Պատվիրատու

Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը):
  • Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում (կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը, կամ նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը) ԼՂՀ կառավարության որոշում Անշարժ գույքի ապապետականացման (մասնավորեցման) պայմանագիր
  •  Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
  • Պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915013024012
Ծառայության մատուցման արժեքը Պետական տուրք

Հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի մասնավորեցման պայմանագրերի պետական գրանցման համար

Գյուղատնտեսական նշանակության (անասնաշենքեր,ջերմոցներ, սիլոսի հորեր, պահեստ և այլն) և մինչև 30 ք/մ մակերես ունեցող կրպակներ, տաղավարներ, ավտոտնակներ և այլ անշարժ գույքի 10000 դրամ
30-130 քառ.մ մակերես ունեցող օբյեկտների /կրպակներ, տաղավարներ/ և այլն 20000 դրամ
130 քառ. մ և ավելի մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության և այլ անշարժ գույքի 40000 դրամ

Պետական գրանցման վճար — 15000 դրամ

Ծառայության մատուցման ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 15 000 դրամ
3 օր 30 000 դրամ
2 օր 45 000 դրամ
Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: