1.

20

13.06 .09

«ԼՂՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ԼՂՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 17-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:

Հոդված 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 199 9 թվականի նոյեմբերի 29 -ի ՀՕ-79 օրենքը.

2) «Դատարանակազմության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ- 21 օրենքը:

Հոդված 3. Արդարադատության խորհուրդը կազմավորվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

Արդարադատության խորհուրդը կազմավորվելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-81 օրենքը և դադարում է դատական մագիստրատուրայի խորհրդի գործունե ությունը:

Հոդված 4.   Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

Հոդված 5.  Դատավորների թեկնածուների ցուցակը պահպանում է իր ուժը մինչև Օրենսգրքով սահմանված կարգով նոր ցուցակի կազմումը: Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված և դատավորի պաշտոնում չնշանակված անձինք նոր ցուցակում ընդգրկվում են Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 6. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարությունը տրվում է արդարադատության խորհրդի կազմավորումից հետո եռամսյա ժամկետում:

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի (այսուհետ` Գերագույն դատարան) պալատներին վերաբերող Օրենսգրքով նախատեսված դրույթներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:

Հոդված 8. կորց. 20

Հոդված 9. Օրենսգրքով նախատեսված դատական կարգադրիչների ծառայությունն ստեղծվում է 2010 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 10. Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը  վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին Գերագույն և մարզային դատարանների անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները, նախկին շրջանային (քաղաքային) եւ նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին Գերագույն և մարզային դատարանների անդամ դատավորն երի կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին շրջանային (քաղաքային) և ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ̀Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

30 դեկտեմբերի 2008 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-72-Ն