Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

2004թ․ «11» դեկտեմբերի

ԼՂՀ արդարադատության նախարար`

――――――――― Ռ․Հայրապետյան


ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

«3» 12 2004թ․ N 66-Կ

ք․ Ստեփանակերտ


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և համայքների հողերի հաշվառման գրքերի և դրանց վարման մասին ցուցումները հաստատելու մասին

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Համրապետության կառավարության 2003թ․ մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N172 որոշմամբ 2-րդ կետի պահանջների՝


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1.Հաստատել՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների հողերի հաշվառման գրքի ձևը (հավելված 1)(կցվում է),

բ) Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) հողերի հաշվառման գրքի վարման մասին ցուցումները (հավելված 2) (կցվում է),

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների հողերի հաշվառման գրքի ձևը (հավելված 3)(կցվում է),

դ) Համայնքի հողերի հաշվառման գրքի վարման մասին ցուցումները (հավելված 4) (կցվում է),

2. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել կոմիտեի նախագահի տեղակալ՝ Ա․ Ծատուրյան


Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան