Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի գործունեության հաշվետվություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2010թ. ընթացքում ապահովել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 23.02.2010թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող` անշարժ գույքի կադաստրի զարգացման 2010թ. համալիր ծրագիրը հաստատելու մասին», N 86-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումն ամբողջությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին», Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված 270,0 մլն դրամի չափով ֆինանսական միջոցների հաշվին կադաստրի համակարգի կողմից իրականացվել են ինը ծրագրային աշխատանքներ, այդ թվում.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում համայնքների բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և կադաստրային քարտեզագրման աշխատանքներ

Ծրագրի շրջանակներում իրականացվել են բնակավայրերի 1 :2000 մասշտաբի տեղագրական հանութագրման աշխատանքներ 547 հեկտարի վրա, կադաստրային քարտեզագրման աշխատանքներ 6261 անշարժ գույքի միավորի և խտացման ցանցի 78 կետերի տեղադրման, չափման և հավասարակշռման աշխատանքներ Ասկերանի և Մարտունու շրջաններում:  

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքներ, ընդ որում հաշվառման աշխատանքներ են իրականացվել 23 համայնքներում, իսկ գրանցման աշխատանքներ են իրականացվել արդեն հաշվառված 60 համայնքներում:

3. Հողի և դրա վրա գտնվող շենքերի և շինությունների, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման աշխատանքներ, որոնց արդյունքում կատարվել է անշարժ գույքի շուկայի 2009-2010թթ. եռամսյակային, կիսամյակային և տարեկան վերլուծություն: Ծրագրի շրջանակներում ի րականացվել են անշարժ գույքի միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացում և վերլուծություն, որոնց արդյունքները պարբերաբար հրապարակվել են» Ազատ Արցախ, հանրապետական թերթում ` հասա րակության լայն շերտերին շուկայի իրավիճակի մասին իրազեկելու նպատակով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքներ

Իրականացվել են Մարտունու շրջանի 36 և Շուշիի շրջանի 6 համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքներ:

5. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և մասնավորեցվող /սեփականաշնորհվող/ անշարժ գույքի և ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներ

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հայտերի հիման վրա իրավունքի պետական գրանցում է իրականացվել 354 միավոր պետական սեփականության և 279 միավոր համայնքային սեփականության նկատմամբ:

6. Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներ

Իրականացվել են 30 միավորի նկատմամբ հաշվառման և 1202 միավորի նկատմամբ գրանցման աշխատանքներ:

7. Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրում, զարգացում և տեղեկատվական բանկի ստեղծում

Տեղեկատվական բանկի ստեղծման նպատակով իրականացվել են 14000 կադաստրային գործերի տվյալների մուտքագրում և 328523 էջերի տեսաներածում:

8. «Գույքահարկի բազայի ստեղծման նպատակով շենքերի, շինությունների կադաստրային գնահատում»

Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է գույքահարկի բազա 37230 անշարժ գույքի միավորի նկատմամբ :

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր

2010 թվականի արդյունքներով ընդհանուր առմամբ տարածքային ստորաբաժանումների ընթացիկ գործունեության տվյալներով կատարվել են 8043 միավոր պետական գրանցման աշխատանքներ և տրամադրվել է 7256 միավոր անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն :

Վերոհիշյալ աշխատանքների դիմաց սահմանված կարգով գանձվել և պետական բյուջե է մուտքագրվել 33005,1 հազ.դրամ պետական տուրք, իսկ աշխատանքների արդյունքներով ապահովվել է 185042,0 հազ. դրամ եկամուտ :

2010 թվականի անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը կազմել են 18141,8 հազ. դրամ, որն էլ փոխանցվել է պետական բյուջե:

Միաժամանակ համակարգի կողմից իրականացվել են նաև մի շարք աշխատանքներ, որոնք ուղղված են մեր հանրապետությունում կադաստրի ոլորտի զարգացմանը:

Դրանք են`

— 2010 թվականից սկսվել են իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում (բացի` Ստեփանակերտ քաղաքից) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման ժամանակ, իրավունք հաստատող փաստաթղթերում նշված չափի 20 տոկոսից ավելի հողամաս օգտագործելու պատճառով իրավունքի պետական գրանցում չստացած բնակելի տների և դրանց կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասերի պետական գրանցման աշխատանքները: Տարվա կտրվածքով առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ժամանակ դուրս մնացած 481 անշարժ գույքի միավորների նկատմամբ կատարվել են իրավունքի պետական գրանցում և գյուղական համայնքների բնակիչներին անվճար կտրամադրվեն սեփականության իրավունքի գրանցման վկայականներ.

Շարունակվել են աշխատանքները հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողության բնագավառում: Հողային տեսուչի կողմից 2010 թվականին տեսչական ստուգումներ են իրականացվել Հադրութի շրջանում, որի արդյունքներով ի հայտ է եկել 2289 հեկտար անօրեն հողօգտագործում: Ընդհանուր առմամբ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 20 10 թվականի ընթացքում իրականացվել են 10034,8 հա վարձակալության տրամադրված գյուղնշանակության հողերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներ, որից Ասկերանի շրջանում` 1181,1 հա, Մարտունու շրջանում` 435,6 հա, Մարտակերտի շրջանում` 1169,0 հա, Հադրութի շրջանում` 917,4 հա, Շուշիի շրջանում` 159,7 հա, Շահումյանի շրջանում` 81,9 հա, Քաշաթաղի շրջանում ` 6090, 1 հա :

— 2010 թվականին տպագրվել է ԼՂՀ Ատլասի անգլերեն տարբերակը, որը մեծ նշանակություն ունի մեր հանրապետության համար գիտական և քաղաքական տեսակետից.

— ստեղծվել և պարբերաբար թարմացվում է վարձակալված հողամասերի բազան.

— վերագնահատման ծրագրի շրջանակներում ստեղծվել է 2011-2013թթ. գույքահարկի բազա, որը նույնպես պարբերաբար կթարմացվի: 2007-2010թթ. համեմատ գույքահարկի բազայի տվյալները մոտ 15144 միավորով աճել են և կազմում են 37230 միավոր.

— ստեղծվում է հանրապետությունում գրանցված անշարժ գույքի հաշվառման բազա, արդեն իսկ մուտքագրվել են մոտ 19710 միավորի տվյալներ.

— 2010 թվականին Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումում ներդրվել է շարժական գույքի նկատմամբ վարձակալության, գրավի և լիզինգի գրանցման ավտոմատացված ծրագիրը, և արդեն իսկ սահմանված կարգով գրանցվել են հանրապետության որոշ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքները:

Օրենսդրություն

2010 թվականին Կոմիտեի կողմից մշակվել և ԼՂՀ Ազգային ժողովի ու ԼՂՀ կառավարության քննարկման են ներկայացվել ներքոհիշյալ նորմատիվ իրավական ակտերը`

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծ (ընդունվել է 15.09.10թ., ՀՕ-35-Ն).

2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենք ի նախագիծ (հավանության է արժանացել ԼՂՀ կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով).

3.«Գյուղական համայնքներում կ ադաստրային քարտեզ ի ճշգրտման արդյունքում արձանագրված քաղաքացիների կողմից փաստացի ավել օգտագործվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի նկատմամբ բացառության կարգով անհատույց սեփականության իրավունքի ճանաչման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծ (հավանության է արժանացել ԼՂՀ կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով).

4.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագիծ (հավանության է արժանացել ԼՂՀ կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով).

5.«ԼՂՀ վերաբնակեցման ծրագրերում ընդգրկված համայնքների տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունների մասին» ԼՂՀ որոշման նախագիծ (ընդունվել է 24.08.2010թ. N537-Ն).

6. «ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման 20 10 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ԼՂՀ որոշման նախագիծ (ընդունվել է 28.09.2010թ. N 604-Ն ) .

7.«ԼՂՀ շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման կարգը հաստատելու մասին» ԼՂՀ որոշման նախագիծ (ընդունվել է 26.10. 2010 թ. N 678-Ն) .

Հաշվետու տարվա ընթացքում մշակվել են նաև ԼՂՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին 34, ԼՂՀ համայնքների հող եր ի կատեգորիան եր փոխելու մասին 32, հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություններ կատարելու մասին 8 ԼՂՀ կառավարության որոշումների նախագծեր, որոնք սահմանված կարգով ընդունվել են ԼՂՀ կառավարության համապատսխան որոշումներով :

2010 թվականին Կոմիտեի կողմից մշակվել և ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել են հետևյալ գ երատեսչական նորմատիվ իրավական ակտ երը`

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու uահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» պետական կոմիտեի նախագահի 12.01.2010թ. թիվ 01-Կ/Ն հրաման.

2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու uահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների կիրառման հրահանգը հաստատելու մասին» պետական կոմիտեի նախագահի 19.02.2010թ. թիվ 16-Կ/Ն հրաման. 3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի օգոստոսի 2-ի թիվ 41-Կ հրամանում լրացում և փոփոխություն կատարելու մասին» պետական կոմիտեի նախագահի 29.03.10թ. N 20 Կ/Ն հրաման.

4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 12.01.2010 թիվ 01-Կ/Ն հրամանում լրացում կատարելու մասին» պետական կոմիտեի նախագահի 13.07.2010թ. թիվ 64 -Կ/Ն հրաման.

5. «Շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով` վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումների, տեղեկանքի, uտացականի, շարժական գույքի գրանցման մատյանի, շարժական գույքի դիմումների գրանցման մատյանի, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի վկայականների ձևերը և շարժական գույքի դիմումների գրանցման մատյանի վարման կարգը հաստատելու մասին» պետական կոմիտեի նախագահի 18.10.10թ. N 92-Ն հրաման.

6. «Շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման լիազորություններ սահմանելու մաuին» պետական կոմիտեի նախագահի 18.10.10թ. N 93-Ն հրաման.

7. «Շ արժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման գործավարության կարգը հաստատելու մասին» պետական կոմիտեի նախագահի 26.10.10թ. N 96-Ն հրաման.

Կադրերի պատրաստում և վերապատրաստում

Կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների անձնական գործերը համապատասխանեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 11 որոշման պահանջներին: Կազմակերպվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների 12 մրցույթ և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող 4 մասնագետների ատեստավորում: Կազմակերպվել է կոմիտեի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող 8 քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստում: Ապահովվել է կոմիտեի համակարգի բոլոր հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացումը:

Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները լրացնելու համար կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

Համագործակցություն

ՀՀ և ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ասկերանի տարածքային ստորաբաժանման նոր վարչական շենքի բացումը: Նոր վարչական շենքը լրիվությամբ համապատասխանում է ժամանակակից պահանջներին և տարածքային ստորաբաժանումը իր ամենօրյա գործունեությունը քաղաքացիների հետ իրականացն ում է»մեկ պատուհանի, սկզբունքով:

Պետական մարմինների հետ համագործակցություն

2009 թվականից կա պայմանավորվածություն պաշտպանության նախարարության հետ պաշտպանության բանակի օբյեկտների գրանցման համար: 2010 թվականին պետական գրանցման աշխատանքներն իրականացվել են 10 միավորի նկատմամբ: Աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարիներին, մինչև դրանց ամբողջությամբ ավարտը:

Համաձայն պետական կոմիտեի նախագահի, ԼՂՀ արդարադատության նախարարի և «Արցախփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից 2009թ. ստորագրված աշխատակարգի, կադաստրի պետական կոմիտեի Ասկերանի տարածքային ստորաբաժանման մասնաշենքում 2010 թվականից գործում է պետական կոմիտեի ստորաբաժանմանը սպասարկող փոստային բաժանմունքի հենակետ:

2010 թվականին զբոսաշրջության վարչության հետ պայմանավորվածության համաձայն սկսվել է նաև ԼՂՀ տարածքում գտնվող պատմամշակույթային օբյեկտների գրանցման գործընթացը:

Հաշվի առնելով, որ հողօգտագործման բնագավառում ամենամեծ առնչությունը համայնքների հետ է, պետական կոմիտեի մասնագետների կողմից պարբերաբար մեթոդական օգնություն է ցուցաբերվում համայնքների ղեկավարներին և համապատասխան մասնագետներին:

Միջազգային համագործակցություն

Շարունակվել է նաև միջազգային կապերի ստեղծման և ամրապնդման աշխատանքները, համագործակցության հուշագրի շրջանակներում 2010 թվականի սեպտեմբեր ամսում կոմիտեի նախագահը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի պատվիրակության կազմում մասնակցել ք. Մոսկվայում տեղի ունեցած «Գեոդեզիայի» քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման, ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական նիստին: Իսկ դեկտեմբերի սկզբին գեոտեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների շուկայի զարգացման աջակցության միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության (ԳՀՏ/ ГИС ասոցիացիա) նախագահ Ս.Միլլերի հրավե րով ԼՂՀ պատվիրակությունը կոմիտեի նախագահ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցել է Մոսկվայում կայացած ԳՀՏ ասոցիացիայի կողմից կազմակերպված»Կադաստրային աշխատանքների վարման կազմակերպումը, տեխնոլոգիանները և փորձը, խորագրով 15-րդ Համառուսական ուսումնագործնական համաժողովին:

Հասարակության հետ կապեր

Համակարգում լուրջ ուշադրություն է դարձվում հասարակության լայն շերտերի հետ համագործակցությանը, նրանց կողմից համակարգի նկատմամբ վստահության ձեռքբերմանն ու բարձրացմանը: Հասարակայնության հետ կապը պահպանելու և մեր հանրապեոտւթյան բնակչությանը իրազեկելու, ինչպես նաև պետական կոմիտեի կողմից իրականացվող հիմնական գործառույթները հասարակության համար առավել մատչելի, պարզ և թափանցիկ դարձնելու նպատակով կատաստրի պետական կոմիտեն բացեց իր պաշտոնական կայք ը Լ Բացի այդ զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար ներկայացվել է համակարգի գործունեությունը, լուսաբանվել են պետական կոմիտեի պատասխանատուների ելույթները :