1.

221

03.07.02

«ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
2.

31

23.05.07

«ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
3.

32

23.05.07

«ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

4.

62

25.12.09

«ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին

Հոդված 1 . Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում են՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

Հոդված 1 1 . Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 2. Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին։

Հոդված 2 1. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:

Հոդված 3. Հայրենիքի պաշտպանի օր՝ նշվում է փետրվարի 23-ին։

Հոդված 4. Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր։

Հոդված 5. Մայրության եւ գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր։

Հոդված 6. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր։

Հոդված 7. Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր։

Հոդված 8. Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր։

Հոդված 9 . Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր։

Հոդված 10 . Երեխաների պաշտպանության միջազգային օր՝ նշվում է հունիսի 1-ին։

Հոդված 11. Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 29-ին։

Հոդված 11. 1 Գիտելիքի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

Հոդված12 . Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր։

Հոդված 12 1 . Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Հոդված 13 . Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին։

Հոդված 14 . Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օր` նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր :

Հոդված 15 . Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել։

Հոդված 16 . Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են նշվել միջազգային, ավանդական, եկեղեցական, մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր։

Հոդված 17 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հոդված 18 . Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թ. դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն եւ հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

26 մայիսի 2001 թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-149