որն էլ փոխանցվել է պետական բյուջե:
Միաժամանակ համակարգի կողմից իրականացվել են նաև մի շարք աշխատանքներ, որոնք ուղղված են հանրապետությունում կադաստրի ոլորտի զարգացմանը:

Դրանք են`

— Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում (բացի` Ստեփանակերտ քաղաքից) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման ժամանակ, իրավունք հաստատող փաստաթղթերում նշված չափի 20 տոկոսից ավելի հողամաս օգտագործելու պատճառով իրավունքի պետական գրանցում չստացած բնակելի տների և դրանց կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասերի պետական գրանցման աշխատանքները: Տարվա կտրվածքով առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ժամանակ դուրս մնացած 152 անշարժ գույքի միավորների նկատմամբ կատարվել են իրավունքի պետական գրանցում, որի արդյունքում գյուղական համայնքների բնակիչներին անվճար կտրամադրվեն սեփականության իրավունքի գրանցման վկայականներ.

Շարունակվել են աշխատանքները հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողության բնագավառում: 2011 թվականին տեսչական ստուգումներ են իրականացվել ԼՂՀ Մարտունու շրջանում, որի արդյունքներով արձանագրվել է 1700 հեկտար անօրեն օգտագործվող հողատարածք: Ընդհանուր առմամբ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2011 թվականի ընթացքում իրականացվել են 6815,02 հա վարձակալության տրամադրված գյուղնշանակության հողերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներ, որից ԼՂՀ Ասկերանի շրջանում` 1704,05 հա, Մարտունու` 1201,54 հա, Մարտակերտի` 1078,55 հա, Հադրութի` 574,27 հա, Շուշիի` 160,00 հա, Շահումյանի ` 30,50 հա, Քաշաթաղի շրջանում` 2066,11 հա:

— պարբերաբար թարմացվում է վարձակալված հողամասերի բազան.

— 2011 թվականին շարունակվել են շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման աշխատանքները: Ընդհանուր առմամբ գրանցվել է 44 միավոր շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունք, ընդ որում 42-ը` 2011 թվականի ընթացքում: Բացի այդ, շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական տեղեկատվական բանկի ձևաորման նպատակով, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ:

Օրենսդրություն

2011 թվականին Կոմիտեի կողմից մշակվել և ԼՂՀ Ազգային ժողովի ու ԼՂՀ կառավարության քննարկման են ներկայացվել ներքոհիշյալ նորմատիվ իրավական ակտերը`

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՕ-9-Ն)

2. Կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված քաղաքացիների կողմից փաստացի օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակի մասին (Ընդունված է 2011 թվականի մարտի 23-ին ՀՕ-13-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի ապրիլի 13-ին ՀՕ -15-Ն)

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի ապրիլի 13-ին ՀՕ-16-Ն)

5. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի մայիսի 19-ին ՀՕ-26-Ն)

6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին ՀՕ-31-Ն)

7. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին(Ընդունված է 2011 թվականի օգոստոսի 16-ին ՀՕ-38-Ն)

8. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՕ-80-Ն)

9. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՕ-81-Ն)

10. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՕ-82-Ն)

11. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՕ-83-Ն)

12. ԼՂՀ 2011 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2011 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին (Ընդունված է 2011 թվականի փետրվարի 15-ին N 71-Ա)

13. ԼՂՀ Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու և ԼՂՀ կառավարության 2010 2vakani դեկտեմբերի 28-ի «ԼՂՀ Մարտունու շրջանի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումների ցանկը հաստատելու մասին» թիվ 907-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին (Ընդունված է 2011 թվականի մարտի 21-ին N 125-Ն)

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 61 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի մարտի 22-ին N157-Ն)

15. ԼՂՀ Հադրութի շրջանի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին (Ընդունված է 2011 թվականի ապրիլի 12-ին N 193-Ն)

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գեոդեզիստի և հողաշինարարի օրը նշելու մասին (Ընդունված է 2011 թվականի ապրիլի 26-ին N 261-Ն)

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 101 որոշման մեջ լրացում կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի մայիսի 31-ին N 339-Ն)

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 239 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի հունիսի 21-ին N 418-Ն)

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին (Ընդունված է 2011 թվականի հուլիսի 26-ին N 522-Ն)

20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի թիվ 345 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի հուլիսի 26-ին N 523-Ն)

21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2011 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին (Ընդունված է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին N 721-Ն)

22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 881-Ն և 2011 թվականի փետրվարի 15-ի թիվ 71-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 14-ին N 838-Ն)

23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին N 1011-Ն)

24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 61 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին (Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 29-ին N 1047-Ն)

25. Հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 260 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին (Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 29-ին N 1048-Ն)

Հաշվետու տարվա ընթացքում մշակվել են նաև ԼՂՀ համայնքների հողերի կատեգորիաներ փոխելու մասին 66, հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություններ կատարելու մասին 3 ԼՂՀ կառավարության որոշումների նախագծեր, որոնք սահմանված կարգով ընդունվել են ԼՂՀ կառավարության համապատսխան որոշումներով:

2011 թվականին Կոմիտեի կողմից մշակվել և ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել են հետևյալ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը`

1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին (13.01.11թ. N 02-Կ/Ն)

2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգը հաստատելու մասին (21.01.11թ. N 10-Ն )

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թվականի մարտի 26-ի թիվ 22-Կ հրամանում փոփոխություն կատարելու մասին (03.08.11թ. 70-Կ)

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի օգոսռոսի 2-ի թիվ 41-Կ հրամանում լրացում կատարելու վերաբերյալ (08.11.11թ. 95-Կ/Ն)

Կադրերի պատրաստում և վերապատրաստում

Կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների անձնական գործերը համապատասխանեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 11 որոշման պահանջներին: Կազմակերպվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների 20 մրցույթ և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող 5 մասնագետների ատեստավորում: Կազմակերպվել է կոմիտեի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող 12 քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստում: Ապահովվել է կոմիտեի համակարգի բոլոր հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացումը:

Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները լրացնելու համար կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

Համագործակցություն

2011 թվականին շարունակվել է ՀՀ և ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեների միջև համագործակցությունը: Համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ՀՀ կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը քննարկելու նպատակով 2011 թվականի ընթաքում կազմակերպվել են փոխադարձ այցեր:

Պետական մարմինների հետ համագործակցություն

Կազմակերպվել է հանդիպում պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանի միջև, որին մասնակցում էին նաև երկու համակարգերի պատասխանատու մասնագետները: Հանդիպմանը քննարկվել են պետական կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման և քաղաքապետարանի միջև համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Հանդիպման արդյունքում կազմվել և երկկողմանի ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

ԼՂՀ շրջանների վարչակազմերի հետ աշխատանքները կանոնակարգելու նպատակով ուսումնասիրվել և հստակեցվել է գոյություն ունեցող հարցերի շրջանակը: Հարցերն ամփոփվել և ներկայացվել են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն՝ համատեղ ուժերով հարցերի լուծման ուղղեցույցը մշակելու և իրագործելու համար:

ԼՂՀ շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական բանկի ստեղծման նպատակով կոմիտեի նախագահի և շարժական գույքի կադաստր վարող լիազոր մարմինների միջև կազամակերպել է հանդիպում:

Համաձայն պետական կոմիտեի նախագահի, ԼՂՀ արդարադատության նախարարի և «Արցախփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից 2009 թվականին ստորագրված աշխատակարգի, ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի վարչական շենքում 2011 թվականից գործում է պետական կոմիտեի ստորաբաժանմանը սպասարկող փոստային բաժանմունքի հենակետ:

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության հետ պայմանավորվածության համաձայն 2011 թվականին շարունակվել է ԼՂՀ տարածքում գտնվող պատմամշակույթային օբյեկտների գրանցման գործընթացը: Հաշվի առնելով, որ հողօգտագործման բնագավառում ամենամեծ առնչությունը համայնքների հետ է, պետական կոմիտեի մասնագետների կողմից պարբերաբար մեթոդական օգնություն է ցուցաբերվում համայնքների ղեկավարներին և համապատասխան մասնագետներին:

Միջազգային համագործակցություն

Շարունակվել են նաև միջազգային կապերի ստեղծման և ամրապնդման աշխատանքները, 2011 թվականի հունիսի 8-9-ը Երևանում կայացել է Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհրդի 31-րդ նստաշրջանը, որին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե.Զախարյանի հրավերով մասնակցել է նաև ԼՂՀ պատվիրակությունը ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունները:

Նիստի ընթացքում ներկայացվել են գեոդեզիայի, քարտեզագրության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև աշխարհագրական անվանումների անվանափոխությունների էլեկտրոնային շտեմարանի նախագիծը:

2011 թվականի սեպտեմբերի 17-23-ն Իսպանիայի Տոսա-դե-Մար քաղաքում կայացել է «Նկարից` քարտեզ. թվային ֆոտոգրամետրիկ տեխնոլոգիաները» խորագրով 11-րդ միջազգային գիտատեխնիկական համաժողովը, որին ռուսական «Ռակուրս» ընկերության հրավերով մասնակցում էր կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ: Համաժողովին ներկա էին գեոինֆորմատիկայի, թվային ֆոտոգրամետրիայի և հեռահար զոնդավորման բնագավառում աշխատող` ռուսական և արտասահմանյան առաջատար մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների կազմում էին նաև ձեռնարկությունների ղեկավարներ, գիտական և կրթական հաստատությունների աշխատակիցներ, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ: Համաժողովին կոմիտեի նախագահը հանդես եկավ զեկույցով` «ԼՂՀ տարածքի տոպոգրաֆիկ քարտեզների թարմացման նպատակով տիեզերական նկարների կիրառման փորձը» թեմայով:

Հասարակության հետ կապեր

Համակարգում լուրջ ուշադրություն է դարձվում հասարակության լայն շերտերի հետ համագործակցությանը, նրանց կողմից համակարգի նկատմամբ վստահության ձեռքբերմանն ու բարձրացմանը: Հասարակայնության հետ կապը պահպանելու և պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ հասարակության դիտողություններն ու առաջարկություները հաշվի առնելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 1-ից ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գործում է «ԹԵԺ ԳԻԾ»: Բացի այդ 2011 թվականի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար ներկայացվել է համակարգի գործունեությունը, լուսաբանվել են պետական կոմիտեի պատասխանատուների ելույթները:

2011 թվականի ընթացքում ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե մուտքագրվել է 1012 գրություն` տարաբնույթ բովանդակությամբ, որոնք քննարկվել և ընթացքավորվել են ԼՂՀ օրենսդրության սահմաններում:

Լ.Գրիգորյան