Արնոլդ Մանասի Աբրահամյան
Ծնվել է 1950 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում:
1967 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը։
1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստանալով հանքարդյունաբերության ինժեների մասնագիտություն։
1974-1999 թթ. աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում, սկզբում որպես վարպետ, արտադրամասի պետ, իսկ 1976 թ. կոմբինատի գլխավոր ինժեների պաշտոնում։
ԼՂՀ կառավարության 1998 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 281 որոշմամբ նշանակվեց ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի պաշտոնում: