Կառույցը իրականացրել է աշխատանքներ՝ ուղղված հանրապետությունում ոլորտի զարգացմանն ու տարբեր խնդիրների լուծմանը։ Դրա հիմքում դրված էին նոր օրենքից բխող պահանջները։ Կարճ ժամանակահատվածում փոփոխության են ենթարկվել համակարգին առնչվող իրավական ակտերը, կառավարության որոշմամբ հաստատվելեն աշխատողների որակավորման կարգն ու պայմանները, ծառայությունների մատուցման համար սահմանվելեն նոր սակագներ, փոխվել են իրավունքների պետական գրանցման վկայականների ձևերը, հաստատվել նոտարական վավերացում չպահանջող օրինակելի պայմանագրերի ձևերը, մասնագետների հետ անցկացվել սեմինար-պարապմունքներ և այլն։ Դրանց հետ մեկտեղ բավականին փոփոխություններ են կատարվել ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների հաշվառման և տնօրինման փաթեթում, առաջին պետական գրանցման աշխատանքները կատարելու համար սահմանված վեցամսյա ժամկետը հանվել, և բնակիչներին թույլատրվել է շարունակել օգտվել պետության հաշվին գրանցում կատարելու գործընթացից, անվճար գրանցել համայնքներում գտնվող բնակելի տները։ Արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ համակարգը սահուն անցել է նոր աշխատաոճին, որի հիմնական նպատակն ավելորդ քաշքշուկները վերացնելն ու համակարգում կոռուպցիայի ռիսկերը բացառելն է, ինչպես նաև սակագների իջեցումով, պատերազմից տուժած խավերին արտոնություններ տրամադրելով հանդերձ՝ ծառայությունները քաղաքացիների համար մատչելի դարձնելը։ Հետագա քայլերն ուղղված են լինելու նոր ծրագրերի իրականացմանը և համակարգը արդի նոր պահանջներին համապատասխանեցնելուն, ստեղծվող նյութերի ճշգրտությանը։