«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից

2003թ․ «24» հունիսի

Գրանցման N 196

ԼՂՀ արդարադաատության

պետվարչության պետ

Ռ. Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

«12» հունիսի 2003թ․ թիվ 117-Կ

ք.Ստեփանակերտ


Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին հրահանգը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի պահանջներով

1. Հաստատել անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման ևմ այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին հրահանգը հաստատվում է։

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Լեռնայչին Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչություն՝ գրացման։

3. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պեըտական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին՝ նշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանաված շենքի տարածքում գտնվող միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում պետականորեն ղեկավարել սույն հրահանգի պահանջներով։

4. Սույն հրամանի նկատմամբ վերահսկողությունը դնել կոմիտեի գրանցման բաժնի պետ՝ Հարությունյանի վրա։

Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան

Հաստատված ՝

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2003թ․ հունիսի «12»-ի

117-Կ հրամանով


Հ Ր Ա Հ Ա Ն Գ


Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին

1. Այն շենքերում (շենքեր, շինություններ), որտեղ կան բնակելի նշանակության բազմաբնակարան և սակավաբնակարան, հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի առանձին միավորներ (բնակարաններ, առևտրի սպասարկման տաղավարներ և այլն), որոնք մեկից ավելի սեփականատերերի սեփականություն են, յուրաքանչյուր միավորի նկատմամբ իրավունքները գրանցվում են մատյանի առանձին գրանցման թերթիկում։

2. Հասրակական, արտադրական նշանակության ստորաբաժանված շենքերի նկատմամբ, որտեղ կան գույքի առանձին միավորներ (սենյակներ, միջանցքներ, նկուղներ և այլն), սակայն ամբողջ շենքը սեփականության իրավունքով պատկանում է մեկ սեփականատիրոջ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է մատյանիմեկ թերթիկում, որի շենքեր, շինություններ ենթաբաժինների ընդհանուր բնութագիրը սյունյակներում գրանացվում են շենքում տեղակայված սենյակների, միջանցքների, նկուղների, ձեղնահարկերի և այլ առանձնացված տարածքների (միավորների) ծածկագրերը։ Ծածկագրումն իրականացվում է սահմանված կարգով։

Նշված դեպքում ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման և այլ գործարքների իրականացման համար միավորի նախօրոք բաժանում և իրավունքի պետական գրանցում չի պահանջվում։ Կնքվող պայամանագրում (վարձակալության, ենթավարձակալության, օտարման, գրավի և այլն) պարտադիր նշվում է ընդհանուր օգտագործման տարածքների (կոմունալ և օժանդակկ հարմարությունների, մուտքի-ելքի և այլ տարածքների) նկատմամբ օգտագործման պայմանները, համապատասխան իրավունքներով և սահմանափակումներով։ Պայմանագիրը կազմելու համար սեփականատերը նախօրոք դիմում է կադաստր վարող պետական կառավարման լիազոր մարմին, իսկ վերջինս սույն հրահանգի համաձայն կազմում է հատակագիծ՝ համաձայնեցնելով սեփականատիրոջ հետ և սահմանված վճարների դիմաց պայմանագրին կցելու համար այն տրամադրում սեփականատիրոջը։

3.Միևնույն սեփականատիրոջը(երին) պատկանող ստորաբաժանված շենքի որևէ առանձնացված միավորի նկատմամբ վարձակալության, գրավի և այլ պայմանագրերից (բացառությամբ օտարման պայմանագրերի) ծագող իրավունքը գրանցվում է նույն գրանցման թերթիկում սահմանված կարգով նշելով առանձնացված միավոր(ներ)ի ծածկագիրը։

Միևնույն սեփականատիրոջը(երին) պատկանող ստորաբաժանված շենքի որևէ աառանձնացված միավորի օտարման պայմաններից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սահմանաված կարգով՝ փոփոխություն կատարելով գրանցման թերթիկում, ձեռքբերողի գույքի և դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նոր թերթիկում։

4. Անշարժ գույքի միավորի (հողամաս և ամրակայված շենքեր, շինություններ) կազմում գտնվող որևէ առանձին շենքի, շինության նկատմամբ օգտգործման, վարձակալության (ենթավարձակալության), գրավի և այլ գործարքների (բացառությամբ օտարման) դեպքում գրանցման թերթիկի համապատասխան ենթաբաժնի համապատասխան սունյակում իրավունքների պետական գրանցումն իրականցվում է սույն հրահանգով սահմանվված կարգով։

Նշված դեպքում անշարժ գույքի օգտագործման, գրավի և այլ գործարքների կնքման համար հողամասի այն մասը, որը զբաղեցված է շենքով, շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար, նախօրոք չի բաժանվում, այլ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում՝ համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի ղեկավարի, համայնքի վարչական սահմաններից դուրս՝ վարչակազմի ղեկավարի, ոչ պետական և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի դեպքում՝ կադաստր վարող պետական լիազոր մարմնի կողմից՝ սեփականատիրոջ համաձայնեցման նշագրմամբ, կազմվում է հատակագիծ, որում գծվում է հողամասի այն մասը, որը զբաղեցված է շենքով, շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար։

Սույն կետով նշված դեպքերում նախկինում իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության), գրավի և այլ պայմանագրերից (բացի օտարման) ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ չափագրվում է միայն գույքի պայմանագրի առարկա հանդիսացող մասը։ Եթե օգտագործման, վարձակալության է տրվում կամ գրավադրվում է իրավունքների պետական գրանցում ստացած գույքը ամբողջությամբ, ապա չափագրման աշխատանքներ չեն իրականցվում և սահմանված վճարներ չեն գանձվում։

6. Անշարժ գույքի միավորի (հողամասի, որը ծանրաբեռնված չէ շենքեր, շինություններով) որևէ առանձին մասի վարձակալության (ենթավարձակալության) և այլ գործառույթների (բացառությամբ օտարման և գրավի) դեպքում հողամասն նախօրոք չի բաժանվում, այլ հողամասի սեփականատիրոջ կողմից սույն հրահանգի 4-րդ կոտով սահմանված կարգով կազմվում է հատակագիծ, որում գծվում է հողամասի այն մասը, որը տրվելու է օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) և այլն։

7. Եթե օգտագործման, վարձակալության է տրվում կամ գրավ է դրվում ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի կամ անշարժ գույքի օբյեկտի որևէ առանձին միավորի մասը, որը փաստացի բաժանված չէ, ապա սեփականատիրոջ կողմից այն պետք է բաժանվի և որպես առանձնացված միավորներ գրանցվելուց հետո միայն տրամադրվի տեղեկատվություն՝ օգտագործման, վարձակալությամբ տրամաֆդրելու կամ գրավադրելու համար։ Օգտագործման, վարձակալության կամ գրավի պայմանագրերում հստակ պետք է նշված լինի օգտագործման, վարձակալության տրվող կամ գրավ դրվող միավորի ծածկագիրը (համարը), մակերեսը, իսկ պայմանագրին պետք է կցված լինի օգտագործման, վարձակալության տրվող կամ գրավ դրվող միավորի հատակագիծը։

8. Անշարժ գույքի միավորի կազմում գտնվող որևէ առանձին մասի՝ հողամասի, շենքի, շինության օտարման դեպքում, իրավունքների պետական գրանցման աշխատանքները իրականացվում են օրենքով սահմանված կարգով («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 39-րդ հոդված)։

9. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքից սեփականանատերերի կողմից բաժինները առանձնացնելու դեպքում, գույքի նախօրոք բաժանում և պետական գրանցում չի իրականցվում։

Անշարժ գույքի բաժանման մասին պայմանագիրը նոտարական վավերացման ներկայացնելու համար, պայմանագրին պետք է կցված լինի հատակագիծը, որտեղ հստակ պետք առանձնացված լինեն բաժնեմասերը։