1.

87

31.12.99

«Հողի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

2.

118

21.12.00

«Հողի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

3.

91

30.12.03

«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

4.

107

10.05.04

«Հողի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

5.

162

30.12.04

«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

6.

96

29.12.07

«Հողի հարկի մասին» օրենքում լրացումներ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Հողի հարկի մասին

Գ Լ ՈՒ Խ 1

ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 1. Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:

Հոդված 2. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:

Գ Լ ՈՒ Խ 2

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 3. Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:

Հոդված 4. Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ՝ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 10 տոկոսի չափով:

(փոփ. 30.12.2003)

Հոդված 5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկը սահմանվում է հետևյալ չափերով՝

ա) արդյունաբերության (ներառյալ՝ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի նկատմամբ հետևյալ չափերով.

բնակավայրերի ներսում՝ 1 տոկոս.

բնակավայրերից դուրս՝ 0,5 տոկոս.

բ) անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման միջին արժեքի 1 տոկոսի չափով.

գ) ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով:

Հոդված 6. Հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են շենքերով և շինություններով զբաղեցված հողերը, դրանց պահպանության համար անհրաժեշտ տարածքները, ինչպես նաև օբյեկտների սանիտարապահպան, տեխնիկական և մյուս գոտիները:

Հոդված 6 1 . Հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփակա նութ յան կամ մշտական օգտագործման իրա վունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորութ յունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մա սի նկատմամբ սե փականության կամ մշտական օգտագործման իրա վունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ առկա` տվյալ հարկվող օբյեկտի համար հողի հարկի չմար ված հար կա յին պարտավորութ յուն ները:

Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի գծով վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար հողի հարկի պարտավորություններն առաջանում են այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:

Հարկ վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահ վան օրվանից մին չև օրենքով սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ծագման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի պարտավորություն ները:

Հոդված 7. Գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Նրանք ազատվում են շահութահարկից (եկամտահարկից), բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից (եկամտահարկից): Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքեր, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում:

հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել 31.12.2004 ՀՕ-162

Հոդված 8. Ընդհանուր սեփականության դեպքում հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշ վարկ վում է ամբողջ հողամասի հարկման օբյեկտից՝ սույն օրենքով սահմանված հաշվառող մարմնի կամ համասեփականատեր կազմակերպության կողմից:

Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկա նում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կա դաստր վա րող լիազոր մարմնից սույն օրենքի 15-րդ հոդվածով սահ մանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր ֆիզիկական անձանց հողի հարկը հաշվարկում են`

ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները համասեփականատերերից որևէ մեկի համար.

բ) ընդհանուր բաժնային սե փա կա նության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունները համասեփականատերերից յուրաքանչյուրի համար (իր բաժնի չափով):

Եթե ընդհանուր սեփականության դեպքում համասեփականատերերից որևէ մեկը կազմակերպություն է, ապա հարկվող օբյեկտ համարվող հո ղա մասի հողի հար կը հաշ վարկում է համասեփականատեր կազմակերպությունը`

ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամա սի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալ նե րը.

բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունն իր բաժնի չափով, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի և նրանց բաժնեմասերի վերաբերյալ պահանջվող տվյալները::

Հոդված 9 .Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնություն ունեցող սուբյեկտը հարկի վճարումից ազատվում է այն ամսից, երբ ծագել է արտոնության իրավունքը:

Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից:

Գ Լ ՈՒ Խ 3

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Հողի հարկից ազատվում են՝

ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի.

բ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն).

գ) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.

դ) նոր հիմնված և երիտասարդ խաղողի և պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելի լինելու դեպքում.

ե) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ դրանում գտնվող վարձակալության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքով տրված գյուղատնտեսական հողատեսքերի:

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերաբնակվող ընտանիքներին մշտական օգտագործման իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողերը` 5 տարի ժամկետով:

(լրաց. 21.12.2000)

Հոդված 11. Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են՝

գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկները և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով:

(լրացվել է 2-րդ մասով 31.12.99, ուժը կորցրած է ճանաչվել 21.12.2000)

Գ Լ ՈՒ Խ 4

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 12. Հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության մշտական օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:

Հոդված 13. Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է հա մար վում օրացուցային տարին:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը (ներառյալ) հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հողի հարկի տարեկան հաշվարկները ներկայացնում են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասի համար՝ հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (սույն օրեն քով սահմանված կարգով հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու դեպքում՝ առանձնացված ըստ համայնքների).

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտն վող հողամասերի համար՝ իրենց գտնվելու վայրի հար կային մար մին:

Անկախ սույն հոդվածով սահմանված ժամկետներից` հաշվետու տարվա ընթացքում նոր հարկվող օբյեկտի առաջացման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) ներկայացնում են սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով ծագելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հաշվետու տարվա ընթացքում հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) ներկայացնում են սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Սույն օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմ նում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահա տ ման (վերագնահատման) տարին ներառյալ ըն կած ժամանակաշրջանում հողամասերի նպատակա յին կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փո փո խութ յունների դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված փոփոխություններից հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի տարեկան հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված տարեկան հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմին նե րի կող մից կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո կազմակերպությունների կող մից հաշվառող մարմիններ ներկայացված ստուգ վող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:

Հոդված 14. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համար վում օրացուցային տարին:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, հաշվար կում են ֆիզիկական անձանց հողի հարկի տարեկան գումարները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հար կային մարմիններից ստաց ված տեղեկությունների կամ հաշվառող մարմին հան դի սանալու դեպքում սույն օրենքով սահման ված կարգով ի րենց կատարած հաշվարկների հիման վրա հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հարկային մարմնի սահմանած ձևով հողի հար կի վճար ման ծանուցագ րեր` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերում` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Հոդ ված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝

ա) հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը ներկայացնում է հաշվառող մարմին.

բ) հարկային և տեղական ինքնակառավարման մարմինները հողի հարկի պարտավորությունների հաշվարկման, հողի հարկի գումարների գանձման և վճարումների հաշվառման նպա տակով միմյանց ներկայացնում են անհրաժեշտ տեղեկություններ:

Ֆիզիկական անձինք հողի հարկի իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստա նալու, ինչպես նաև հողի հարկի հաշվարկների ճշգրտման նպատակով կարող են դիմել հաշ վառող մարմիններ: Կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման նպատակով հարկվող օբյեկտ համարվող հողամասի հարկման օբյեկտի տվյալներն ստանալու համար դիմում են համապատասխան հաշվառող մարմին: Ֆիզիկական անձինք և կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող հարկման օբյեկտի կամ դրա տվյալների ճշգրտման նպատակով անհրա ժեշտ տեղեկություններն ու տվյալներն օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ անշարժ գույքի կադաստր վարող լիա զոր մարմ նից:

Հոդված 16. Կազմակերպությունները սույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները (եռամսյակային կտրվածքով` հաշվի առնելով հաշվառող մարմին ներկայացված հաշվարկների հիման վրա նոր առաջացած, օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած, ինչպես նաև նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկները) սույն հոդվա ծով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումա րը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապ րի լի 15-ը (ներառյալ): Ֆիզիկական անձի չկատարած պարտավորությունների կատարումն ապահովող պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:

Հողի հարկի գումարը վճարվում է`

ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

բ) հա մայնք նե րի վար չա կան սահմաննե րից դուրս գտնվող հողամասերի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյու ջե:

Հոդված 17. Սույն օրենքի իմաստով հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի «բ» կետում նշված դեպքի.

բ) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցերորդ ամիսը լրանալու օրվանից սկսած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահ մանած կար գով, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու նպատակով համապատասխան հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի` հողամասերի հաշվառման և գնահատման վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող հողա մա սերի հողի հարկը: ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ֆիզիկական անձանց հաշվառող մարմին:

Սույն օրենքի իմաստով հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչև 2008 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2009 թվականի առաջին եռամսյակից սկսած, բացառությամբ սույն մասի «բ» կետում նշված դեպքի.

բ) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցերորդ ամիսը լրանալու օրվանից սկսած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահ մանած կար գով, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու նպատակով համապա տաս խան հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները հայտի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից սկսած համարվում են հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմիններ :

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ կամավոր միջհամայնքային կառույցի միջոցով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ու կազմակերպությունների գույքահարկի հաշվառումն ավտոմատացնող տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը պարտադիր կարգով իրականացնում են համատեղ կամավոր միջհամայնքային կառույցի միջոցով.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում նրանց գտնվելու վայրի համապատասխան հարկային մարմին ները :

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրաետության կառավարությունը :

Գ Լ ՈՒ Խ 5

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար վճարողները, ինչպես նաև իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար կարող է սահմանել հողի հարկի այլ դրույքաչափեր և չափեր, հաշվարկման և վճարման այլ կարգ և արտոնություններ:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թ. հունվարի 1-ից: Մինչև 1998 թ. վերջը գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, ինչպես նաև գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողները հողի հարկը հաշվարկում և վճարում են համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թ. մարտի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի հարկի ներդրման, նրա հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 24 որոշման:

Հոդված 21. Սույն օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությունների հետ:

Հոդված 22 . Հողի հարկով հարկման օբյեկտի որոշման նպատակով հողամասերի կադաստրային գնահատում ները (վերագնահատումները) իրականացվում են երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից՝ գնահատման (վերագնահատման) տար վա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա, որի արդյունքները հիմք են ընդունվում գնահատման (վերագնահատման) տարվան հաջորդող երեք տարիների հողի հարկի հաշվարկման համար :

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված եռամյա պարբերականությամբ կադաստրային գնահատությունների առաջին կադաստրային գնահատությունն իրականացվում է 2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում հաշվառված տվյալների հիման վրա, իսկ հետագա գնահատություններն իրականացվում են սույն հոդվածի առաջին մասում նշված պարբերականությամբ :

Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներից` գնահատման (վերագնահատման) տարվա հու լի սի 1-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ ման ված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով իրականացված կադաստրային գնահատության արդյունքները հիմք են ընդունվում մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

16 նոյեմբերի 1998 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-2