Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Լևոն Ավետիսի Գրիգորյան

Ծնվել է 1979 թ. հունվարի 21-ին ՌԴ Չերեպովեց քաղաքում։

1999 թ. ավարտել է Արցախի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում։

2003 թ. ավարտել է Արցախի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում։

1999-2003 թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմ, ԼՂՀ Վարչապետի օգնական։

2003 թ . փետրվար-սեպտեմբեր ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, աշխատակազմի ղեկավար։

2003-2004 թթ. Նյու-Լայն ՍՊԸ, գործադիր տնօրեն։

2005-2007 թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմ, տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացման բաժնի պետ։

2007-2009 թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

2009-2010 թթ. Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ։

2010-2011 թթ. ԼՂՀ Վարչապետի վերահսկողական ծառայության պետ։

2011 թ. ապրիլ-հոկտեմբեր ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

2011 թ. հոկտեմբերի 31-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։