ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին
Ընդունված է 2010 թվականի մարտի 25-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի 2010-2012 թվականների մասնավորեցման նպատակները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի (այ սուհետ` պետական գույք) մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկա-բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:
2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2010-2012 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`
1) առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը.
2) պետական գույքի մասնավորեցման այն ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք) կամ դրանց համակցության լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակեր-պություններում ներդրումների ընդգրկմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը.
3) պետական բաժնետոմսեր ունեցող առևտրային կազմակերպությունների թվի հետևողական կրճատումը և մասնավոր հատվածի շրջանակների ընդլայնումը.
4) մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը և սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացն ավարտելը.
5) «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
6) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական (համայնքա-յին) բյուջեների եկամուտների ավելացումը:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Ս ույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
մասնավորեցման նախորդ ծրագրեր` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, վարձակալված տարածքների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995-1996 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի որոշումը (11 օգոստոսի 1995 թվական, Հ.Ն 0034-1), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքը (19 հոկտեմբերի 1998 թվական, ՀՕ-33), «Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (28 մարտի 2002 թվական, ՀՕ-203), «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (19 մայիսի 2004 թվական, ՀՕ-120), «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (30 մայիսի 2007 թվական, ՀՕ -38):
Սույն օրենքում օգտագործվում են նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականա-շնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հասկացու-թյունները:
Հոդված 3. Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները
Ծրագրում ընդգրկված մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`
1) «փոքր» օբյեկտների, արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների մասնավորեցումը կամ ապապետականացումն ավարտելը.
2) պետական բաժնետոմսեր ունեցող այն առևտրային կազմակերպությունների մասնա-վորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:
Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը և ոլո րտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում
1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն`
1) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազ-մական կառույցները.
2) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտ-ները.
3) միջպետական, հանրապետական և շրջանային (տեղական) նշանակության ավտոճանա-պարհները, ինչպես նաև բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները), գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատու-թյունները.
5) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում և դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղա-բաշխված են`
1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թու-նելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).
2) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնա-վորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վարձակալական հիմունքներով:
Հոդված 5. Պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունները, «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով
1. Սույն ծրագրի մաս է կազմում 2010-2012 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական (համայնքային) բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ցանկը` համաձայն հավել-վածի:
2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, սակայն չմասնավորեցված` «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները համար-վում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները` մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների` դատարանի կողմից անվավեր ճանաչվելու արդյունքում գնորդ-ներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:
4. Սույն ծրագրի մաս են համարվում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարու-թյուն) որոշումներով ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի տարրերը:
Հոդված 6. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալած գույքի մասնա-վորեցման դեպքում, բացառությամբ մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճար-ման իրավունք ստացած սուբյեկտների, որոնց նկատմամբ կիրառվում է մասնավորեցման նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակը:
«փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Վճարման ենթակա գումարը (դրամ) |
Առաջին վճարի չա- փը (տոկոս) |
Վճարման ժամկետը (տարի) |
Վճարումների թիվը (անգամ) |
Մինչև 250.000 |
100 |
— |
— |
250.001-1.000.000 |
50 |
1 |
2 |
1.000.001-2.000.000 |
40 |
2 |
3 |
2.000.001-3.000.000 |
35 |
3 |
4 |
3.000.001-4.000.000 |
30 |
4 |
5 |
4.000.001-5.000.000 |
25 |
5 |
6 |
5.000.001-6.000.000 |
25 |
6 |
7 |
6.000.001-7.000.000 |
20 |
7 |
8 |
7.000.001-8.000.000 |
20 |
8 |
9 |
8.000.001-9.000.000 |
20 |
9 |
10 |
9.000.001-10.000.000 |
20 |
10 |
11 |
10.000.001-ից ավելին |
20 |
11 |
12 |
2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում առաջին վճարի վճարումից հետո գույքի (օբյեկտի) արժեքի վճարման ենթակա մնացած գումարը վճարվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը:
3. Մասնավորեցված օբյեկտի գնորդի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համար-վում է գրավադրված մինչև գրավով ապահովված պարտավորության (պարտավորությունների) կատարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է գրավով ապահովված պարտավորության (պարտավորու-թյունների) կատարումը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև այդ պարտա-վորության (պարտավորությունների) կատարման պահը, իսկ գույքը կարող է գրավադրվել (հաջոր-դող գրավ) բացառապես գնորդի կողմից գրավով ապահովված պարտավորության (պարտավորու-թյունների), բացառությամբ աշխատատեղերի ստեղծման պարտավորության, կատարմանը հա-մաչափ:
4. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր», անա-վարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց:
Հոդված 7. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները
Մասնավորեցում իրականացնող կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են կառավարության որոշմամբ կամ վերոհիշյալ մարմնի կողմից նշանակված անձինք կամ պետական, տարածքային կառավարման մարմինները, ընդ որում`
1) լիազորված մարմնի սահմանած կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համա-կարգի պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.
2) կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որի հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների և պասսիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը և այլն.
3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնա-րարականներ` պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունները վերակազմակերպելու (միա-ձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:
Հոդված 8. Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունները լուծարելու կամ վերա-կազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղա-կան ինքնակառավարման մարմինները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասում նշված ընկերություններին թույլ չտալ իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես` բաժնե-տիրոջ լիազորություններ իրականացնող պետական (համայնքային) կառավարման մարմնի աշխա-տակիցների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեության հետ չառնչվող սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ:
2. Ծրագրում ընդգրկված պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունների մասնավո-րեցման (լուծարման) և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե կառա-վարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
3. Ծրագրում ընդգրկված պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունների պետական գույքի դուրսգրումը, օտարումը և վարձակալության հանձնումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տարածքային մարմինների ներկայացմամբ:
Հոդված 9. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`
1) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացի կազմակերպումը.
2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղե-կացնելու գործընթացի կազմակերպումը և նրանց հետ բանակցությունների վարումը.
3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործ-նական ուսուցման կազմակերպումը.
4) լիազորված մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերությունների ու փորձագետների ներգրավումը.
5) լիազորված մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին տեխնիկական և ֆինանսա-կան աջակցությունը:
Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
14 ապրիլի 2010 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-17-Ն
Հավելված
«Պետական գույքի մասնավորեցման
2010-2012 թվականների ծրագրի մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ)
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/Հ |
Ծածկագիր |
Ընկերության (ձեռնարկության) անվանումը |
Հասցեն |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Էներգետիկա |
||||
7088 |
«Արցախգազ» ՓԲԸ |
ք. Ստեփանակերտ, Տ. Մեծի փողոց |
||
7000 |
«Արցախէներգո» ՓԲԸ |
ք. Ստեփանակերտ, Ս.Դավթի փողոց |
||
7002 |
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ |
ք. Ստեփանակերտ, Առաքելյան 10 |
||
Էլեկտրատեխնիկա և ռադիոէլեկտրոնիկա |
||||
7011 |
«Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» ՓԲԸ |
ք. Ստեփանակերտ, Առաքելյան 17 |
||
Սննդի արդյունաբերություն |
||||
7119 |
Մարտակերտի կաթի կոմբինատ /կիսավեր/ |
ք. Մարտակերտ |
||
Ճանապարհաշինություն և շահագործում |
||||
7140 |
«Վահե Կարապետյան» անշահագործում ՓԲԸ |
ք. Շուշի |
||
Շինանյութերի արտադրություն |
||||
7129 |
«Տրանսքար» ՓԲԸ |
ք. Քարվաճառ |
||
Նյութատեխնիկական մատակարարում |
||||
7080 |
«Շրջագրոսպասարկում» ՓԲԸ |
ք. Մարտունի |
||
7131 |
Մարտակերտի «Գիտակ» ՓԲԸ |
Մարտակերտի շրջան, գ. Նոր Մարաղա |
||
Կոմունալ տնտեսություն |
||||
7086 |
«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ |
ք. Ստեփանակերտ, Տ. Մեծի 40 |
||
7087 |
«Ջերմային տնտեսություն» ՓԲԸ |
ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 7 |
||
7090 |
«Ասկերանի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ |
ք. Ասկերան |
||
7091 |
«Մարտակերտի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ |
ք. Մարտակերտ, Ազատամարտիկ-ների 119 |
||
7092 |
«Մարտունու կոմունալ տնտեսություն» ՓԲԸ |
ք. Մարտունի |
||
7094 |
«Բարեկարգում» ՊՓԲԸ |
ք. Շուշի, Մադաթովի 1 |
||
7095 |
«Հադրութի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ |
ք. Հադրութ |
||
Այլ ճյուղեր |
||||
7145 |
ԼՂՀ «Կինոտեսամիավորում» ՓԲԸ |
ք. Ստեփանակերտ, Ս. Դավթի 3 |
||
Առողջապահություն |
||||
7097 |
«Ստոմատոլոգիա» ՓԲԸ |
ք. Ստեփանակերտ, Ա. Մանուկյան 9 ա |