1.

46

14.10.08

«Աշխարհագրական անվանումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

Աշխարհագրական անվանումների մասին

Ընդունվել է 30.10. 2002

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակները

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմամշակութային ժառանգության մասը կազմող աշխարհագրական անվանումների կանոնավորման, միօրինակացման, օգտագործման, հաշվառման եւ պահպանության իրավական հիմքերը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործված են հետեւյալ հիմնական հասկացությունները.

ա) աշխարհագրական օբյեկտ՝ աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական եւ համեմատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում:

Աշխարհագրական օբյեկտներ են՝

— մայր ցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները եւ այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները,

— պետությունները, դրանց վարչատարածքային միավորները եւ գործառական տարածքները,

— երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները եւ այլ ինժեներատեխնիկական կառույցներ,

— փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները եւ այլ ներբնակավայրային օբյեկտները.

բ) աշխարհագրական օբյեկտի անվանում (աշխարհագրական անվանում)՝ աշխարհագրական օբյեկտը ճանաչելու եւ առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն.

գ) աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում՝ աշխարհագրական անվանումների ոլորտի օրենսդրությանը եւ կիրառման ավանդույթներին համապատասխան աշխարհագրական անվան ու դրա գրելաձեւի որոշում.

դ) աշխարհագրական անվանումների պետական քարտադարան՝ որեւէ պետության տարածքի աշխարհագրական անվանումների համահավաք՝ բազային համարվող տեղագրական քարտեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով.

ե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ՝ որոշակի սկզբունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ.

զ. աշխարհագրական օբյեկտի անվանակոչում ` սույն օրենքով սահմանված մարմինների կող-մից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխար-հագրական օբյեկտին տրված անվանում,

է. աշխարհագրական օբյեկտի անվանափոխում ` անվանակոչված և սահմանված կարգով պե-տական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:

Հոդված 3. Աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտումը

Աշխարհագրական օբյեկտների անվանումները բացահայտվում են քարտեզների, տպագիր կամ ձեռագիր աղբյուրների վերլուծության, տեղացիների, մասնագետների տեղեկատվության, հարցումների եւ այլ աղբյուրների միջոցով:

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը

1. Անվանումները տրվում են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր ստեղծված վարչատարածքային միավորներին, բնակավայրերին եւ գործառական տարածքներին.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անանուն աշխարհագրական օբյեկտներին:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կատարվում է՝ տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային եւ այլ տեղական պայմանները հաշվի առնելով:

Աշխարհագրական անվանումը պետք է ունենա բառակազմական մեծ հնարավորություն, լինի բարեհունչ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները:

Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները:

4. Չի թույլատրվում անանուն աշխարհագրական օբյեկտներին շնորհել նույնատեսակ օբյեկտների անվանումները կրկնող անուններ:

Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխում թույլատրվում է՝

ա) առանձին օբյեկտների պատմական անունները վերականգնելիս.

բ) օտար, անբարեհունչ եւ կրկնվող անունները վերացնելիս.

գ) աշխարհագրական անունները կանոնավորելիս:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջներին:

Հոդված 6. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ անվանափոխման կարգը

1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններ կարող են անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի՝ առաջարկությունները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարներին (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետին) :

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները մեկամսյա ժամկետում քննում են աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը եւ իրենց եզրակացությունն են ներկայացնում աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին՝ կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը:

4. Աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, մեկամսյա ժամկետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն՝ որոշում կայացնելու համար:

Հոդված 7. Աշխարհագրական օբյեկտների անվանումների լեզուն

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայոց լեզվով:

2. Միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, քարտեզներում եւ այլ նյութերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումները փոխանցվում են լատիներեն այբուբենի տառերով՝ նորմատիվ – տեխնիկական փաստաթղթերի համաձայն:

Հոդված 8. Աշխարհագրական օբյեկտների անվանումների կանոնավորումը

1. Հայոց լեզվով աշխարհագրական օբյեկտների հայերեն եւ օտարալեզու անվանումների կանոնավորված գրելաձեւը որոշվում է օրենքների, այլ իրավական ակտերի, նորմատիվ – տեխնիկական փաստաթղթերի պահանջներին եւ կիրառման ավանդույթներին համապատասխան:

2. Աշխարհագրական անվանումների կանոնավորումը կատարվում է գործող նորմատիվ – տեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:

Հոդված 9. Աշխարհագրական անվանումների գրանցումը եւ հաշվառումը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումները և անվանափոխում-ները ենթակա են պարտադիր գրանցման եւ հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման եւ հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:

Սպառողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է (են) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ եւ ցանկեր:

1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչում-ների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմին-ների ընդունած իրավական ակտերի հիման վրա`

ա. շրջանի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից,

բ. ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից,

գ. ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխ-ման դեպքում` համայնքների ղեկավարների կողմից` ավագանիների որոշման հիման վրա, իսկ հաս-ցեավորումը և համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների կողմից:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման եւ հաշվառման, ինչպես նաեւ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 2.

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 10. Աշխարհագրական անվանումների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) որոշումներ է կայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասին, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի.

գ) կազմավորում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով.

դ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 11. Պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը

Պետական կառավարման լիազորված մարմինը՝

ա) վերահսկում է աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի եւ նորմատիվ – տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից.

բ) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.

գ) համաձայնեցնում եւ հաշվառում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումներն ու անվանակոչումները.

դ) սահմանված կարգով լիցենզիա է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների բառարանների, տեղեկատուների, գազետիրների, ցանկերի, քարտեզների ու ատլասների հրատարակման համար.

ե) համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական անձանց տեղեկություն է տալիս աշխարհագրական անվանումների մասին.

է) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 3.

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 12.Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ – տեխնիկական փաստաթղթերի համակարգը

1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ — տեխնիկական փաստաթղթերը սահմանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման եւ պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը եւ կանոնները:

2. Աշխարհագրական անվանումների բնագավառիկարգավորման նորմատիվ — տեխնիկական փաստաթղթերը հաստատում է աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 13. Աշխարհագրական անվանումների բնագավառի ֆինանսավորումը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտման, կանոնավորման, անվանակոչման եւ անվանափոխման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով են ֆինանսավորվում նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման ծախսերը:

2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ անվանափոխման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են տեղական բյուջեների միջոցների հաշվին:

Հոդված 14. Աշխարհագրական անվանումների պահպանությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումները պահպանում է պետությունը:

ԳԼՈՒԽ 4.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 15. Պատասխանատվությունն աշխարհագրական անվանումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

Աշխարհագրական անվանումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված16. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

30 նոյեմբերի 2002թ. ՀՕ-13

1.

46

14.10.08

«Աշխարհագրական անվանումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ