1.

154

30.12.04

«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2.

188

12.05.05

«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
3.

292

26.06.06

«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
4.

98

30.12.07

«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
5.

79

30.12.08

«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
6.

32

08.10.10

«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 24-ին

ԼՂՀ բյուջետային համակարգի մասին

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգը և կա նոնակարգում բյուջետային գործընթացը:

Հոդված 1 1 . Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների վրա:

Հոդված 2. Պետական և համայնքի բյուջեները

1. Պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մար մին ներին` օրենքներով վերապահված լիազորությունների իրա կա նաց ման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամա նա կա հատ վածի ֆինանսական ծրագրեր են:

2. Բյուջեները կազմվում, քննարկվում և հաստատվում են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգն իրավունքի նորմերով կար գա վոր վող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառուցվածքի վրա հիմնված հետևյալ երկու մակարդակի բյուջեների ամ բողջությունն է`

ա) առաջին մակարդակ` պետական բյուջ

բ) երկրորդ մակարդակ` համայնքների բյուջեներ:

2. Պետական և համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային և հարկային միասնական պետական քաղաքականության վրա:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է հետևյալ ընդ հա նուր սկզբունքների վրա`

ա) բյուջետային համակարգի միասնականություն.

բ) բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատում.

գ) բյուջեների ինքնուրույնություն.

դ) բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվություն.

ե) բյուջեների հաշվեկշռվածություն.

զ) բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածություն.

է) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետություն.

ը) բյուջեների հրապարակայնություն.

թ) բյուջետային միջոցների հասցեագրվածություն և նպատակայնություն.

ժ) բյուջեների իրատեսություն:

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախմբված բյուջեն

Պետական բյուջեն և համայնքների բյուջեները (այսուհետ` բյուջեներ) կազմում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախմբված բյու ջեն, որի մուտքերը` օրենքով` սույն հոդվածում թվարկված բյուջեներին ամրագրված աղբ յուր ներից ձևավորվող (ձևավորված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխան ցում ների գծով մուտքերի), իսկ ելքերը` օրենքով սահմանված ուղղություններով ծախսվող (ծախս ված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով ելքերի) հա մա պատասխան հանրագումարներն են:

Հոդված 5. Բյուջետային հիմնարկը

1. Սույն օրենքի իմաստով բյուջետային հիմնարկներ են բյուջեներից ֆինանսավորվող պե տական և համայնքային հիմնարկները:

2. Պետական մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է դրա ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահ ման ված կարգով:

3. Տեղական ինքնակառավարման մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվը համայնքի բյուջեով հաստատված ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է համայնքի ղե կավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է կառավարման վերադաս մարմնի ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 6. Բյուջետային գործընթացը

1. Բյուջետային գործընթացը` յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կազմելու, քննարկելու, հաստատելու և կատարելու, դրանց տարեկան հաշվետվությունը հաստատելու ուղ ղու թյամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների նախագծերը կազմվում են կառավարության գործունեության, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տար վա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) որոշմամբ կարող է շարունակվել նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը (այսուհետ` եզրափակիչ շրջանառություն), եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել:

4. Տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատվելու օրը:

Գ Լ ՈՒ Խ 2

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 7. Բյուջետային հարաբերությունների կարգավորումը

1. Բյուջետային հարաբերությունների կարգավորումը` բյուջետային համակարգի կազմա կերպ ման, դրա կառուցվածքի սահմանման, բյուջեների միջև եկամուտների բաշխման, բյու ջե նե րի կատարման, հաշվետվությունների և հսկողության, բյուջետային դասակարգման և բյուջենե րում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացվող գործունեու թյունն է:

2. Բյուջետային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով սահմանված բյու ջե տային համակարգի հիմքում դրվող սկզբունքներով:

Հոդված 8. Բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունքները

1. Բյուջետային համակարգի միասնականության սկզբունքը նշանակում է իրավական հիմ քի, դրամական համա կար գի, բյուջետային փաստաթղթերի ձևերի, բյուջետային դասակարգման, բյուջետային գործընթացի սկզբունք նե րի, բյուջետային օրենսդրության խախտումների համար կի րառվող պատասխանատվության միջոցների միաս նու թ յուն, ինչպես նաև բյուջետային հա մա կար գի բոլոր մակարդակների բյուջեների ելքերի ֆինանսավորման և բյու ջե նե րի միջոցների բյու ջե տային հաշվառման վարման միասնական կարգ:

2. Բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյու ջե տային մուտքերի և ել քե րի տարանջատման սկզբունքը նշանակում է պետական և համայնքների բյու ջեներին բյուջետային մուտքերի հա մա պատասխան տեսակների (ամբողջապես կամ մաս նա կիո րեն), ինչպես նաև այդ բյուջեներից ելքերի իրա կա նաց ման գծով պետական և տեղական ինք նա կառավարման մարմիններին վերապահված իրավասությունների ամ րագրում:

3. Բյուջեների ինքնուրույնության սկզբունքը նշանակում է`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը բյուջետային համա կար գի յուրաքանչ յուր մակարդակում օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն իրակա նաց նել բյուջետային գործընթացը.

բ) բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակի բյուջեների մուտքերի` օրենս դրությա նը համապատաս խան որոշվող սեփական աղբյուրների առկայություն.

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը հա մա պատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների միջոցների ծախսման ուղղությունները.

դ) պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենս դրու թյանը համա պա տասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները.

ե) բյուջեների մասին օրենքների (որոշումների) կատարման ընթացքում չստացված մուտքերի և լրացուցիչ ելքերի՝ բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեների հաշվին փոխհատուցման անթույլատրելիություն:

4. Բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվության սկզբունքը նշանակում է, որ օրենսդրությամբ սահմանված բյուջեների մուտքերը և ելքերը պարտադիր կարգով և ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեներում: Պետական և համայնքների բյուջեների բոլոր ելքերը ենթակա են ֆինանսավորման` բյուջետային համակարգում կուտակված բյուջետային միջոցների հաշվին:

5. Բյուջեների հաշվեկշռվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեով նախատեսված ելքերի ծավալը չպետք է գերազանցի մուտքերի ծավալին:

6. Բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեի բոլոր ելքերը պետք է ծածկվեն բյուջեի մուտքերով: Մուտքերը չեն կարող կապվածություն ունենալ որոշակի ելքերի հետ, բացառությամբ նպատակային բյուջետային մուտքերի ստացման դեպքերի, կամ օրենսդրությամբ նպատակային բյուջետային ֆոնդերի ստեղծման դեպքում` դրանց մուտքերի:

7. Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ բյուջեների կազմման և կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից:

8. Բյուջեների հրապարակայնության սկզբունքը նշանակում է`

ա) հաստատված բյուջեների և դրանց կատարման մասին հաշվետվությունների պարտադիր հրա պարակումը մամուլում (սույն օրենքի 27-րդ և 40-րդ հոդվածների պահանջներին հա մապատասխան), բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն.

բ) բյուջեների նախագծերի քննարկման և որոշումների ընդունման գործընթացի պարտադիր թափանցիկություն հասարակության և զանգվածային լրատվության միջոցների համար: Ի տարբերություն համայնքների բյուջեների, պետա կան բյուջեի կազմում կարող են հաստատվել գաղտնի հոդվածներ:

9. Բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկ րետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ:

Բյուջետային միջոցների հատկացման ժամանակ օրենսդրության շրջանակներից դուրս ցանկացած գործողություն, որը հանգեցնում է բյուջեով նախատեսված միջոցների հասցեագրվածության խախտմանը կամ այդ միջոց նե րի ուղղմանը բյուջեով չնախատեսված նպատակներին, որակվում է որպես օրենսդրության խախտում:

10. Բյուջեների իրատեսության սկզբունքը նշանակում է համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման և դրա հիման վրա բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման իրատեսություն:

Հոդված 9. Բյուջեների դրամական մուտքերը և ելքերը

1. Բյուջետային եկամուտներն անվերադարձ կարգով օրենսդրությանը համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դրամական միջոցներն են:

Բյուջետային ծախսերը պետության և տեղական ինքնակառավարման խնդիրների և գործառույթների ֆինանսական ապահովմանն ուղղվող դրամական միջոցներն են:

Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեի համար օրենքով սահմանված եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաև փոխառու և ներգրավված այլ դրամական միջոցները:

Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը (ընթացիկ և կապիտալ ծախսեր) ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրումը և ներ գրա ված փոխառու միջոցների մարումները:

Բյուջետային հատկացումները բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային մի ջոց ներ ստացողի գծով նախատեսված բյուջետային միջոցներն են:

2. Կապիտալ ծախսերը (որոնք բյուջետային դասակարգման մեջ անվանվում են նաև «ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր»)ներառում են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են հիմնական միջոցների, պետական ռազմավարական կամ համայնքային նշանակության պա հուստների ստեղծման նպատակով ապրանքային արժեքների ձեռքբերմանը կամ դրանց արժեքի ավե լացմանը:

Ընթացիկ ծախսերը ներառում են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում:

Հոդված 10. Բյուջետային վարկերը և փոխատվությունները

1. Բյուջետային վարկերը վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով պետական բյուջեից համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դրամական տեսքով տրվող միջոցներն են:

Սույն օրենքի իմաստով բյուջետային վարկեր են համարվում նաև`

ա) կորց 98

բ) կառավարության կողմից հաստատված որևէ ծրագրի շրջանակներում մի քանի իրավաբանական անձանց փոխադարձ պարտավորությունների կարգավորման հետևանքով պետական բյու ջեի նկատմամբ որևէ իրավաբանական անձի` հարկային չհանդիսացող պարտավորությունները այլ իրավաբանական անձի վրա վերաձևակերպման (պարտքի փոխանցման) գծով գործառնությունը.

գ) բյուջետային երաշխիքի վճարմամբ ծագող հետադարձ պահանջները.

դ) վարկառուի կողմից ըստ վարկային պայմանագրի դրամական տեսքով մարվող պետության կողմից ապրանքային տեսքով տրվող վարկերը (դրամական տեսքով մարվող գումարի չափով):

2. Բյուջետային փոխատվությունները վերադարձելիության, արժեքավորման և ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի պետական և համայնքների բյուջեներից բյուջեից համայնքներին, առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով դրամական տեսքով տրվող միջոցներն են: Համայնքներին բյուջետային փոխատվությունները տրվում են վեց ամսից ոչ ավելի տևողությամբ և նշված փոխառուների կողմից ենթակա են վերադարձման նույն բյուջետային տարում:

3. Բյուջետային վարկերի և փոխատվությունների տրամադրման կարգը սահմանում է կա ռավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

Հոդված 11. Բյուջետային երաշխիքները

1. Բյուջետային երաշխավորագիրը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխավորագիր ստացող անձի նկատմամբ համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության (այսուհետ` պրինցիպալներ) պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը` պետական բյուջեի մի ջոցների հաշվին:

2. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեից և արտացոլվում առանձին տողով:

3. Բյուջետային երաշխավորագիրը (երաշխիքը) կազմվում է առանձին փաստաթղթի ձևով և ստորագրվում է միայն պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին) ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխավորության (երաշխիքի) մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայ մանագրերով սահմանված դրույթների:

Բյուջետային երաշխավորագրերի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջետային երաշխավորագրերի (երաշխիքների) տրամադրման դիմաց պետական բյուջեի օգտին կարող է գանձվել վճար:

4. Տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումա րը (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների) չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների քսանհինգ տոկոսը:

5. Երաշխիքների վճարմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:

Հոդված 12. Բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը

1. Բյուջետային տարվա համար բյուջեներով նախատեսված ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեներով նախատեսված հաշվարկային դրամական մուտքերը:

2. Բյուջեների ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեների հավելուրդը:

3. Բյուջեների եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը):

Պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու միջոցների, պետական բյուջեից տրամադրված փոխառու միջոցների վերադարձից ստացվող զուտ միջոցների, ինչպես նաև այդ բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին:

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով, իսկ համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը` համայնքի տվյալ տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշմամբ:

Հոդված 13. Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

1. Տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է: Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեների մուտքն է:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հաստատված տվյալ տարվա պետական բյուջեի մուտքերի կազմում տվյալ տարվա պետական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարը նախատեսված չլինելու կամ փաստացի ձևավորված գու մարից պակաս չափով նախատեսված լինելու դեպ քում կառավարությունն իրավասու է պետական բյուջե տարեսկզբի ազատ մնացորդի ձևավորված փաստացի գու մարի` հաս տատ ված պետական բյուջեով չնախատեսված մասն ուղղել նախորդ (եզրափակված) բյուջետային տարում պետական բյուջեով նա խա տեսված, սակայն չֆինանսավորված` առկա ժամկետանց պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ելքերի ֆինանսավորմանը` դրանց գծով պետական բյուջեներով նախատեսված հատկացումների տարեկան գումարների սահմաններում:

3. Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարի` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված նպատակներով օգ տագործման ուղղությունները սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

4. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը համայնքի ավագանու որոշմամբ սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:

5. Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`

ա) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով` առկա պարտավորությունների կատարմանը.

բ) սույն մասի «ա» կետում նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած մի ջոց ների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:

Հոդված 14. Բյուջեների միջոցների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը

1. Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման կարգով սահմանվում են`

ա) ծախսերի կատարման իրավական հիմքը` պետական կապիտալ ներդրումների ծրագրի, նպա տակային ծրագրերի, գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների առկայությունը.

բ) ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկատնտեսական չափանիշները, նախագծա նախահաշվային փաստաթղթերը.

գ) ծախսերի կատարման փուլերը և ժամկետները.

դ) օբյեկտների ցանկի ներկայացման, քննարկման և հաստատման կարգը.

ե) բյուջեների նախագծերում և բյուջեների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մեջ ծախսերի կատարման արտացոլման ձևը.

զ) բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի կատարման այլ դրույթներ:

2. Բյուջեների կապիտալ ծախսերն իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում կարող են ներդրումներ պարունակել, որոնք այդ իրավաբանական անձանց բաժնետոմսերի (բաժնեմասերի) նկատմամբ առաջացնում են պետության կամ համայնքների սեփականության իրավունք:

3. Պետական կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված` պետական սեփականություն համարվող գույքը հանձնվում է պետական համապատասխան մարմնի կառավարմանը կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի տնօրինմանը:

4. Պետական և համայնքային սեփականություն համարվող գույքի շահագործումից, կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված գույքի օտարումից կամ վարձակալությունից ստացված միջոցները փոխանցվում են համապատասխան բյուջեներ:

Գ Լ ՈՒ Խ 3

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 15. Բյուջեների կատարումը

1. Բյուջեների կատարումը պետական և տեղական ինք նա կառավարման մարմինների` համապատասխանաբար պետական և համայնքների բյուջեների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեութ յունն է:

2. Բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումն ու ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:

3. Բյուջեների կատարման կազմակերպումն իրականացնում է պետական լիազորված մարմինը:

4. Բյուջեների կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա: Բյուջեների կատարման կարգով սահմանվում են`

ա) բյուջեների կատարման հիմնական սկզբունքը.

բ) բյուջեների կատարման ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, փաստաթղթաշրջանառության կարգը, ժամկետները, ծավալները.

գ) բյուջեների կատարման ժամանակ բյուջետային համակարգի սուբյեկտների պարտականությունները և իրավունքները.

դ) հաստատված բյուջեների հիման վրա եռամսյակային համամասնությունների սահմանման կարգը.

ե) բյուջեների կատարման ժամանակ, սույն օրենքին համապատասխան, սեկվեստրի և ինդեքսացիայի կիրառման և դադարեցման դրույթները, դրանց կիրառման կարգը.

զ) սույն օրենքի 24-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված թույլատրելի չափաքանակների շրջանակներում, բյուջեների կատարման ընթացքում դրանցում փոփոխություններ կատարելու կարգը.

է) բյուջեների պահուստային ֆոնդից ֆինանսավորման կարգը.

ը) բյուջեների կատարման գործընթացի այլ դրույթներ:

5. Բյուջեների կատարումն ապահովելու նպատակով պետական լիազորված մարմինը, նրա գանձապետական ստորաբաժանումներն իրականացնում են`

ա) բյուջեների դրամարկղային սպասարկումը.

բ) բյուջեների կատարման ապահովումը` դրանց բյուջեների փաստացի մուտքերին և ելքերի ուղ ղություններին համապատասխան.

գ) պետական դրամական միջոցների (ներառյալ պետական և համայնքների բյուջեների միջոցները) համախմբումը միասնական գանձապետական հաշվում.

դ) գանձապետական հաշիվներում արտացոլված բյուջեների և բյուջետային հիմնարկների դրա մական միջոցների կառավարման ապահովումը.

ե) պետական պարտքի կառավարման ապահովումը.

զ) բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարումը.

է) բյուջեների կատարման ապահովման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահ ման ված այլ գործառույթներ:

6. Բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գան ձա պետական հաշվում:

7. Պետական և համայնքային միջոցների մուտքերը և ելքերն արտացոլվում են պետական լիազորված մարմնի և նրա գանձապետական ստորաբաժանումների յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում:

8. Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներից գումարների վճարումը կատարում են պետական լիազորված մարմինը և նրա գանձապետական ստորաբաժանումները ՝ վերջիններիս սպասարկող բանկերի միջոցով: Բյուջետային, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Պետական հիմնարկները կարող են գանձապետարանում կամ որևէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Համայնքին հատուկ ծրագրերի իրականացման նպատակով ֆիզիկական կամ իրա վա բանական անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որևէ բանկում:

10. Բյուջեների կատարման ընթացքում մուտքերի նվազման դեպքում գործադրվում է ծախսերի սահմանափակման (սեկվեստրի) մեխանիզմը: Սահմանափակումը բյուջետային տարվա տվյալ ժամանակահատվածում բյուջեներով նախատեսված ծախսերի տնտեսագիտական բոլոր հոդվածներով` օրենքով սահմանված կարգով և չափով համամասնական նվազեցումն է, բացառությամբ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաների և օրենքով պաշտպանված այլ ծախսերի:

Տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով կարող են սահմանվել պետական բյուջեի պաշտպանված ծախսատեսակները:

11. Բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական գնումների մա սին օրենքով սահմանված կարգով:

12. Պետության և համայնքի պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում և ուժի մեջ են մտնում գրանցման պահից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետության, համայնքների անունից պարտավորություններ ստանձնող պայմանագրերը (համաձայնագրերը) կնքում են միայն իրենց իրավասությունների սահմաններում:

13. Դատական ակտերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից բռնա գանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ, համապատասխան դատարանի վճռի, դատավճռի և որոշման կամ միջ նորդ դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը ներկայացվելուց հետո` քսան օրվա ընթացքում:

Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է մուրհակի տրամադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի տրամադրման օրվանից մինչև դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ Ո Ւ Խ 4

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 16. Միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը

1. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝

ա) կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս.

բ) կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս:

2. Հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ՝

ա) կառավարության երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի և պարտքի գծով կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ժամկետանց պարտքերի վերաբերյալ.

բ) հարկաբյուջետային նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ՝ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային նպատակների և (կամ) ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.

գ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով մակրոտնտեսական, եկամուտների և ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

դ) կարևոր տնտեսական և այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները.

ե) կառավարության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ՝ դրանց կարևորության հիմնավորմամբ.

զ) հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ:

3) Ծախսային քաղաքականության ռազմավարությունը պարունակում է յուրաքանչյուր ոլորտի (և պետական կառավարման բոլոր մարմինների) համար հետևյալ տեղեկությունները՝

ա) այն արդյունքները, որոնց կառավարությունը ցանկանում է հասնել տվյալ ոլորտում ծախսեր կատարելու միջոցով.

բ) ծախսային գործոնները, այդ թվում՝ ակնկալվող ժողովրդագրական, տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն տվյալ ոլորտում իրականացվելիք ծախսերի վրա.

գ) կառավարության գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում, այդ թվում՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված.

դ) տվյալ ոլորտում արտաքին ֆինանսական աջակցության չափերը:

Հոդված 17. Պետական բյուջեի նախագծի կառուցվածքը և բովանդակությունը

1. Պետական բյուջեի նախագիծը ներառում է`

ա) կառավարության բյուջետային ուղերձը.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

2. Կառավարության բյուջետային ուղերձը ներառում է`

ա) կառավարության զեկույցը բյուջետային տարվա սոցիալտնտեսական զարգացման և հար կա բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այդ բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը.

բ) պետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների կանխատեսումն առաջիկա երեք տարվա համար.

գ) պետական բյուջեի նախագծի հիմքում դրված միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝

— բյուջետային եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի, համախառն և զուտ պարտքի գծով կառավարության երկարաժամկետ նպատակները և պայմանական (հնարավոր) պարտավորությունները (երաշխիքները).

— մակրոտնտեսական, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի և պարտքի ցուցանիշների գծով ճշգրտված եռամյա կանխատեսումները.

— տնտեսության զարգացմանը և այլ հարցերին վերաբերող այն կարևոր ենթադրությունները, որոնց հիման վրա ճշգրտված են կանխատեսումները.

— միջնաժամկետ ծախսերի ծրագրում շարադրված՝ կառավարության ռազմավարական գերակայությունները և առաջիկա տարվա բյուջեում արտացոլվելիք կոնկրետ գերակայությունները.

— ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր).

— միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո կառավարության քաղաքականության և հարկաբյուջետային նպատակների մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների նկարագրությունը և դրանց հիմնավորումը:

Սույն մասում նշված տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել ոչ թե որպես բյուջետային ուղերձի առանձին մաս, այլ ներառվել բյուջետային ուղերձի այլ բաղկացուցիչ մասերում.

դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագիրը:

3. Բացատրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հիմնավորող փաստաթղթերի ամբողջություն է, որը ներառում է`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպա տա կով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները և հատկացման ժամկետները, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա (այսուհետ՝ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ` նախորդ բյուջետային տարի) և առաջին տարվա (այսուհետ՝ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ և 41-րդ հոդվածներում` ընթացիկ բյուջետային տարի) հաշվարկային և սպասվելիք համապատասխան ցուցանիշների նկատ մամբ.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների, ծախսերի և դե ֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշների նկատմամբ.

գ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարին ընդգրկող հաջորդ եռամսյա ժամանակաշրջանի բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի ամփոփ ցուցանիշների կանխատեսումները.

դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը` ըստ օրենքով սահմանված հարկային, ոչ հարկային և այլ եկամտատեսակների.

ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրա մադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ուուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում).

զ) պետական բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

— իրավական հիմքը,

— բովանդակությունը,

— խնդիրները և նպատակները,

— կատարման փուլերը և ժամկետները.

է) առաջիկա տարվա վերջի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին և ներքին պարտքի կառուցվածքը, դրա համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

ը) կառավարության պահուստային ֆոնդի և պետական պահուստների ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

թ) տեղեկություններ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 20-րդ մասում նշված մարմինների բյուջետային ֆինանսավորման հայտերով պահանջված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկած հատկացումների հետ կապված համաձայնեցումների արդյունքների մասին.

ժ) տեղեկություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով տրամադրվող հատկացումների մասին.

ժա) հաջորդ բյուջետային տարում սպասվելիք դրամական և նյութական օգնություններից, նվիրատվություններից և այլ մուտքերից գոյացող միջոցներից կատարվող հատկացումների հիմ նա վորումը.

ժբ) տեղեկություններ` պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին, և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տար վա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ` փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին.

ժգ կորց 98

ժդ) այլ տեղեկություններ, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնավորման համար:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է`

ա) պետական բյուջեի եկամուտները և ծախսերը` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

բ) պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

գ կորց 98

դ) օրենքով սահմանված այլ դրույթներ և ցուցանիշներ:

Հոդված 18. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են՝

ա) հարկային եկամուտներ,

բ) պետական տուրքեր,

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճարներ,

դ) պաշտոնական դրամաշնորհներ,

ե) այլ եկամուտներ:

2. Հարկային եկամուտներն են`

ա) ավելացված արժեքի հարկը.

բ) ակցիզային հարկը.

գ) շահութահարկը.

դ) եկամտահարկը.

ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.

զ) հողի հարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար.

է) հաստատագրված վճարները.

ը) բնապահպանական և բնօգտագործման վճարները.

թ) առևտրի հարկը.

թ1) ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները) և (կամ) ճանապարհային վճարը.

թ2) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ.

թ 3 ) մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները.

թ 4 ) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը.

թ 5 ) ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի, ինչպես նաեւ ուսումնասիրության եւ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճարը:

ժ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի:

3. Պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների:

4. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներն են` օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները և պարտադիր սոցիալական ապահովության վճարների բնագավառում օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքներն ու տույժերը:

5. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա¤ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները.

բ¤ այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

6. Այլ եկամուտներն են՝

ա) անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը,

բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մար մինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկա մուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահութաբաժինները.

գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տա րածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).

ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրա վուն քով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որ պես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.

թ) օրենքով սահմանած դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուր քի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստաց վող (գանձվող) վճարները.

ժ) ռադիոհաճախականության օգտագործման վճարը,

ժա) պետության կողմից հանքային իրավունք կրողին հանքավայրի մասին առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվության տրամադրման համար վճարվող բոնուսը,

ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:

Հոդված 18 1 Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր

Պետական բյուջեին ամրագրվող ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերն են.

ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը),

բ) բարձրաժեք ակտիվների օտարումից մուտքերը.

գ) պետության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:

Հոդված 19. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

1. Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.

բ) պաշտպանություն.

գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն.

է) բնակարանային կոմունալ տնտեսություն.

ը) մշակույթ, սպորտ և կրոն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել պետական լիազորված մարմնի և հարկային պետական ծառայության աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորումը և օգտագործումը սահմանվում է օրենքով: Ընդ որում, հարկային պետական ծառայության խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման և դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

Հոդված 20. Կառավարության պահուստային ֆոնդը

1. Պետական բյուջեում նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդ, որը տվյալ տարվա պետական բյուջեում չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման աղբյուրն է: Պետական բյուջեի ծախսային մասում կառա վա րության պահուստային ֆոնդը ներկայացվում է առանձին հոդվածով:

2. Կառավարության պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծախսերի հինգ տոկոսը:

3. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են կառավարության որոշումների հի ման վրա:

Հոդված 21. Համայնքների բյուջեներին տրվող հատկացումները

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախ սերում նախատեսվում են համայնքների բյուջեներին համայնքների ընթացիկ ծախսերի ծածկման համար անհատույց և անվերադարձ կար գով տրվող դրամական միջոցներ (դոտացիաներ):

2. Համայնքներին չի կարող պարտադրվել հատ կացված ֆինանսական միջոցների ուղղում կոնկրետ ծախսերի իրականացմանը:

3. Պետական բյուջեի ծախսերում կարող են նաև նախատեսվել համայնքների բյուջեներին հատ կացվող`

ա) այլ դոտացիաներ` համայնքի բյուջեի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն աջակցելու նպա տակով որևէ ծախսատեսակի (ծրագրի) իրականացման հետ չկապակցված, անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ.

բ) սուբվենցիաներ` համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավասու է հետ պահանջել համայնքից պե տական բյուջեից համայնքին հատկացված սուբվենցիաների ոչ նպատակային ծախսված գու մար ները: Սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կա ռավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 22. Պետական բյուջեի նախագծի կազմումը

1. Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա` այդ որոշմամբ և սույն օրենքով նախատեսված ժամկետ ներում:

2. Պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից՝

ա) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.

բ) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակում.

3. առաջիկա երեք տարվա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է հիմք՝ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:

4. Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման փուլն սկսվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակման օրը: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

5. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում պետական մարմիններին է տրամադրում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են պետական մարմինների կողմից մշակվող ոլորտային միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները, այդ նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաև տեղեկություններ՝ առաջիկա երեք տարում կառավարության հարկաբյուջետայտին սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ:

6. Պետական մարմինները կազմում և պետական լիազորված մարմին են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում:

7. Ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է պետական մարմնի ղեկավարը:

8. Սահմանված ժամկետում ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը:

9. Իր պարտականությունները կատարելու համար պետական լիազորված մարմինն իրավասու է պետական մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

10. Պետական լիազորված մարմինը մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է կառավարություն:

11. Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կառավարությունը հրապարակում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացնում՝ ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը:

12. Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման փուլն սկսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման օրը:

13. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններ է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումները` դրանց մեջ արտացոլելով առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունների, պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների և նոր ծրագրերի ու միջոցառումների ֆինանսավորման իմաստով առանձին ոլորտներում համեմատաբար առաջնահերթ համարվող պետական մարմին ների ցան կը:

Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերի և նորմատիվների, պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման ու ներկայացման կարգի, բյուջետային դասակարգման մանրամասների, բյուջետային ծախսերի նախահաշիվների ու համայնքի բյուջեի (նրա բաղկացուցիչ մասերի) միասնական ձևերի մասին, ինչպես նաև խորհրդատվական բնույթ կրող ցուցումներ (ուղեցոյցներ):

14. Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց և համակարգի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ, և ընդգծվում են առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները) առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին:

15. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը:

16. Բյուջետային հիմնարկի ֆինանսավորման հայտը ստորագրում է ղեկավարը, որն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բյուջետային հատկացումների նպատակային օգտագործման համար:

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում բյուջետային ֆինանսավորման հայտերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը:

18. Կապիտալ ծախսերը հաշվարկվում են նպատակային ծրագրերի հիման վրա: Այդ ծրագրերի իրականացման ժամկետի՝ բյուջետային տարին գերազանցելու դեպքում առանձնացվում են տվյալ ծրագրերի` ըստ տարիների ֆինանսավորման չափերը: Նման ծրագրերով ֆինանսավորվող ծախսերը յուրաքանչյուր բյուջետային տարվա համար ճշգրտում է պետական լիազորված մարմինը և առանձին տողով ներկայացնում համապատասխան տարվա պետական բյուջեում:

18 1 . Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը և ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են` կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի և ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ, ապա` այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:

19. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայացրած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը:

20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության մարմինների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով ստեղծված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կա ռա վարության կողմից պատվիրակված որոշակի լիազորությունների հիման վրա առանձին բնա գավառներում կարգավորող գործունեություն իրականացնող գործադիր իշխանությունից ան կախ մարմինների բյուջետային ֆինանսավորման հայտերի պատճենները պետական բյուջեի նա խագծի հետ միասին ներկայացվում են Ազգային ժողով:

21. Բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման և դրանց շուրջ` պետական լիա զոր ված մարմնի ու հայտատուների միջև տարաձայնությունների համաձայնեցման կարգը սահ մա նում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

22. Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա պետական լիազորված մարմինը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն:

23. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ :

24. Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:

Հոդված 23. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը

1. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

2. Եթե պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո:

3. Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Այդ դեպքում, մինչև այդ տարում բյուջետային միջոցների օգտագործումը կարգավորող օրենքի ընդունումը, կառավարությունն իրավասու է տվյալ տարում բյուջետային միջոցները ծախսելու` օրենսդրությամբ սահմանված նպատակներով կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, դոտացիաների հատկացումները տեղական ինքնակառավար ման մարմիններին (նախորդ տարվա համար օրենքով սահմանված բաշխմամբ), շարունակել կենսաթոշակների և նպաստների վճարումները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը: Ընդ որում, նշված ծախսերը կարող են կատարվել, եթե դրանց ֆինանսավորման համար նախորդ տարվա պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ: Այդ դեպքում կատարվող ծախսերի չափը (բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի) չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը` եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը` ամսվա կտրվածքով: Կառավարությունն իրավասու է չֆինանսավորել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել տվյալ տարվա բյուջեի մասին իր կազմած օրենքի նախագծում:

4. Եթե մինչև բյուջետային տարվա uկիզբն այդ տարվա պետական բյուջեն չի հաuտատվում, ապա մինչև դրա հաստատումը բյուջեից շարունակվում է oրենuդրությամբ uահմանված կենuաթոշակների և նպաuտների ֆինանuավորումը` ամբողջ ծավալով:

Հոդված 24. Պետական բյուջեի կատարումը

1. Պետական բյուջեի կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հի ման վրա:

2. Պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը կառավարության սահմանած կարգով կարող է կատարել այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

3. Ազգային ժողովի կողմից հաստատված պետական բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության առաջարկությամբ` օրենսդրական նախաձեռնության կարգով: Պետական բյուջեում այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պետական բյուջեի մուտքերը կամ ավելացնում ելքերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Պետական բյուջեի կատարման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաս տատ ված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատ կացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

4. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կա ռա վա րությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամաս նութ յուն նե րը:

5. Պետական բյուջեի կատարման պատասխանատուն կառավարությունն է:

6. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն` սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի կառուցվածքին համապատասխան:

7. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետա կան բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների՝ կառավարության սահմանած համամասնություններով:

8. Հաստատված պետական բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները կառավարությունն իրավասու է նույն տարում ծախսել՝ ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

9. Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:

Հոդված 25. Պետական բյուջեի կատարման հսկողությունը և վերահսկողությունը

1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է կառավարությունը` իր սահմանած կարգով:

2. Պետական բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում`

ա) սույն օրենքի և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

բ) օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փո խա ռությունների և վարկերի օգտագործման նկատմամբ.

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, բյուջետային միջոցների ծախսման օրի նա կանության և հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման ուղղությամբ:

Հոդված 26. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է`

ա) տեղեկություններ՝ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա.

բ) պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

գ) տեղեկություններ՝ հաշվետու տարում կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

դ) տեղեկություններ՝ հաշվետու տարում պետության արտաքին և ներքին պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.

ե) այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

3. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:

4. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի եզրակացությունը բովանդակում է`

ա) պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատության գնահատականը.

բ) հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման գնահատականը:

5. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում և հաստատվում է,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 27. Պետական բյուջեի հրապարակայնությունը

Պետական բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`

ա) Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է պետական լրատվության միջոցներով` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

բ) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.

գ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրվա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն` պետական բյուջեի եռամսյակային կատարման մասին:

Գ Լ ՈՒ Խ 5

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ

Հոդված 28. Համայնքների բյուջեների ձևավորման սկզբունքները

Համայնքների բյուջեների ձևավորման հիմնական սկզբունքներն են`

ա) համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանու կողմից ընդունված համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը.

բ) պահուստային ֆոնդի ստեղծումը` որպես տվյալ տարվա համայնքի բյուջեում չնախատեսված, ինչպես նաև վարկերի և այլ փոխառու միջոցների օգտագործման վճարների (տոկոսների) գծով ելքերի աղբյուրի և կապիտալ ելքերի ֆինանսավորման հիմնական երաշխիք.

գ) համայնքի բյուջեի հաշվեկշռվածությունը` յուրաքանչյուր տարվա համայնքի բյուջեի սույն օրենքի 29-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր բաղկացուցիչ մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան մասում տվյալ տարում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերի հան րագումարին.

դ) խնայողականությունը, երբ կատարված ծախսին համապատասխանում է դրան համարժեք նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում.

ե) արդյունավետությունը, երբ ապահովվում է կատարված ծախսի և համայնքի համար դրա օգտակարության միջև պատշաճ հարաբերակցությունը.

զ) հավաստիությունը և հստակությունը, որը հնարավորություն է ընձեռում ապահովել բյուջեի կատարման և բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը` բյուջեի հոդվածների հիմքում դրվող հստակ հաշվարկների միջոցով.

է) հրապարակայնությունը, որն ապահովում է համայնքի բյուջեի ձևավորման և կատարման վերաբերյալ համայնքի անդամների իրազեկությունը:

Հոդված 29. Համայնքների բյուջեների կառուցվածքը

1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կող մից իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանության ապա հովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետևյալ բաղկացուցիչ մասերի`

ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).

բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):

2. Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցները (այդ թվում` ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի « I. Մուտքերի գծով» մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերի :

Հոդված 30. Վարչական բյուջեի մուտքերն ու ելքերը

Համայնքների բյուջեների վարչական մասը (վարչական բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) հարկային եկամուտներ,

բ) տուրքեր,

գ) պաշտոնական դրամաշնորհներ,

դ) այլ եկամուտներ:

1.1. Հարկային եկամուտներն են`

ա) հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար.

բ) գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

գ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից և պարտադիր վճարներից կատարվող մասհանումները (յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահ մանվող չափերով).

դ) հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժերը և տուգանքները:

1.2. Տուրքերն են`

ա) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվող պետական տուրքը.

բ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կող մից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար գանձվող պետական տուրքը.

գ) տեղական տուրքերը:

1.3. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները.

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.

գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները.

դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

1.4. Այլ եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.

դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) համայնքային հիմնարկների կողմից առանց տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցները.

ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար համայնքի բյուջեին պետական և (կամ) այլ համայնքների բյուջեներից բյուջեից տրամադրվող բյուջետային փոխատվությունները.

բ) վարչական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը (սույն օրենքի 13-րդ հոդ-վածի 5-րդ մասով սահմանված կարգով):

գ) համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվություննե րի վերադարձից ստացվող միջոցները.

դ) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ եւ սահմանած կարգով, տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ներգրավվող ժամանակավոր ազատ միջոցները, ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի եւ ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը:

II. Ելքերի գծով`

1. Ծախսերի գծով` օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերը հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.

բ) պաշտպանության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

գ) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն.

է) մշակույթ, սպորտ և կրոն.

ը) բնակարանային կոմունալ տնտեսություն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնա բու ծու թյուն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) համայնքի ղեկավարին օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

2. Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար պետական և (կամ) այլ համայնքների բյուջեներից ներգրավված բյու ջե տային փոխատվությունների մարումները, ինչպես նաև վարչական բյուջեից բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

Հոդված 31. Ֆոնդային բյուջեի մուտքերն ու ելքերը

Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) պաշտոնական դրամաշնորհներ,

բ) այլ եկամուտներ:

1.1. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները.

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներ, միջազգային կազմակերպություններ և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ստացվող նպատակային դրամաշնորհները:

1.2. Այլ եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտները.

բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները.

դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում՝ բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցներն են`

ա) պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ստացված վարկերը.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշ խումից ստաց ված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը.

գ) ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

3. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներն են՝

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող),

բ) համայնքի սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը,

գ) համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը,

դ) համայնքի սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:

II. Ելքերի գծով`

1. Ծախսերի գծով` սույն օրենքի 30-րդ հոդվածի II մասում նշված ուղղություններով տեղա կան ինքնակառավարման մարմինների կողմից վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում կատարվող կապիտալ ծախսերը:

2. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի և տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի մարումները ու բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

3. Վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով` ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումները:

Հոդված 32. Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը

1. Համայնքների բյուջեներից պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվող հատկացումների հաշվին:

2. Պատվիրակված լիազորությունները (այդ թվում` դրանց իրականացման ծախսերի ֆինանսավորումը) իրականացվում են օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 33. Համայնքների բյուջեների պահուստային ֆոնդը

1. Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

2. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:

4. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել համայնքի բյուջեի ֆոնդային մաս:

5. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

Հոդված 34. Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները

1. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, վարչական բյուջեով նախատեսված ծախսերը ժամանակին կատարելու նպատակով համապատասխան պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայֆությունը : Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո:

2. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, համապատասխան պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Համայնքը, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է վարկային պայմանագիր կնքել կամ արժեթղթեր թողարկել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի և արժեթղթերի մարման ծրագ րով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները (ներառյալ` արժեթղթերի թողարկումից ստացվող մի ջոցները) պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության երաշխիքները:

4. Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրվում (բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):

Հոդված 35. Համայնքի բյուջեի նախագծի կազմումը

1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է համայնքի զարգացման տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:

2. Համայնքի բյուջեի նախագիծը կազմում է համայնքի ղեկավարը` բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մե թոդաբանության հիման վրա:

3. Կառավարության կամ նրա լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերը և նորմատիվները համայնքների բյուջեներով նախատեսվող ծախսերի հաշվարկման ժամանակ կրում են խորհրդատվական բնույթ: Բացառություն են տեղական ինքնակառավարման մարմինների` պատվիրակված լիա զո րու թյունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող այլ նպատակային ծախսերի ֆինանսավորման դեպքերը:

4. Համայնքի բյուջեի նախագիծը կազմելու աշխատանքները կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը` աշխատակազմի համապատասխան ծառայությունների և բյուջետային հիմնարկների ղեկավարներին`

— տալիս է համապատասխան հրահանգներ բյուջեի մուտքերի և ելքերի հաշվարկման ու ներկայացման համար.

— պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով սույն օրենքի 22-րդ հոդ-վածում նշված` տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր բնույթ կրող մեթո դա կան ցուցումներն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում ապահովում է բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման համապատասխան ձևերով:

5. Բյուջետային հիմնարկները համայնքի ղեկավարի կողմից սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին են ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

6. Համայնքի ղեկավարն ամփոփում է սահմանված ձևերով ներկայացված տվյալները և կազմում համայնքի բյուջեի նախագիծը, որը բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից:

7. Համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը ներառում է`

ա) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների մասին.

բ) համայնքի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի հիմնավորումը, եկա մուտների և ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված և հաշվարկային ցուցանիշների հետ.

գ) համայնքի բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

— իրավական հիմքը.

— բովանդակությունը.

— խնդիրները և նպատակները.

— կատարման փուլերը և ժամկետները.

դ) պարտքերի կառուցվածքը, դրանց համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

ե) բյուջեի վարչական և ֆոնդային մասերի պահուստային ֆոնդի ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

զ) սույն օրենքի 22-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան ստացված տեղեկությունները պետական բյուջեի նախագծում (եթե համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծն ավա գանու քննարկմանը ներկայացվում է մինչև առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը) կամ պետական բյուջեի մասին օրենքում պետական բյուջեից համայնքի բյուջեին նախատեսված հատկացումների մասին.

է) հաջորդ բյուջետային տարում սպասվելիք դրամական և նյութական օգնություններից, նվիրատվություններից և այլ մուտքերից գոյացող միջոցներից կատարվող հատկացումների հիմնավորումը.

ը) տեղեկություններ` համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ՝ փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին.

թ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծի հիմնավորման համար:

8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է`

ա) համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման).

բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

գ) այլ դրույթներ և ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը և ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը և դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:

Հոդված 36. Համայնքի բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը համայնքի ավագանու կողմից

1. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Համայնքի բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

2. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով և համայնքի ավագանու կանոնակարգով:

3. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է համայնքի բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատելու բյուջեն:

4. Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին՝ համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:

5. Համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին, որի վերաբերյալ ընդունում է հա մայնքի ղեկավարի ներկայացրած համապատասխան որոշման նախագիծը:

6. Համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի բյուջեն կարող է հաստատել նաև մինչև պետական բյուջեի հաստատումը:

Պետական բյուջեի հաստատումից հետո համայնքների մինչ այդ հաստատված բյուջեներում երկշաբաթյա ժամկետում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ:

7. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեն ավագանու կողմից հաստատվելուց հետո երեք օր վա ընթացքում, ներկայացնում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին:

Շրջանի վարչակազմի ղեկավարը ստուգում է համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի համապատասխանությունն օրենքին` պահպանելով սույն օրենքով սահմանված բյուջեների ինքնուրույնության սկզբունքը, հաշվարկների հա մա պատասխանությունը սահմանված մեթոդաբանությանը և բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող սկզբունքների պահպանման դեպքում համայնքի բյուջեն ներառում է պետական լիազորված մարմին ներկայացվող` շրջանի վարչական տարածքում գտնվող համայնքների բյուջեների ամփոփ տեղեկանքում: Ամփոփ տեղեկանքի ձևը, նրա կազմման կարգը և ներկայացման ժամկետները սահմանում է պետական լիազորված մարմինը:

8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման առնչությամբ շրջանի վարչակազմի ղեկավարի և համայնքի ղեկավարի միջև առաջացած տարաձայնությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

9. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում իր անդամների ընդհանուր թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կա տարած ուղղումներով:

Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ` հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կար գով պաշտոնանկ անելու վերաբերյալ համայնքի ավագանու կողմից որոշում ընդունելու դեպ քում համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտ քաղաքի ավագանին) հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:

Եթե կառավարությունը դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Կառավարության կողմից համայնքի ղեկավարի` հրաժարական տալու միջոցով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու դեպքում` համայնքի նոր ղեկավարը բյուջեի նախագիծ է ներկայացնում համայնքի ավագանուն 20 օրվա ընթացքում: Այն քննարկվում և հաստատվում է սույն օրենքով նախատեսված կարգով` 30 օրվա ընթացքում:

10. Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

Հոդված 37. Համայնքի բյուջեի կատարումը

1. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը սահմանում է համայնքի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատում է բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները:

2. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`

ա) համայնքի ավագանու հաստատած տարեկան բյուջեն, եռամսյակային համամասնություններով, և բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային բաշխմամբ հաստատված նախահաշիվները տրամադրում է համայնքի բյուջեի կատարման սպասար կումն իրականացնող պետական լիազորված մարմնի համապատասխան գանձապետական ստորաբաժանմանը.

բ) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը.

գ) կորց 292

դ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:

4. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ընթացակարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով` սույն օրենքի համաձայն:

Հաստատված համայնքի բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները համայնքի ղեկավարն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

5. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը, սույն օրենքի համաձայն, կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական լիազորված մարմինը` իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով:

6. Համայնքի բյուջեի կատարման պատասխանատուն համայնքի ղեկավարն է:

Հոդված 38. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողությունը

1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային ժողովը և կառավարությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Համայնքի ավագանին համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է իր անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով, ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

3. Կառավարությունը համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է պետական բյուջեից համայնքին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիաների, պետության կողմից համայնքին պատվիրակած լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման նպատակով տրված միջոցների) օգտագործման, ինչպես նաև պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների օգտագործման և դրանց մարման ծրագրի նկատմամբ` իր կողմից սահմանված կարգով պետական կառավարման լիազորած մարմնի միջոցով:

4. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողության հիմնական խնդիրներն են`

ա) բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգումը.

բ) բյուջետային միջոցների, ներառյալ վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախս ման օրինականության ստուգումը.

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատումը.

դ) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործու նեու թյան նկատմամբ վերահսկողության սահմանումը.

ե) բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապա հովումը:

5. Համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, բյուջետային հիմնարկների պաշտոնատար անձինք համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնող անձանց պարտականությունների կատարումը խոչընդոտելու, կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 39. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները

1. Համայնքի ղեկավարը, եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն և համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին, իսկ Ստեփանակերտի քաղաքապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը: Համայնքի ղեկավարը սույն մասում նշված հաղորդումը ներկայացնում է պետական լիազորված մարմնի սահմանած ձևով:

2. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մար տի 1-ը:

3. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում և հաստատվում է մինչև ընթացիկ տար վա մարտի 20-ը:

4. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշ տո նանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` մեկամսյա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կա տար ման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

5. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

6. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման վերաբերյալ ավագանին ընդունում է համապատասխան որոշում:

7. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է սույն օրենքի պա հանջներին հա մա պա տասխան պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ձևով և ներառում է`

ա) տեղեկություններ՝ հաշվետու տարում համայնքի բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև.

բ) տեղեկություններ՝ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

գ) տեղեկություններ՝ հաշվետու տարում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերա բեր յալ.

դ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

8. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու կողմից հաստատելուց հետո` երեք օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին, իսկ Ստեփանակերտի քաղաքապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

Հոդված 40. Համայնքների բյուջեների հրապարակայնությունը

Համայնքների բյուջեների հրապարակայնությունն ապահովելու համար`

ա) համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանուն ներկայացնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, հրապարակվում է.

բ) բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հրապարակ վում է տեղեկատվություն համայնքի բյուջեի եռամսյակային կատարման մասին.

գ) համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաս տա տելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, հրապարակվում է.

դ) համայնքների ղեկավարները պայմաններ են ստեղծում, որպեսզի համայնքի բյուջեի նախագծին, տարեկան հաշվետվությանը ծանոթանալու և ուսումնասիրելու ցանկություն ունեցող համայնքի անդամները դյուրությամբ ձեռք բերեն համապատասխան փաստաթղթերը:

Գ Լ ՈՒ Խ 6 կորց 98

Գ Լ ՈՒ Խ 7

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 48. Բյուջետային դասակարգման կազմը

1. Բյուջեները կազմվում և կատարվում են` ըստ բյուջեների մուտքերի ու ելքերի միասնական դասակարգման:

2. Բյուջետային դասակարգումը բյուջեների կազմման և կատարման համար կիրառվող բյուջեների մուտքերի և ելքերի խմբավորումն է` ըստ տեսակների և ուղղությունների, որով ապահովվում է բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ցուցանիշների համադրելիությունը:

3. Բյուջետային դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`

ա) բյուջեների եկամուտներ.

բ) բյուջեների ծախսեր և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ.

գ) բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ.

դ) բյուջեների պարտքեր:

Հոդված 49. Բյուջեների եկամուտները

1. Բյուջեների եկամուտները դասակարգվում են եկամուտների ձևավորման` օրենքով սահ ման ված աղբյուրների հիման վրա:

2. Բյուջեների եկամուտները դասակարգվում են

ա) հարկային եկամուտներ,

բ) տուրքեր,

գ)պարտադիր սոցիալական ապահովության վճարներ,

դ) պաշտոնական դրամաշնորհներ,

ե) այլ եկամուտներ :

Հոդված 50. Բյուջեների ծախսերը

1. Բյուջեների ծախսերը դասակարգվում են ըստ`

ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների.

բ) գերատեսչական բաշխվածության.

գ) ծախսերի տնտեսագիտական բովանդակության:

2. Բյուջեների ծախսերի գործառնական (ֆունկցիոնալ) դասակարգումը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթների իրականացման ֆինանսավորման ուղղություններն արտահայտող բյուջետային ծախսերի խմբավորումն է:

3. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը ծախսերի խմբավորումն է` դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան:

4. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`

ա) ընթացիկ ծախսեր.

բ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ.

գ) կորց 98

5. Բյուջեների ծախսերն են՝

ա) աշխատանքի վարձատրությունը,

բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը,

գ) տոկոսավճարները,

դ) սուբսիդիաները,

ե) դրամաշնորհները (ներառյալ դոտացիաները և սուբվենցիաները),

զ) սոցիալական նպաստները և կենսաթոշակները,

է) այլ ընթացիկ ծախսերը,

ը) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`

ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը,

բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը:

7. կորց 98

8. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը ծախսերի խմբավորումն է` ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների` պետական և տեղա կան ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքների:

Հոդված 51. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները

1. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների դասակարգումը դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավված զուտ միջոցների (ներառյալ փոխառու միջոցների և ֆինանսական ակտիվների)խմբավորումն է:

2. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները դասակարգվում են ներքին և արտաքին աղբյուրների:

Հոդված 52. Բյուջեների պարտքերը

1. Բյուջեների պարտքերի դասակարգումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտքային պարտավորությունների խմբավորումն է` ըստ դրանց տեսակների:

2. Բյուջեների պարտքերը դասակարգվում են` ներքին և արտաքին պարտք:

Հոդված 53. Բյուջետային դասակարգման մանրամասնումը

1. Սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման առավել մանրամասնումը` ըստ յուրաքանչյուր հոդվածի, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը:

2. Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում յուրաքանչյուր հիսուն միլիոն դրամը գրազանցող ծախսատեսակները ներկայացվում են առանձին տողով:

Գ Լ ՈՒ Խ 8

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 54. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի պահանջների խախտման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց լիազորություններ իրականացնող իրավաբանական և պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 55. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի հունվարի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ դրույթները կիրառվում են 2005 թվականի հունվարի 1-ից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

10 փետրվարի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 94