Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան

Ծնվել է 1979 թ . ապրիլի 29- ին ք . Ստեփանակերտում։

1986-1996 թթ . սովորել եւ ավարտել է Ստեփանակերտի Գրիբոեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը։

1996-2000 թթ . ընդունվել եւ ավարտել է ԱրՊՀ — ի ճարտարատնտեսագիտական ֆակուլտետը ` Ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ եւ ստացել բակալավրի աստիճան, տնտեսագետի որակավորում։

2000-2001 թթ . ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում։

2001-2003 թթ . ընդունվել եւ ավարտել է ԱրՊՀ — ի ճարտարատնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության ամբիոնի մագիստրատուրայի բաժինը։

2003 թ․ ընդունվել է ԱրՊՀ — ի ասպիրանտուրայի բաժինը։

2003 թ . մարտի 19- ին ընդունվել Է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման եւ քաղաքաշինության նախարարության տնտեսական զարգացման ծրագրերի բաժին, որպես առաջին կարգի մասնագետ։

2004 թ . սեպտեմբերի 30- ին նշանակվել է նույն բաժնում, որպես գլխավոր մասնագետ։

2005 թ . հունվարի 1- ից նշանակվել է ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման եւ օրեսնդրության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում։

2006 թ . մայիսի 23- ից անցել է աշխատանքի ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում, որպես ազգային անվտանգության ծառայության ֆինանսական բաժնի պետ։

2007 թ . հոկտեմբերի 22- ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Պետական գնումների գործակալության ե պետական ոչ առեւտրային կազմակերպության պետ։

ԼՂՀ նախագահի 2009 թ . հունվարի 17- ի հրամանագրով նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: