Վալերի Ալեքսանդրի Ալեքսանյան

Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 20-ին, Ստեփանակերտ շրջանի (այժմ Ասկերան) Սարուշեն գյուղում:

1966թ. ավարտել է Չանախչի գյուղի միջնակարգ դպրոցը:

1967թ. աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի էլեկտրոտեխնիկական գործարանում, սկզբում` աշակերտ, այնուհետև` հավաքող փականագործ:

1968թ. ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակւլտետը, որն ավարտելով, 1973թ. հունվարի վերջից մինչև մայիսը աշխատել է որպես գլխավոր գյուղատնտես Սարուշենի «Մայիսի 9» կոլտնտեսությունում:

1973թ. մայիսից զորակոչվել և մեկ տարի ծառայել է Խորհրդային բանակի շարքերում:

1974թ. շարունակել է իր աշխատանքային գործունեությունը «Մայիսի 9» կոլտնտեսությունում:

1977թ. նոյեմբերին փոխադրման կարգով աշխատանքի է տեղափոխվել «Ղարսովխոզգինտրեստ», նախ որպես գլխավոր գյուղատնտես, իսկ 1978թ. նոյեմբերից` կառավարչի տեղակալ-գլխավոր գյուղատնտես:

1978թ. նոյեմբերից` կառավարչի տեղակալ-գլխավոր գյուղատնտես:

1979թ. նոյեմբերից «Ղարսովխոզգինտրեստ»-ի ԼՂ արտադրական Ագրարային միավորման վերափոխվելուց, նշանակվել է գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ 1986թ. հունվարի սկզբից մինչև մարտի 3-ը` գլխավոր տնօրենի պաշտոնակատար: ԼՂ մարզի գյուղատնտեսական կազմակերպությունների լուծարումից և նրանց հիմքի վրա ագրոարդյունաբերական համալիրի ստեղծումից հետո, 1986թ. մարտից աշխատանքի է նշանակվել ԼՂ ԱԱՀ-ում` խաղողի և պտուղ-բանջարեղենի արդյունաբերության բաժնի պետի պաշտոնում, աշխատել է մինչև 1992թ. հունվար ամիսը, երբ ընտրվել է ԼՂՀ ժողպատգամավոր ու Գերագույն Խորհրդի ագրարային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

ԼՂՀ կառավարության 1995թ. մայիսի 24-ի թիվ 73 որոշմամբ նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ:

ԼՂՀ նախագահի 1996թ. դեկտեմբերի 25-ի ՆՀ-116 հրամանագրով նշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար:

ԼՂՀ նախագահի 1998թ. մարտի 5-ի ՆՀ-23 հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետ:

1998թ. հունիսի 30-ից մինչև 2000թ. հուլիսի 30-ը աշխատել է ՀՀ «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ փոխտնօրենի պաշտոնում:

ԼՂՀ վարչապետի 2000թ. հուլիսի 31-ի թիվ 231 որոշման նշանակվել է ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետ:

ԼՂՀ նախագահի 2001թ. դեկտեմբերի 29-ի ՆՀ հրամանագրով նշանակվել է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: