Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 23-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝

ա. եկամուտների գծով՝ 61 773.8 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստաց վող մուտքերի), ներառյալ` Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը,

բ. ծախսերի գծով՝ 65 630.1 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 3 856.3 մլն դրամ .

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների 2011 թվականի բյուջեները կկազմեն՝

ա. եկամուտների գծով՝ 2 462.0 մլն դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),

բ. ծախսերի գծով՝ 2 462.0 մլն դրամ :

Հոդված 2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեն՝

Գումարը

(հազար դրամներով)

1. Եկամուտների գծով

60 857 944.3

2. Ծախսերի գծով

64 714 202.0

3. Դեֆիցիտը (պակասուրդը)

3 856 257.7

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել հետևյալ միջոցները՝

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

3 856 257.7

այդ թվում՝
1. Փոխառու զուտ միջոցներ

3 259 058.9

2. Ֆինանսական ակտիվներ

597 198.8

Հոդված 4. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի եկա մուտ ները (առանց Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարի)՝ ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետևյալ չափերով՝

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

25 500 000.0

այդ թվում՝
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր

16 700 000.0

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

6 500 000.0

Պաշտոնական դրամաշնորհներ

400 000.0

Այլ եկամուտներ

1 900 000.0

Հոդված 5. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետևյալ չափերով՝

Բաժին

Խումբ

Դաս

Գումարը (հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 64 714 202.0
այդ թվում`

01

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

6 852 498.2

այդ թվում`

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

3 553 690.3

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

2 060 459.0

02

Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ

908 036.1

03

Արտաքին հարաբերություններ

585 195.2

03

Ընդհանուր բնույթի ծառայություններ

319 488.1

01

Աշխատակազմի /կադրերի/ գծով ընդհանուր բնույթի ծառայություններ

78 387.4

02

Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ

125 319.7

03

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

115 781.0

04

Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք

38 329.8

01

Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք

38 329.8

06

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

500 048.4

01

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

500 048.4

07

Պետական պարտքի գծով գործառնություններ

894 875.9

01

Պետական պարտքի գծով գործառնություններ

894 875.9

08

Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ

1 546 065.7

01

Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ

1 546 065.7

03

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

4 538 886.3

այդ թվում`

01

Հասարակական կարգ և անվտանգություն

2 946 679.3

01

Ոստիկանություն

1 892 402.9

02

Ազգային անվտանգություն

1 054 276.4

02

Փրկարար ծառայություն

671 267.2

01

Փրկարար ծառայություն

671 267.2

03

Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն

535 614.2

01

Դատարաններ

332 404.4

02

Իրավական պաշտպանություն

203 209.8

04

Դատախազություն

385 325.6

01

Դատախազություն

385 325.6

04

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5 837 396.9

այդ թվում`

01

Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ

2 352 764.1

01

Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ

2 352 764.1

02

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

2 970 778.0

01

Գյուղատնտեսություն

2 800 000.0

02

Անտառային տնտեսություն

170 778.0

05

Տրանսպորտ

266 334.4

04

Օդային տրանսպորտ

266 334.4

07

Այլ բնագավառներ

285 000.0

02

Հյուրանոցներ և հասարակական սննդի օբյեկտներ

250 000.0

03

Զբոսաշրջություն

35 000.0

09

Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)

(37 479.6)

01

Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)

(37 479.6)

05

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

59 217.5

այդ թվում`

06

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

59 217.5

01

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

59 217.5

06

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

208 296.1

այդ թվում`

03

Ջրամատակարարում

34 323.3

01

Ջրամատակարարում

34 323.3

06

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

173 972.8

01

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

173 972.8

07

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

3 800 000.0

այդ թվում`

01

Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ

163 386.5

01

Դեղագործական ապրանքներ

143 386.5

03

Բժշկական սարքեր և սարքավորումներ

20 000.0

02

Արտահիվանդանոցային ծառայություններ

1 442 052.6

01

Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ

757 794.6

02

Մասնագիտացված բժշկական ծառայություններ

361 805.7

03

Ստոմատոլոգիական ծառայություններ

74 962.0

04

Պարաբժշկական ծառայություններ

247 490.3

03

Հիվանդանոցային ծառայություններ

1 742 666.4

01

Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ

738 881.0

02

Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ

415 376.4

03

Բժշկական, մոր և մանկան կենտրոնների ծառայություններ

588 409.0

04

Հանրային առողջապահական ծառայություններ

220 820.2

01

Հանրային առողջապահական ծառայություններ

220 820.2

06

Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)

231 074.3

01

Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր

148 716.2

02

Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)

82 358.1

08

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

2 154 257.8

այդ թվում`

01

Հանգստի և սպորտի ծառայություններ

211 451.0

01

Հանգստի և սպորտի ծառայություններ

211 451.0

02

Մշակութային ծառայություններ

1 031 800.0

01

Գրադարաններ

61 533.0

02

Թանգարաններ և ցուցասրահներ

60 657.1

03

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ

176 509.4

04

Այլ մշակութային կազմակերպություններ

27 574.0

05

Արվեստ

375 908.1

07

Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում

329 618.4

03

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ

635 492.2

01

Հեռուստառադիոհաղորդումներ

510 193.4

02

Հրատարակչություններ, խմբագրություններ

125 298.8

04

Կրոնական և հասարակական այլ ծառայություններ

166 917.0

01

Երիտասարդական ծրագրեր

21 917.0

02

Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ

105 000.0

03

Կրոնական և հասարակական այլ ծառայություններ

40 000.0

06

Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)

108 597.6

01

Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)

108 597.6

09

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

10 056 525.4

այդ թվում`

01

Նախադպրոցական կրթություն

606 420.1

01

Նախադպրոցական կրթություն

606 420.1

02

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն

7 282 940.4

01

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն

7 282 940.4

03

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

416 847.6

01

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

170 682.6

02

Միջին մասնագիտական կրթություն

246 165.0

04

Բարձրագույն կրթություն

472 035.7

01

Բարձրագույն մասնագիտական կրթություն

472 035.7

05

Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն

567 272.9

01

Արտադպրոցական դաստիարակություն

537 187.9

02

Լրացուցիչ կրթություն

30 085.0

06

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

601 653.2

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

601 653.2

08

Կրթություն (այլ դասերին չպատկանող)

109 355.5

01

Կրթություն (այլ դասերին չպատկանող)

109 355.5

10

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

16 807 123.8

այդ թվում`

01

Վատառողջություն և անաշխատունակություն

120 429.9

01

Վատառողջություն

10 083.8

02

Անաշխատունակություն

110 346.1

02

Ծերություն

9 054 048.1

01

Ծերություն

9 054 048.1

03

Հարազատին կորցրած անձինք

585.0

01

Հարազատին կորցրած անձինք

585.0

04

Ընտանիքի անդամներ և զավակներ

5 022 127.8

01

Ընտանիքի անդամներ և զավակներ

5 022 127.8

05

Գործազրկություն

123 363.5

01

Գործազրկություն

123 363.5

07

Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)

1 139 429.2

01

Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)

1 139 429.2

09

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

1 347 140.3

01

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

315 306.9

02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

1 031 833.4

11

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

14 400 000.0

այդ թվում`

01

ԼՂՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդեր

1 900 000.0

01

ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդ

1 900 000.0

02

Այլ ծախսեր

12 500 000.0

01

Այլ ծրագրեր

12 500 000.0

Հոդված 6. Հաստատել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով՝

Գումարը (հազար

դրամներով )

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

64 714 202.0

այդ թվում՝
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

51 453 227.5

այդ թվում՝
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

12 918 080.9

այդ թվում՝
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ

11 450 696.8

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

1 467 384.1

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

8 451 762.7

այդ թվում՝
Շարունակական ծախսեր

1 163 179.5

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր

301 466.1

Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում

5 316 794.8

Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում

188 606.8

Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր)

181 951.1

Նյութեր (ապրանքներ)

1 299 764.4

ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ

894 875.9

այդ թվում՝
Ներքին տոկոսավճարներ

894 875.9

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ

3 173 114.6

այդ թվում՝
Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին

3 173 114.6

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

4 864 062.1

այդ թվում՝
Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

80.0

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

4 863 982.1

որից`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին

26 692.0

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ

1 546 065.7

Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին

195 000.0

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին

23 100.0

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

3 073 124.4

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

16 632 494.6

այդ թվում՝
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)

7 822 689.7

այդ թվում՝
Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից

205 000.0

Մայրության նպաստներ բյուջեից

684 233.4

Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

3 550 488.0

Գործազրկության նպաստներ բյուջեից

97 500.0

Հուղարկավորության նպաստներ բյուջեից

67 585.0

Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից

155 583.9

Բնակարանային նպաստներ բյուջեից

43 800.0

Այլ նպաստներ (տրանսֆերտներ) բյուջեից

3 018 499.4

Կենսաթոշակներ

8 809 804.9

այդ թվում՝
Կենսաթոշակներ

8 809 804.9

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

4 518 836.7

այդ թվում՝
Նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին

117 170.2

Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ 18 971.2
Այլ ծախսեր

2 482 695.3

Պահուստային միջոցներ

1 900 000.0

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13 260 974.5

այդ թվում՝
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

13 458 174.5

այդ թվում՝
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

13 458 174.5

այդ թվում՝
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11 922 800.0

ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

1 213 004.0

այդ թվում՝
Տրանսպորտային սարքավորումներ

559 148.5

Վարչական սարքավորումներ

195 181.5

Այլ մեքենաներ և սարքավորումներ

458 674.0

ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

322 370.5

այդ թվում՝
Աճեցվող ակտիվներ

30 000.0

Ոչ նյութական հիմնական միջոցներ

1 220.0

Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր

69 150.5

Նախագծահետազոտական ծախսեր

222 000.0

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ

(197 200.0)

Հոդված 7. Սահմանել, որ՝

1) 2012 թվականի հունվար ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2011 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) մինչև 2015 թվականի հունվարի 1-ը երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2011 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեին տրամադրվելիք միջպետական վարկի մարման ժամկետը` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

3) 2011 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 40000 դրամ, հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55500 դրամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը` 79365 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տա րեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տո կոսը.

4) 2011 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը կազմում է 280000 դրամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` 339625 դրամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափը` 480000 դրամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափը` 410000 դրամ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափը` 340000 դրամ.

5 ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ պետական հիմնարկների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված դեպոզիտային հաշիվների), ինչպես նաև հարկային պետական ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խրախուսման և /կամ/ համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2011 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային ու փաստացի ցուցանիշները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող 2011 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով՝ սույն օրենքի 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի՝ այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով՝ համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման ` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները.

6)«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ծախսերի (բացառությամբ դրանց գծով առաջացած տնտեսումների) հետևյալ ուղղություններին`

ա. պետական ներքին և արտաքին պարտքի մարում և սպասարկում,

բ. պետական նպաստներ, սոցիալական և փոխհատուցման վճարներ,

գ. պետական բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատավարձեր (դրամական բավարարում) և դրան հավասարեցված վճարներ ու պարտադիր սոցիալական ապահովության վճարներ,

դ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող դոտացիաների գծով հատկացումներ:

Հոդված 8. Հաստատել՝

1) սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացում նե րի բաշխումը՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր չափերը՝ սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

3 ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույ քի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 20 11 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 222 692,0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

4 ) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 20 11 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն :

Հոդված 9. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 201 1 թվականին անհրաժեշտության դեպքում՝

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրաանացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբիդասին պատկանող սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 4-6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժիններում որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ռեսուրսների հաշվին տրամադրված վարկերի վերականգնման հետ կապված) կող մից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռների ու որոշումների դեմ վե րաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայաց նե լիս` «պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

բ. Լեռնային Ղարաբաղի Հան րապետութան հարկային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենս դրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ.«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների՝ պետական ոչ առևտ րային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ. սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 30-րդ հոդվածի պահանջների համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծախսերը.

ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորող զորակոչային տարիքի քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայական տալու, պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման և յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (մեկ անգամ) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները.

4 ) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարութ յանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 20 11 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի

և ստորաբաժանումների միջև) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում բերված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդ հանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

5)«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին և սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխութուններ կատարել սույն օրենքի N 3 հավելվածում.

6 ) սույն օրենքի 4-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարներն ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդ վածի 8-րդ մաս ի համաձայն օգտագործ ելու դեպ քում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդ ված ներով հաստատված բյուջետային եկամուտների գումարը և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության են թարկել` սույն օրենքի 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գու մար ներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկա մուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում, դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլել նշված հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում ).

7) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը՝ փոփոխել վերջինիս բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց վերաբաշխվող գումարների սահմանափակման):

Հոդված 10. Սույն օրենքի NN 1-4 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

27 դեկտեմբերի 2010 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-53-Ն