Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարախության կողմից

«22» նոյեմբերի 2006թ․

Գրանցման N 626

Ռ․ Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱկԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

«11» 11. 2006թ․ N 77-Կ

ք․ Ստեփանակերտ

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 12.07.2006թվականի թիվ 51-Կ հրամանում փոփոխություններ կատարելու մասին

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 28.10.2006թ. ՀՕ-312 օրենքով կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ) պահանջների

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 12.07.2006թվականի «Հողամասի կառուցապատման իրավունքի և պետական կամ համայնքային սեփականության հանդիսացալ հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալութան իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկակսւն անձանց՝ անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունների հրահանգը հաստատելու մասին» թիվ 51–Կ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

— հրամանի նախաբանում «Լեռնային Ղարստսւղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի» բառերով.

— հրամանով հաստատված հրահանգի՝

10-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջների համաձայն մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջների համաձայն մինչև 2006թ. հուլիսի 6-ը» բառերով, իսկ «26.06.06թ. Հ0–290 օրենքի 22-րդ» բառերը՝ «հողային խումբ՝ վարձակալած հողամասերի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջների համաձայն փոխանցվող սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացվում է վերը նշված հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի հիմքերով՝ որոնց հետագա օտարման գործարքների դեպքում կադաստրային արժեքի վճարման սեփականության, իսկ բնակելի թաղամասի հողամասի մնացած մասի նկատմամբ փոխանցվող սեփականության իրավունքի գրանցումը կատարվում է կիրառելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը և պարտականությունը։».

20-րդ և 21-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում գրանցումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի (26.06.2006թ. Հ0–290) 22-րդ հոդվածի 11-րդ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածածի 11-րդ» բառերով. ավելացնել նոր 22-րդ կետ հետևյալ նոր բովանդակությամբ.

«22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքերով և սահմանված կարգով գրանցվում է նաև չգրանցված, բայց օրենքով սահմանված կարգով հատկացման հիմքերը վերականգնված օգտագործվող հողամասերի, ինչպես նաև այն շենքերի կամ շինությունների կառուցման և սպասարկման հողամասերի նկատմամբ օրենքի ուժով փոխանցված սեփականության իրավունքը, որոնց նկատմամբ սահմանված կարգով պետական գրանցում են ստանում կատարողական կամ սնանկության վարույթների շրջանակներում շենքերի կամ շինությունների օտարման նպատակով տրված՝ հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառաավարչի կողմից մինչև 06.07.2006թ. հրապարակային ծանուցումը հրապարակված հրապարակային քվեարկությունների արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ մինչև 2007թվականի հունիսի 1-ը կնքվող պայմանագրերից, ԼՂՀ կառավարության մինչև 06.07.2006թ. ընդունած պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության ուղղակի վաճառքի ձևով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն, իսկ մրցույթով վաճառքի ձևով օտարման կամ մասնավորեցման որոշումների համաձայն՝ մինչև 06.07.2006թ. մրցույթի հրապարակային ծանուցման արդյունքում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պայմանագրերից ծագող իրավունքները»։