Պատվիրատու |
Ֆիզիկական անձինք
Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:
Իրավաբանական անձինք
Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը) |
Անհրաժեշտ փաստաթղթեր |
- Դիմում
- Ճարտարապետաշինարարական նախագիծ (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)
- Շինարարության թույլտվություն (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)` հաստատված ԼՂՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «ԼՂՀ շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 370 որոշմամբ
- Շինարարության շահագործման փաստագրման ակտ (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)` հաստատված ԼՂՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 240 որոշմամբ կամ տեղեկանք ավարտված շենքի, շինության մասին (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)` հաստատված ԼՂՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 3-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին12514125N 27 որոշմամբ
- Սեփականության(օգտագործման) իրավունքի գրանցման վկայական :
- Շենք, շինության հատակագիծ` հաստատված ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ կոմիտեի նախագահի 2012 թվականի ապրիլի 3-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 94-Ն հրամանով
- Պետական տուրքի վճարման անդորրագիր(բնօրինակ) հաշիվ 915005161715
|
|
|
Ծառայության մատուցման արժեքը և ժամկետները |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:
4 օր |
30000 դրամ |
3 օր |
40000 դրամ |
2 օր
նույն օրը |
60000 դրամ
100000 դրամ |
|
|
|
|
ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
4 օր |
2 000 դրամ |
3 օր |
3 000 դրամ |
2 օր
նույն օրը |
5 000 դրամ
10 000 դրամ |
|
Ծառայության մատուցման արդյունք |
Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: |