1.

24

18.06.09

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
2.

56

19.11.09

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
3.

14

14.04.10

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
4.

60

28.12.10

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Տեղական ինքնակառավարման մասին

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 17-ին

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Ս ույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնա-կառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, լիազորությունները, դրանց իրավա-կան, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, ինչպես նաև կարգավորում է պետա-կան և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

Հոդված 2. Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Հոդված 3. Տեղական ինքնակառավարումը

1. Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ և օրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքային նշանակության հարցերը լուծելու և համայնքի սեփականությունը տնօրինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով երաշխավորված իրավունքն ու կարողությունն է:

2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան ամբողջ տարածքում:

Հոդված 4. Համայնքը

Համայնքը պետական համակարգի ժողովրդավարական հիմքն է: Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրություն և վարչատարածքային միավոր է, որի սահմաններում համայնքի բնակիչներն ուղղակիորեն կամ օրենքով սահմանված ընտրովի մարմին-ների միջոցով իրականացնում են տեղական ինքնակառավարում: Համայնքն իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Համայնքն ունի սեփականու-թյան իրավունք և գույքային այլ իրավունքներ, ունի բյուջե, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

Հոդված 5. Համայնքի բնակիչները

Համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքում:

Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտ-րություններին սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

Հոդված 6. Համայնքի վարչական տարածքը

1. Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածք-ները, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող հողերը, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյունը:

2. Համայնքները և դրանց վարչական սահմանների նկարագրությունը և սահմանների նկա-րագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են օրենքով:

Հոդված 7. Տեղական ինքնակառավարման մարմինները

1. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառա-վարման մարմինների` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:

2. Համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորու-թյուններ:

3. Համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը:

4. Համայնքի ղեկավարը (քաղաքային համայնքում` քաղաքապետը, գյուղական համայն-քում` գյուղապետը) պաշտոնապես ներկայացնում է համայնքը, համայնքի գործադիր մարմինն է և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ու սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

5. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկա-վարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը:

6. Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Հոդված 8. Տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը

1. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու նստավայրը գտնվում է համայնքի անվա-նումը կրող բնակավայրում:

2. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու նստավայրի շենքի վրա տեղադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, իսկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը:

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման սկզբունքները

Տեղական ինքնակառավարման սկզբունքներն են`

1) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող ցանկացած գործունեու-թյան իրականացման իրավունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) ինքնուրույնությունը և պատասխանատվությունը տեղական ինքնակառավարումն իրակա-նացնելիս.

3) համայնքներին օրենքով վերապահված լիազորությունների և դրանց իրականացման հա-մար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը.

4) պետական մարմինների լիազորությունների փոխանցումը համայնքներին, եթե այդ լիազո-րություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում` օրենքով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պարտադիր ապահովմամբ.

5) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության` օրենքով սահմանված կարգով պաշտպանությունը.

6) ֆինան սապես թույլ համայնքներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական աջակ-ցությունը.

7) առանձին խնդիրներ համատեղ լուծելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, այլ համայնքների հետ միջհամայնքային միավորումներ ձևավորելը.

8) համայնքի բնակչության առջև հաշվետու լինելը.

9) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը:

Հոդված 10. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագ իրը

1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական և պետության կողմից պատվիրակված:

2. Սեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր և կամավոր լիազորությունների:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություններն ու դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:

4. Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է սույն օրենքով փոխանցվել համայնքներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ:

5. Պետության պատվիրակած լիազորություններն իրականացվում են օրենքով կամ կառավա-րության սահմանած կարգով: Պետության պատվիրակած լիազորություններն ամբողջովին և պար-տադիր ֆինանսավորվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին:

6. Պարտադիր և պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են համայնքի կող-մից առաջնահերթությամբ և օրենքով սահմանված կարգով կատարման:

7. Կամավոր լիազորություններն իրականացվում են համայնքի բյուջեով նախատեսված հատ-կացումներին համապատասխան և ավագանու սահմանած կարգով:

8. Սույն օրենքում թվարկված կամավոր լիազորություններն սպառիչ չեն: Այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները համայնքները կարող են իրականացնել միայն որպես կամավոր լիազորություններ: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն:

Գ Լ ՈՒ Խ 2

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 11. Համայնքի ավագանին և համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը

1. Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ անձինք:

2. Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել են ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին:

3. Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որը կարգավորում է ավագանու գործու-նեությունը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր:

4. Համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

5. Համայնքի ղեկավարը համայնքի նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում համայնքի ավագանու` սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության իրականացման համար:

6. Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ: Սույն օրենքով սահմանված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ:

7. Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առըն-չությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, շրջանի վարչակազմի ղեկավարին կամ պետական այլ մարմինների:

8. Պետական մարմինները կամ համայնքի ղեկավարն ավագանու ընդունած ուղերձն ստանա-լու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են քննության առնել և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:

Հոդված 12. Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը

1. Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկա-վարն ու ավագանու անդամները` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասը օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից:

2. Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր: Յուրաքանչյուր նա-խագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները և յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները:

3. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:

4. Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:

Հոդված 13. Տեղեկացումը համայնքի ավա գ անու նիստերի մասին

1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապա-րակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախա-գիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրա-քանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:

2. Հնարավորության դեպքում այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով և ինտերնետային ցանցի միջոցով:

3. Ավագանու անդամներին տրամադրված նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում:

4. Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:

5. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերի հրապարակումները փակցնելու և դնելու տեղերը սահմանվում են ավագանու աշխատակարգով:

Հոդված 14. Նորընտիր ավագանու առաջին նիստը

Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություն-ներն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում:

Հոդված 15. Համայնքի ավագանու նիստը

1. Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը, որոնք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

2. Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամ-ների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու` նիստին ներկայացած անդամները:

3. Համայնքի ավագանու որոշումները և ուղերձներն ընդունվում են ավագանու` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

4. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը ստորագրում և կնքում է համայնքի ղեկավարը:

5. Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում:

6. Համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

7. Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի:

8. Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են համայնքի ղեկա-վարի աշխատակազմի աշխատակիցները:

9. Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ` համապա-տասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:

10. Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամ-կետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է` մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկություն-ները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:

11. Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատա-կան կարգով:

12. Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումն իր կարծիքով հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում` սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը (այսուհետ` բողոքարկվող որոշում) հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապա-տասխան հիմնավորումներով` առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր բողոքարկվող որոշումը:

13. Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողո-քարկվող որոշումը դեռևս չի կատարվել, և եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել:

14. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդու-նելու մասին որոշում: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապա-տասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:

15. Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբեր-յալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:

16. Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

Հոդված 16. Համայնքի ավագանու արտահերթ նիստը

1. Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ:

4. Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախագծերի ընդուն-ման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջներ:

Հոդված 17. Համայնքի ավագանու իրավասությունը

1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`

1) ընդունում է իր կանոնակարգը սույն օրենքի պահանջներին համապատասխան.

2) հաստատում է համայնքի զարգացման քառամյա ծրագիրը.

3) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխու-թյունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

4) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.

5) որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսա-կան միջոցները` համայնքի ղեկավարի ներկայացմամբ.

6) նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե.

7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ, դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.

8) որոշում և հաստատում է համայնքի ղեկավարի (բացի Ստեփանակերտի քաղաքապետի) և համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների վարձատրության չափը` Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պաշտոնային դրույքաչափերի սահման-ներում.

9) որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել շրջանի վարչակազմի ղեկավարին, իսկ Ստեփանակերտում` պետական լիազորված մարմնին, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ.

10) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավոր-վելով (կամ բաժանվելով) նոր համայնք ստեղծելու վերաբերյալ.

11) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ.

12) որոշում է կայացնում պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ չպարունակող փաս-տաթղթեր ստանալու վերաբերյալ: Այդ պահանջի կատարումը մեկամսյա ժամկետում պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար.

13) որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեց-ման վերաբերյալ.

14) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկ-ների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծ-ման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

15) իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` բյուջե-տային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպու-թյունների ղեկավարների թեկնածուներին.

16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաս-տատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վեր-ստուգիչ մարմինների կազմերը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս.

17) հա ստատում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները՝ օրենքով սահմանված կարգով .

18) սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչա-փերը`օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում.

19) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճար-ների դրույքաչափերը.

20) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականու-թյուն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկություն-ների դեպքում` մեկնարկային գները.

21) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապա-րակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկ-ների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.

22) իր որոշմամբ վավերացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը:

Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայաց-նելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին.

23) որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավ-ման վերաբերյալ.

24) որոշում է կայացնում իր կանոնակարգին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնոր-հելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ.

25) որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ.

26) հա ստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի և համայնքային բյուջետային հիմ-նարկների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույ-քաչափերը.

27) հա ստատում է համայնքի գլխավոր հատակագիծը (բացի Ստեփանակերտ քաղաքի) և գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվի-րատուն է համայնքը.

28) հաստատում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը.

29) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

30) պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի անվանափոխության վերաբերյալ.

31) օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցերով կարող է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարան.

32) ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր.

33) հաստատում է համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

2. Համայնքի ավագանին իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 18. Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին

1. Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:

2. Այդ առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորություն-ները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ան-վավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ իրավական այլ ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից ավագանու որոշումները պարբե-րաբար խախտելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը: Այդ նիստին համայնքի ղեկավարի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է շրջանի վարչակազմի ղեկա-վարին: Արձանագրությունը շրջանի վարչակազմի ղեկավարի համար հիմք է իր կողմից համայնքի ղեկավարի անվստահության գործընթացը նախաձեռնելու համար:

3. Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է շրջանի վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտում` պետական լիազորված մարմնին` դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:

4. Նշված մարմինները համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին համայնքից ստա-ցած փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում են կառավարություն` կցելով իրենց կարծիքը:

5. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Հոդված 19. Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը

1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմ-նարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար.

2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.

3) աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:

2. Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառա-յության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիա-զորությունները դադարեցվում են:

Հոդված 20. Համայնքի ավագանու անդամի իրավունքները

Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի`

1) առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր.

3) համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշ-տոնական տեղեկանքներ.

4) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողո-քարկել դատարան, եթե խախտվել են նրա` որպես ավագանու անդամի իրավունքները.

5) ստանալ դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտակա-նություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:

Հոդված 21. Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

1. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջ-նորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:

2. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է`

1) մա սնակցել ավագանու նիստերին.

2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղե -կացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.

3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին.

4) չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) շահերին.

5) անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին:

Հոդված 22. Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

1. Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) դադարեցվել է նրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

2) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործու-նակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի քվեարկությունների ավելի քան կեսից.

8) նա հրաժարական է տվել.

9) նա մահացել է:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, սույն հոդվածով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսվելու պահից: Դրա վերաբերյալ համայնքի ավագանին կազմում է արձանա-գրություն, որն ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ավագանու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն:

Հոդված 23. Համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

1. Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով ան-հնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիա-զորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:

2. Տվյալ արձանագրությունը համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի, Ստեփա-նակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին: Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներ-կայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

3. Ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչա-տարածքային միավոր:

Հոդված 24. Համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցումը

Համայնքի ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առա -ջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգա-մավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 20 տոկոսի չափով:

Գ Լ ՈՒ Խ 3

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 25. Համայնքի ղեկավարը

1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 23 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան ընտրական օրենսգրքով նախատեսված այլ անձինք:

2. Համայնքի ղեկավարը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կամ բարձրա-գույն կրթություն:

3. Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Հոդված 26. Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը

Համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխա -տանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից:

Հոդված 27. Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

1. Համայնքի ղեկավարի լիազորությունները պետական լիազորված մարմնի ներկայացմամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե`

1) նա հրաժարական է տվել.

2) դադարեցվել է նրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, սահմանա-փակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա մահացել է:

Նշված դեպքերում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը ներկայացվում է պետական լիազորված մարմին:

2. Կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վար-չատարածքային միավոր:

Հոդված 28. Համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների վարձատրությունը

1. Համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների աշխա-տավարձը (բացի Ստեփանակերտի քաղաքապետի) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարությունը:

2. Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

Հոդված 29. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կազմավորումը

1. Համայնքի ղեկավարն իր լիազորությունները իրականացնում է իր աշխատակազմի (մասնա-գետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:

2. Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթաց-քում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կառուցվածքները, հաստիքացուցակն ու պաշտո-նային դրույքաչափերը` ելնելով համայնքի բյուջեի հնարավորություններից:

3. Համայնքի ղեկավարն ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում: Համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո հայեցո-ղական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում: Համայնքի ղեկավարն իր աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:

3 1 . Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին արգելվում է համատեղ աշխա-տել մերձավոր ազգակցությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է օրենքով:

5. Համայնքի ղեկավարն իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Բյուջետային հիմնարկների ղեկավար-ները համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացնում տվյալ հիմնարկների կանոնադրու-թյունները:

Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը

Համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններից բացի, համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս իրավասությանը վերապահ-ված լիազորությունները:

Հոդված 31. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը (Ստեփանակերտում` աշխատակազմի ղեկավարը)

Աշխատակազմի քարտուղարն (Ստեփանակերտում` աշխատակազմի ղեկավարը) իրականաց-նում է սույն օրենքով և համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահ-ված լիազորությունները, մասնավորապես`

1) համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

2) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստ-մանը.

3) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.

4) համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստ-ման կազմակերպումը.

5) ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.

6) համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելության կազմա-կերպումը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի հսկողու-թյունը.

7) համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերա-հսկողությունը.

8) ավագանու որոշումների առաքումը համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտում՝ պետական լիազորված մարմնին)` յոթնօրյա ժամկետում:

Գ Լ ՈՒ Խ 4

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Համայնքի ղեկավարի իրավասությունը

1. Համայնքի ղեկավարը`

1) հրավիրում և վարում է ավագանու նիստերը` սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով.

2) անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.

3) համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

4) հաստատում է աշխատակազմի (այդ թվում՝ առանձնացված ստորաբաժանումների), ինչ-պես նաև բյուջետային հիմնարկների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

5) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատ-մանը.

6) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքա-ցուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առա-ջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

7) համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նա-խագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

8) համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

9) նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտու-ղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին (բացառությամբ Ստեփանակերտի քաղաքապետի).

10) համայնքի ավագանու համաձայնությամբ նշանակում և ազատում է համայնքի բյուջե-տային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին: Ավա-գանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ.

11) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը.

12) կնքում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ այլ պետությունների համայնք-ների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավա-գանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմ-նադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

13) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործ-ման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.

14) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին.

15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազ -մում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացան-կում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) պետական լիազոր մարմնի հետ համաձայնեց-նելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմա-կերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնացնելով պետական լիազոր մարմնի հետ.

16) համայնքի ավագանու հա ստատմանն է ներկայացնում առաջարկ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.

17) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերան-վանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկները և կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնա-պատմական հուշարձանների).

18) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.

19) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ: Նորմատիվ որոշումների մեկ օրինակը յոթնօրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտում` պետա-կան լիազորված մարմնին).

20) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատաս-խանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

21) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքա-շինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ.

22) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքա-ցիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերաց-ման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար.

23) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Սույն հոդվածի 1-19-րդ կետերով նախատեսված լիազորությունները համարվում են համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններ, իսկ 20-22-րդ կետերով նախատեսվածները` պետության պատվիրակած լիազորություններ:

Հոդված 33. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում

1. Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչ-ների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը.

2) կազմակերպում է համայնքի բնակիչների հաշվառումը.

3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև` դատարանում.

4 ) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է միջոց-ներ.

5 ) իր լիազորությունների շրջանակում կայացրած որոշումներով խթանում է տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի իրականացմանը և նպաստում ու օժանդակում է համայնքում նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացմանը.

6 ) կանոնակարգում է հանրահավաքների, երթերի, ցույցերի և զանգվածային այլ միջոցա-ռումների անցկացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ սահման-ված կարգով.

7 ) կազմակերպում է փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը հա-մայնքի արխիվից:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) միջոցներ է ձեռնարկում տեխնոլոգիական աղետները կանխելու, տարերային և տեխնո-լոգիական աղետների հետևանքները վերացնելու ուղղությամբ.

2) ապահովում է տեղամասային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորումը.

3 ) վավերացնում է համայնքի բնակիչ համարվող անձանց կտակը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար.

4 ) հաստատում է համայնքի բնակիչ համարվող անձանց` տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու, աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոս-տային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիրը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար.

5) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 34. Համայնքի ղեկավարի գործունեությունը ֆինանսների բնագավառում

1. Համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.

2) օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

3) համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույ-քաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

4) համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` համայնքի ավագանու հաստատ-մանն է ներկայացնում վարկային և փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը.

5) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտա-գործումը.

6) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը, ինչպես նաև կազմակերպում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահման-ներում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփա-կանություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

2) հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կիրառում է համապատասխան միջոցներ:

Հոդված 35. Համայնքի ղեկավարի գործունեությունը հասարակական կարգի պահպանության բնագավառում

Համայնքի ղեկավարը հա սարակական կարգի պահպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար համայնքի տարածքում գործող ոստիկանությունից կարող է պահանջել համապատասխան աջակցություն, որը ենթակա է պարտադիր կատարման: Ոստիկանությունը համայնքում կատարված իրավախախտում-ների մասին շաբաթը մեկ անգամ տեղեկատվություն է տրամադրում համայնքի ղեկավարին.

2) անձանց, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ենթարկում է վարչական պա-տասխանատվության:

Հոդված 36. Համայնքի ղեկավարի գործունեությունը պաշտպանության կազմակերպման բնագավառում

1. Համայնքի ղեկավարը պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյանը, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.

2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.

3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղե-կություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորու-թյունները.

1) աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.

2) աջակցում է զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավ-մանը, ինչպես նաև զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.

3) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաս-տիարակությանը:

Հոդված 37. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում

1. Համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կառավարության սահմանած կարգով կազմում է համայնքի գլխավոր հատակագիծը, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները, գոտիավորման այլ փաստաթղթեր: Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագիծը կազմում է Ստեփանակերտի քաղաքապետը և ավագանու համաձայնությամբ ներկայացնում է կառավարության հաստատմանը.

2) սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը և ներկայացնում է համայնքի ավագանու հաս-տատմանը.

3) սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանը իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին, կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը.

4) սահմանված կարգով տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, օրենքով սահմանված կարգով միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.

5) սահմանված կարգով ձևակերպում է ավարտված շինարարության շահագործման փաս-տագրումը, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.

6) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահա-տակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

7) իրականացնում է համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառումը և բաշխումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

8) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

9) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացա-րանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

10) կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայն-քային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.

11) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.

12) կազմակերպում է աղբահանությունը.

13) կազմակերպում է գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխա-տանքները.

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նախապատրաստում է համատիրություն-ների հիմնադիր ժողովները և աջակցում դրանց անցկացմանը, ինչպես նաև օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձևավորմանը: Ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան.

15) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավար-վում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

16) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականաց-նելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկա-յացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիա-զորությունները.

1) իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինա-րարությունը և կապիտալ վերանորոգումը.

2) իրականացնում է կառուցապատման աշխատանքները.

3) կազմում է «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրեն-քով սահմանված, ըստ անհրաժեշտության մշակվող, քաղաքաշինական փաստաթղթերի նախա-գծերը.

4) կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը.

5) կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը և շահագոր-ծումը:

Հոդված 38. Համայնքի ղեկավարի գործունեությունը հողօգտագործման բնագավառում

1. Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ պար-տադիր լիազորությունները.

1) կառավարության սահմանած կարգով կազմում է համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները.

2) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողամասերը.

3) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողա- յին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

2) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերը.

3) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետե-րի և համայնքի սահմանանիշների պահպանությունը:

3. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիա-զորությունները.

1) իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողամասերի բարելավման աշխատանքներ.

2) իրականացնում է ներտնտեսային հողաշինարարական աշխատանքներ:

Հոդված 39. Համայնքի ղեկավարի գործունեությունը տրանսպորտի բնագավառում

1. Համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ պարտա-դիր լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

2) իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևե-կությունը համայնքային ենթակայության ճանապարհների վրա.

3) կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործու-նեությունը.

4) տալիս է համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվություն:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում և թույլատրում է համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայումն ու հանումը: Երթևեկության այն նշաննե-րը, որոնց տեղադրումը համաձայնեցված չէ համայնքի ղեկավարի հետ, իրավական ուժ չունեն:

3. Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը.

կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների և ինժեներական այլ կառույցների շինարարությունը:

Հոդված 40. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և ծառայությունների բնագավառում

Համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները` օրենքով սահմանված կարգով.

2) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականաց-նում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում.

3 ) տալիս է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվու-թյուն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կա-ռավարությունը.

4 ) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն.

4 1 ) տալիս է համայնքի տարածքում շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվություն.

5 ) համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տա-լիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

6 ) առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին.

7 ) համայնքի տարածքում տալիս է «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ թանկարժեք մե-տաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն.

8) հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված ¥սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված ¥սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:

Հոդված 41. Համայնքի ղեկավարի գործունեությունը կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում

1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավա-ռում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.

կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապար-տեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ հիմնարկ-ների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխա-տանքները:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:

3. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիա-զորությունները.

1) աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինք-նագործունեության զարգացմանը.

2) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահ-պանությանը.

3) հաշվառում, դասակարգում և տարածում է համայնքի տարածքում գտնվող պատմամշա-կութային, բնական և տուրիստական-ռեկրեացիոն ռեսուրսների մասին տեղեկատվությունը.

4) աջակցում է երիտասարդության դերի բարձրացմանը.

5) աջակցում է հանրակրթական դպրոցների գործունեությանը:

Հոդված 42. Համայնքի ղեկավարի գործունեությունն առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկա-վարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.

կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության առողջապահական և մար-զական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիա-զորությունները.

1) աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը.

2) աջակցում է առողջապահական մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարա-կային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.

3) նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականաց-նում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:

Հոդված 43. Համայնքի ղեկավարի գործունեությունն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում

1. Համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում իրակա-նացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական օգնության ծառայության գործու-նեությունը:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիա-զորությունները.

1) նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարա-կական աշխատանքներ.

2) միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիա-լապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Հոդված 44. Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում

1. Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կատարում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագոր-ծումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.

2) համաքաղաքային կանոններին համապատա սխան տալիս է Ստեփանակերտ քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդու-թյունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները.

2) կազմակերպում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամա-ճարակային և կարանտինային միջոցառումները, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքները:

3. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիա-զորությունները.

1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.

2) աջակցում է տոհմային և սերմնաբուծական աշխատանքներին:

Հոդված 45. Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում

1. Համայնքի ղեկավարը բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.

կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը:

2. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմա-կերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումները.

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից:

Գ Լ ՈՒ Խ 5

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 46. Համայնքի սեփականությունը

1. Համայնքն ունի սեփականություն, որի իրավունքը պաշտպանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով: Համայնքի սեփականություն կարող են լինել անշարժ և շարժական գույքը, դրամական միջոցները և գույքային այլ իրավունքներ:

2. Հասարակության և պետության կարիքների համար համայնքին իր սեփականություն հա-մարվող գույքից զրկելը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ:

3. Համայնքի սեփականություն համարվող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է ամե-նամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Սեփակա-նության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխու-թյուններ, որոնք համայնքի ավագանին հաստատում է առաջիկա նիստում:

Հոդված 47. Համայնքի հողի սեփականությունը

1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ ֆիզիկական, իրա-վաբանական անձանց և պետության սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփա-կանությունն է:

2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին:

3. Համայնքն իր սեփականություն համարվող հողերը կարող է տնօրինել, տիրապետել և օգտագործել օրենքով սահմանված կարգով:

Հոդված 48. Համայնքի գույքի սեփականությունը

Համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը, սույն օրենքին համապատասխան, սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում է համայնքներին, բացի ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվող, ինչպես նաև պետության՝ իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքից:

Հոդված 49. Համայնքի պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքը

1. Սույն օրենքով համայնքներին վերապահված պարտադիր լիազորությունների իրականաց-ման համար անհրաժեշտ գույքը, որը պատկանում է պետությանը, որպես սեփականություն, անհա-տույց փոխանցվում է համայնքներին:

2. Համայնքի պարտադիր լիազորություններն իրականացվում են համայնքի ղեկավարի աշ-խատակազմի, բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով: Համայնքի սեփականություն կարող են դառնալ համայնքի տարածքում գտնվող ման-կապարտեզները, հաղորդակցության ուղիները, ջրմուղի, կոյուղու, ոռոգման, ջեռուցման, աղբահա-նության համակարգերը:

3. Համայնքի սեփականություն կարող են դառնալ նաև համայնքի տարածքում գտնվող մասնագիտացված դպրոցները, ակումբները, մշակույթի տները, թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, գրադարանները, ցուցահանդեսները, շուկաները, առողջապահական և տրանս-պորտային կազմակերպությունները, փողոցները, հրապարակները, կամուրջները, բազմաբնակարան շենքերի բնակարանները և ոչ բնակելի տարածքները, ընդհանուր օգտագործման տարածքները, գերեզմանատները, ինչպես նաև վարչական շենքերը, կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտներն ու շինությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, տրանսպորտային միջոց-ները, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ներհամայնքային ցանցերը, խմելու և ոռոգման ջրատարները, ինչպես նաև անշարժ ու շարժական այլ գույք:

4. Համայնքներին, որպես սեփականություն փոխանցվող գույքի հետ միասին, սեփականու-թյան իրավունքով փոխանցվում է նաև գույքին ամրակցված հողը:

5. Գույքը համայնքներին սեփականության իրավունքով փոխանցվում է սույն օրենքով սահ-մանված կարգով` կառավարության որոշմամբ հաստատված ցանկերին համապատասխան:

Հոդված 50. Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները

Համայնքի սեփականությունը գոյանում է`

1) պետական սեփականություն համարվող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց.

2) համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունից.

3) համայնքի բյուջեի եկամուտներից և օրենքով չարգելված այլ ֆինանսական մուտքերից.

4) համայնքի բյուջեի հաշվին ձեռք բերված գույքից.

5) բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, հիմնարկների և կազմակերպություն-ների նվիրատվություններից.

6) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Հոդված 51. Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը

1. Համայնքի սեփականություն համարվող հողերը կարող են օտարվել համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայով սահմանված նպատակներին համապատասխան և համայնքի տարածքում տնտեսական գործունեության խթանման համար:

2. Համայնքն իր տարածքում տնտեսական գործունեությունը խթանելու նպատակով իր օտա-րած հողի նկատմամբ հինգ տարվա ընթացքում ունի առաջնային հետգնման իրավունք հողամասի շուկայական գնով:

3. Համայնքի հողի օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջ-նային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամ-կետները: Պայմանագրի խախտման դեպքում դա կարող է լուծվել դատական կարգով:

4. Գույքի օտարումից ստացվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով և ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

5. Համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման այլ սահմանափակումները սահ-մանվում են օրենքով:

Հոդված 52. Համայնքի տնտեսական գործունեությունը

1. Համայնքը, իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել բյուջետային հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմա-կերպություններ:

2. Համայնքային հիմնարկները և կազմակերպությունները կարող են լինել`

1) բյուջետային հիմնարկներ.

2) առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ամբողջությամբ պատկանում են համայնքին.

3) առևտրային կազմակերպություններ, որոնցում համայնքը մասնակի սեփականատեր է:

Գ Լ ՈՒ Խ 6

ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 53. Համայնքի զարգացման ծրագիրը

1. Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, որը ներկայացնում է նորընտիր ավագանու հաստատմանը` վերջինիս լիազորությունների ստանձնման օրվա-նից եռամսյա ժամկետում: Եթե համայնքի նորընտիր ղեկավարի լիազորություններ ստանձնելու ժամկետը համընկնում է նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետին, ապա համայնքի նորընտիր ղեկավարը քառամյա ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում կամ ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում կամ իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:

2. Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կատարում է փոփոխություններ և իր որոշմամբ այն ընդունում:

3. Համայնքի ղեկավարը տարեկան բյուջեների նախագծերը մշակելիս հաշվի է առնում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները:

Հոդված 54. Համայնքի բյուջեն

1. Համայնքն իր բյուջեն ձևավորում է ինքնուրույն:

2. Համայնքի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինան-սական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի և հա-մայնքին` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:

3. Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին: Ավագա-նին համայնքի բյուջեում փոփոխություններ է կատարում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի (անդամների) նախաձեռնությամբ: Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը հաս-տատում է ավագանին:

4. Համայնքի բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Համայնքի բյուջեն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 55. Համայնքի բյուջեի քննարկումը և հաստատումը

1. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամնե-րին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերը փոփոխվում են, ապա համայնքի ղեկավարը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համա-պատասխան փոփոխությունները:

2. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

3. Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկա-յացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում:

4. Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկա-վարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախա-գծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար, կամ պահանջել հաստատելու բյուջեն:

5. Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերա-բերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:

6. Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկա-վարը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

7. Պետական լիազորված մարմինը և շրջանների վարչակազմերը մեթոդական և խորհրդատվական օգնություն են ցույց տալիս համայնքի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերահսկում են բյուջետային գործընթացը:

8. Համայնքների բյուջեներ կազմելու և ներկայացնելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

9. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժա-րական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

10. Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանա-կերտում՝ պետական լիազոր մարմինը) հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահ-մանված կարգով:

11. Եթե դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կառավարությունը նման որոշում չի կայացնում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատա-րած ուղղումներով:

12. Կառավարության կողմից համայնքի ղեկավարի՝ հրաժարական տալու միջոցով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու դեպքում՝ համայնքի նոր ղեկավարը բյուջեի նախագիծ է ներկայացնում համայնքի ավագանուն քսան օրվա ընթացքում: Դա քննարկվում և հաստատվում է օրենքով նախատեսված կարգով` երե-սուն օրվա ընթացքում:

13. Ավագանիների կողմից համայնքների բյուջեների քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

Հոդված 56. Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները

1. Բյուջետային տարվա համար համայնքի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:

2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը` բյուջեի դեֆիցիտը (այսու-հետ` պակասուրդ):

3. Համայնքի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու միջոցների և տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին: Համայնքի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:

4. Համայնքի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է համայնքի ավագանու` տվյալ տարվա համայնքի բյուջեի մասին որոշմամբ:

5. Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող համայնքի բյուջեի`

1 ) վարչական մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել տվյալ տար-վան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթա-կա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը.

2 ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաս-տացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների և համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:

6. Եթե համայնքի բյուջեն հաստատվում է առանց պակասուրդի, ապա պետական լիազորված մարմինն այդ համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:

7. Համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում պետական լիազորված մարմինն այդ համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:

8. Համայնքի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, վերջինիս սահմանած կարգով, մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր: Ծրագրի իրականացման ժամա-նակահատվածում դա համայնքի բյուջեն կազմելու հիմք է:

9. Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկա-յին պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:

Հոդված 57. Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

Համայնքի բյուջեն ձևավորվում է համայնքների բյուջեներին` օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերից, այդ թվում`

1) հարկային եկամուտներ`

ա. հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,

բ. գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,

գ. հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացա-հայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ,

դ. եկամտահարկից մասհանումներ,

ե. շահութահարկից մասհանումներ,

զ. բնապահպանական վճարներից մասհանումներ.

2 ) տուրքեր`

ա. պետական տուրքեր, այդ թվում`

քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություն-ներ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար,

նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտա-րական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար,

բ. տեղական տուրքեր.

3) այլ եկամուտներ, այդ թվում`

ա. համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տա-րածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցա-պատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ,

բ. համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ,

գ. վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կի-րառած վարչական տույժերից առաջացած եկամուտներ,

դ. համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ,

ե. տեղական վճարներ,

զ. տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարներ,

է. համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտներ,

ը. պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար համայնքների բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպա-տակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ,

թ. տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազ-մակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ,

ժ. բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպո-զիտներից ստացված տոկոսավճարներ,

ժա. օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ.

4) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներն են`

ա. համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում` համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող),

բ. համայնքի սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը,

գ. համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտ-քերը,

դ. համայնքի սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը.

5) պաշտոնական դրամաշնորհների ձևով ստացվող հատկացումներ, այդ թվում`

ա. պետական բյուջեից տրամադրվող դոտացիաներ,

բ. պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպա-տակային հատկացումներ (սուբվենցիաներ),

գ. այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ.

6 ) համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ, այդ թվում`

ա. վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոց-ներ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսեր թողարկելու և տեղա-բաշխելու կարգը սահմանում է կառավարությունը,

բ. համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին համայնքի բյուջեից տրամադրված բյուջետա-յին փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը:

Հոդված 58. Համայնքների բյուջեներին տրվող հատկացումները

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին համայնքների ընթացիկ ծախսերի ծածկ-ման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ (դոտացիաներ): Համայնքներին չեն կարող պարտադրվել այս սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար:

2. Պետական բյուջեի ծախսերում կարող են նաև նախատեսվել համայնքների բյուջեներին հատկացվող այլ դոտացիաներ և սուբվենցիաներ:

Հոդված 59. Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները

1. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, վարչական բյուջեով նախատեսված ծախ-սերը կատարելու նպատակով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը): Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:

2. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Համայնքը պետական լիազորված մարմնի համաձայ-նությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի և արժեթղթերի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չի գերա-զանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների քսան տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները (ներառյալ արժեթղթերի թողարկումից ստացվող միջոցները) պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտներն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության երաշխիքները: Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):

Հոդված 60. Համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները

1. Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների` ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանու-թյան, բազմաբնակարան շենքերի սպասարկման և այլ ծառայությունների իրականացման համար համայնքն օրենքով սահմանված կարգով սահմանում է վճարներ:

2. Վճարների չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավա-գանու որոշմամբ: Եթե այդ ծառայություններն իրականացնում են համայնքի բյուջետային հիմնարկ-ները, ապա գանձված գումարն ուղղվում է համայնքի բյուջե:

3. Այդ ծառայությունների մատուցումն առևտրային կազմակերպություններն իրականացնում են մրցութային կարգով, որին մասնակցում է համայնքային` այդ ոլորտում ծառայություն մատուցող առևտրային կազմակերպությունը: Այդ դեպքում մրցույթի պայմաններից մեկը համայնքի առաջար-կած սպասարկման վճարի առավելագույն չափն է:

4. Համայնքի սեփականություն համարվող առևտրային կազմակերպության կողմից մրցույթը շահելու դեպքում ծառայությունների իրականացման համար վճարները գանձում է տվյալ կազմա-կերպությունը:

5. Եթե մրցույթի հաղթող է ճանաչվում համայնքի սեփականություն չհամարվող այլ կազ-մակերպություն, ապա հաղթող կազմակերպության հետ համայնքը կնքում է պայմանագիր, որում, մրցույթի արդյունքներից ելնելով, ամրագրվում են ծառայության իրականացման պայմանները, դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք գանձում է տվյալ կազմակերպությունը:

Հոդված 61. Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը

1. Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրու-թյամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին համայնքի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները` սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

2. Համայնքի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են պարտադիր և կամավոր լիազորությունների իրականացման հետ կապված ընթացիկ ( Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության պատվիրակած լիազորությունների կատարման և ֆոնդային մաս միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են պարտադիր և կամավոր լիա-զորությունների իրականացման հետ կապված կապիտալ ( Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվություն-ների տրամադրումը:

Հոդված 62. Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը

1. Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

2. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:

4. Վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանված կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից թույլատրվում է վարչական բյուջե ներգ րավել ժամանակավոր ազատ միջոցները, ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկա-մուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը:

5. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

Հոդված 63. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

1. Համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տար-վա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը համայնքի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախա-տեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:

2. Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`

1 ) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավոր-ման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը.

2) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:

Հոդված 64. Համայնքի զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը

1. Համայնքի զարգացման քառամյա ռազմավարական ծրագիրը և տարեկան բյուջեն հրա-պարակվում են:

2. Ռազմավարական ծրագիրը և բյուջեն համայնքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:

Հոդված 65. Համայնքի բյուջեի կատարումը

1. Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է իր աշխատակազմի, դրա կառուցված-քային ստորաբաժանումների և բյուջետային հիմնարկների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

2. Համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխա-նատվություն է կրում ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:

Հոդված 66. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը

1. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահ-մանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ` գանձապետական ստորաբաժանում-ներ) միջոցով, որտեղ ամեն համայնք ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:

2. Համայնքի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է համայնքի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են համայնքի բյուջեով և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձա-պետական ստորաբաժանում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենս-դրությամբ սահմանված կարգով:

3. Համայնքին` հատուկ ծրագրերի իրականացման նպատակով մասնավոր անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված ֆինանսական միջոցներն այդ անձանց պահանջով պետա-կան լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տե-ղադրվել որևէ բանկում:

4. Գանձապետական ստորաբաժանումները համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի մասին համայնքի ղեկավարին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:

Հոդված 67. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը

1. Հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի և վճարների, համայնքի և պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների` իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, համայնքի սեփականության օտարումից ստացվող գումարների և պար-տադիր այլ վճարների մուտքագրումը համայնքի բյուջե ինքնուրույն ապահովում են համայնքների համապատասխան ստորաբաժանումները: Այլ հարկերից օրենքով սահմանված մասհանումների մուտքը համայնքի բյուջե ապահովում է պետական հարկային մարմինը:

2. Ազգային ժողովի ընդունած օրենքներով` համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի:

Հոդված 68. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունը

1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագա-նին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատար-ման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ` կատարված ծախսերի վերա-բերյալ:

2. Բյուջեի կատարման վերահսկողությունը մշտապես և արդյունավետ իրականացնելու նպա-տակով համայնքների ավագանիները կարող են սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է համայնքային բյուջեից:

Հոդված 69. Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը

Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատը՝ օրեն-քով սահմանված կարգով:

Հոդված 70. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը

1. Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն և համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին, իսկ Ստեփանակերտի քաղաքապետը՝ պետական լիազորված մարմնին:

2. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հա-մայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

3. Համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վե-րաբերյալ վերստուգիչ մարմինը համայնքի ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները:

4. Համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:

5. Համայնքի ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ կարող է անցկացնել նաև անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում` դիմել համապատասխան իրավասու մարմիններ:

6. Համայնքի ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:

7. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

8. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև համայնքի ավա-գանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում է Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

9. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

10. Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ հա-մայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

11. Համայնքների բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունների քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

Գ Լ ՈՒ Խ 7

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 71. Տեղական ինքնակառավարումը և պետական կառավարումը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովուրդն իր իշխանությունն իրականաց-նում է անմիջականորեն, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մարմինների մասը չեն: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:

Հոդված 72. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերու-թյունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:

2. Պետությունն իր ընդունած օրենքներով չի կարող ավելացնել համայնքի պարտադիր լիա-զորությունները կամ նվազեցնել եկամուտները` առանց համապատասխան ֆինանսական փոխհա-տուցման, սույն օրենքի 67-րդ հոդվածին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են դատարանում բողոքարկել հա-մայնքի իրավունքները խախտող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները:

4. Պետական լիազորված մարմինը, ինչպես նաև համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարը, կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողություն-ները և անգործությունը բողոքարկել դատարան:

Հոդված 73. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը շրջանի վարչակազմի ղեկավարի, իսկ Ստեփանակերտում` պետական լիազորված մարմնի ներկայացմամբ

1. Շրջանի վարչակազմի ղեկավարի, իսկ Ստեփանակերտում՝ պետական լիազորված մարմնի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:

2. Շրջանի վարչակազմի ղեկավարը, իսկ Ստեփանակերտում՝ պետական լիազորված մարմինը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառա-վարություն` համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից օրենքները կամ այլ իրավական ակտերը պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը:

3. Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

4. Շրջանի վարչակազմի ղեկավարը, իսկ Ստեփանակերտում՝ պետական լիազորված մարմի-նը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկա-վարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագա-նու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին ներկայացված հիմնավորումները և, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է շրջանի վարչակազմի ղեկավարին, իսկ Ստեփանակերտում՝ պետական լիազորված մարմնին: Շրջանի վարչակազմի ղե-կավարը, իսկ Ստեփանակերտում՝ պետական լիազորված մարմինը կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը և հա-մայնքի ավագանու որոշումը:

5. Շրջանի վարչակազմի ղեկավարը և պետական լիազորված մարմինը կարող են դատական կարգով վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները:

Հոդված 74. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից

1. Համայնքի ավագանու կամ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի, իսկ Ստեփանակերտում՝ պետական լիազորված մարմնի` օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ: Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը:

2. Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն սույն օրեն-քով սահմանված դեպքերում:

3. Կառավարության` համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ուղարկվում է համայնքի ղեկավարին և ավագանուն:

4. Պաշտոնանկ անելու` կառավարության որոշումը համայնքի ղեկավարը կամ ավագանին կարող են բողոքարկել դատարան` կառավարության որոշումն ստանալուց հետո` տասնօրյա ժամ-կետում:

5. Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ չեն կարող նշանակվել, իսկ համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել:

6. Կառավարությունը, համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումն օրի-նական ուժի մեջ մտնելուց հետո, նշանակում է արտահերթ ընտրություններ:

Հոդված 75. Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կառավարության կողմից

Ս ույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, նշանակում է արտա-հերթ ընտրություններ:

Հոդված 76. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

1. Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը, հա-մայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը նշանակում է քաղաքային, իսկ շրջանի վարչակազմի ղեկավարը` գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի կարող կատարել համայնքի ղեկավարի աշ-խատակազմի փոփոխություններ:

Հոդված 77. Դատական վեճերի ծախսերը

Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի, ավագանու անդամի և տեղական ինքնակա -ռավարման մարմինների միջև ծագած դատական վեճերի ծախսերն իրականացվում են համայնքի բյուջեից:

Հոդված 78. Համայնքների և միջհամայնքային միավորումների նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը

1. Պետությունը համայնքների և միջհամայնքային միավորումների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Ազգային ժողովի և կառավարության միջոցով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ ստուգում է պետական բյուջեից համայնքներին, միջհամայնքային միավորումներին տրա-մադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:

3. Ստուգումների անցկացումը համայնքներում արգելվում է ընտրություններից մեկ ամիս առաջ և մինչև դրանց պաշտոնական ավարտը:

Գ Լ ՈՒ Խ 8

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 79. Վարչական հսկողության բովանդակությունն ու սահմանները

1. Վարչական հսկողությունը տարածվում է համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

2. Համայնքի ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների իրականաց-ման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է` բացառապես այդ լիազորու-թյունների իրականացման օրինականությունը ստուգելով (այսուհետ` իրավական հսկողություն):

3. Համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանվում է այդ լիազորությունների իրականացման օրի-նականությունը, արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով (այսուհետ` պետական վերահսկողություն):

4. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 80. Իրավական հսկողության և պետական վերահսկողության մարմինները

1. Իրավական հսկողություն և պետական վերահսկողություն իրականացնող մարմինները շրջանների վարչակազմերի ղեկավարներն են, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ պետական լիազոր-ված մարմինը (այսուհետ՝ հսկող մարմին), որոնք իրականացնում են իրավական հսկողություն և պետական վերահսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիա-զորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

2. Հսկող մարմինը իրավական հսկողությունը և պետական վերահսկողությունն իրականաց-նում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան:

3. Առանձին դեպքերում հսկող մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ:

4. Հսկող մարմնի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն հոդվածի ութերորդ մասով նախատեսված դեպքում՝ պետական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:

5. Իրավական հսկողության բարձրագույն մարմինը համայնքում կարող է իրականացնել իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորու-թյունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

6. Իրավական հսկողության բարձրագույն մարմինը սահմանում է կառավարությունը:

7. Պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ պե-տական վերահսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:

8. Պետական վերահսկողության բարձրագույն մարմինները համայնքում պատվիրակված լիազորությունների նկատմամբ իրավական հսկողություն և պետական վերահսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ, նրա կամ հսկող մարմնի պահանջով:

9. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը արդարադատության նախարարու-թյունն է:

10. Հսկող մարմնի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի և պետական վերա-հսկողության բարձրագույն մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթաց-քում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով:

Հոդված 81. Վարչական հսկողության կանխարգ ելիչ (պրեվենտիվ) միջոցները

1. Հսկող մարմինը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը և պետական վերահսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով խորհրդատվություն մատուցել նրանց իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:

2. Հսկող մարմինը, իրավական հսկողության և պետական վերահսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով, սեփական և պետության պատվիրակած լիազորությունների հետ կապված, տալ իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումներ` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 82. Վարչական հսկողություն իրականացնող մարմինների` տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու իրավունքը

1. Հսկող մարմինը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը, ինչպես նա և սույն օրենքի 80-րդ հոդվածի ութերորդ մասով նախատեսված դեպքերում՝ պետական վերահսկողության բարձրագույն մարմինները իրավասու են ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմին-ներում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին: Նրանք կարող են այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների և անգործության իրավաչափությունը, ինչպես նա և պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:

2. Իրավական հսկողության բարձրագույն մարմինը և պետական վերահսկողության բարձրա-գույն մարմինները՝ սույն օրենքի 80-րդ հոդվածով նախատեսված դեպքում, համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորու-թյունների իրականացման օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են սույն օրենքով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 83. Վարչական հսկողություն իրականացնելիս կիրառվող միջամտող միջոցառումները

1. Համայնքի ավագանու` օրենսդրությանը հակասող որոշումները փոփոխելու համար հսկող մարմինը համայնքի ղեկավարին առաջարկում է այդ հարցով եռօրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ:

2. Հսկող մարմնի պահանջով հրավիրվող նիստում որոշումը չփոփոխելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում հսկող մարմինն իրավունք ունի որոշումը բողոքարկելու դատական կարգով:

3. Համայնքի ղեկավարի` օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին հակա-սող որոշումները փոփոխելու նպատակով հսկող մարմինն իրավունք ունի դիմելու համայնքի ղեկա-վարին:

4. Հսկող մարմնի դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկա-վարը պարտավոր է քննարկել հսկող մարմնի դիմումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողո-քարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխա-նեցնելու կամ հսկող մարմնի դիմումը չընդունելու մասին որոշում: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անհապաղ ուղարկել հսկող մարմնին: Եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարի կողմից բողոքարկվող որոշումն օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին չհամապատասխանեցնելու դեպքում հսկող մարմինը կարող է բողոքարկվող որոշումն անվավեր ճանաչելու հայցով դիմել դատարան:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հսկող մարմինն իրավունք ունի նրանց առաջարկելու իր սահմանած ժամկետում վերացնել խախտումները: Իր սահմանած խելամիտ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում հսկող մարմինն իրավունք ունի դիմելու դատարան` տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, կամ համայնքին` պարտավորեցնելու համապատասխան գործողություն կատարելու համար:

6. Եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա հսկող մարմինը վերահսկո-ղության ընթացքում կամ համապատասխան ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է իր միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով տեղական ինքնակառա-վարման համապատասխան մարմնին: ՈՒղղակի վտանգի փաստը պետք է հաստատի տվյալ բնագավառի լիազոր մարմինը:

7. Սույն մասով հսկող մարմնի կատարած աշխատանքները պետք է հատուցվեն համայնքի միջոցներից այն չափով, որքանով դրանք կլինեն համաչափ և չեն գերազանցի վտանգը չվերաց-նելու դեպքում պատճառվելիք գույքային վնասի չափը:

8. Հսկող մարմինը, ինչպես նաև պետական վերահսկողության բարձրագույն մարմինները` որպես պետական վերահսկողություն իրականացնող մարմին, իրավունք ունեն համայնքի ղեկա-վարին գրավոր ցուցումներ տալու նաև պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ձևի և բովանդակության վերաբերյալ: Այդ ցուցումը կարող է տրվել ինչպես առանձին համայնքի ղեկավարին, այնպես էլ բոլոր համայնքների ղեկավարներին:

9. Հսկող մարմնի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն օրենքի 80-րդ հոդվածի ութերորդ մասով նախատեսված դեպքում՝ պետական վերահսկողության բարձրա-գույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:

Հոդված 84. Վարչական հսկողության միջոցառումների բողոքարկումը

Հսկող մարմնի, իրավական հ սկողության բարձրագույն մարմնի, պետական վերահսկողության բարձրագույն մարմինների գործողությունը կամ անգործությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են բողոքարկվել դատարան:

Գ Լ ՈՒ Խ 9

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 85. Միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը

1. Համայնքների որոշակի խնդիրներ համատեղ լուծելու և ծախսերը նվազեցնելու նպատա-կով տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ստեղծել միջհամայնքային միավորումներ:

2. Միջհամայնքային միավորումներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

3. Միջհամայնքային միավորումների խնդիրները, իրավասությունները սահմանվում են օրեն-քով:

Հոդված 86. Միջհամայնքային միավորումներ կազմելու կարգը

Միջհամայնքային միավորումներն ստեղծվում են համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների հաստատած պայմանագրերի հիման վրա:

Հոդված 87. Միջհամայնքային միավորման մարմինները

1. Միջհամայնքային միավորման կառավարման համար ստեղծվում է միավորման խորհուրդ` կազմված համայնքների ղեկավարներից: Միջհամայնքային միավորման խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:

2. Միջհամայնքային միավորման խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամ-ների ձայների մեծամասնությամբ:

Գ Լ ՈՒ Խ 10

ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 88. Շրջանի խորհուրդը

1. Շրջանի վարչակազմի ղեկավարին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին` շրջանի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարները և շրջանի վարչակազմի ղեկա-վարը:

2. Շրջանի վարչակազմի ղեկավարը հրավիրում և վարում է շրջանի խորհրդի նիստերը` իր սահմանած օրակարգով:

3. Շրջանի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով:

Գ Լ ՈՒ Խ 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 89. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-6 օրենքը:

Հոդված 90. Անցումային դրույթներ

1. Մինչև պարտադիր լիազորությունների իրականացման կարգն օրենքով սահմանվելը, դա կարող է սահմանել համայնքի ավագանին:

2. Կառավարությունը, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, սահմանում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման կարգը և համապատասխան ֆինան-սական միջոցները:

3. Պետության կողմից համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից առաջացած ֆինանսական միջոցներն առաջնահերթության կարգով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների և գոտիավորման այլ փաստաթղթերի մշակմանը:

4. Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, տեղական ինքնակառա-վարման մարմիններին է փոխանցում համայնքի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի սկզբնական հաշվառման տվյալները` հողերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվե-կշիռը կազմելու նպատակով:

5. Պետական սեփականություն համարվող հողերը համայնքներին որպես սեփականություն փոխանցելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ սահմանված կարգով կնքված և պետական գրանցում ստացած վարձակալության (տիրապետման և օգտագործման) պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը: Համայնքներն այդ պայմանագրերի մասով դառնում են պետության իրավահաջորդը:

6. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան պետական մարմինն է:

7. Սույն օրենքի 68-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից:

8. Սույն օրենքի 11-րդ և 25-րդ հոդվածների առաջին մասերում նշված լիազորությունների իրականացման ժամկետին վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

28 հունվարի 2009 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն