ԼՂՀ ֆինանսների նախարարություն Ոչ պաշտոնական հրատարակություն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

«29» սեպտեմբերի 2006թ. թիվ 478

ք. Ստեփանակերտ

Պետության կարիքների համար կնքվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման պայմանագրերով նախատեսվող կանխավճարի առավելագույն չափը սահմանելու մասին

Պետության կարիքների համար իրականացվող գնումների արդյունավետությունը բարձրացնելու և պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում ֆինանսական պարտավորությունների հստակեցման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Պետական մարմինների կողմից պետության կարիքների համար կնքվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման պայմանագրերով նախատեսվող կանխավճարի առավելագույն չափը սահմանել պայմանագրի գնի 25 տոկոսի չափով:

2. Կապված գնման առարկայի բնույթից և առանձնահատկություններից սույն որոշման 1-ին կետով սահմանված չափը գերազանցող կանխավճար կարող է նախատեսվել միայն ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ