ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ


ՀՐԱՄԱՆ

«17» մարտի 2003թ․ N 58-Կ

ք․ Ստեփանակերտ


Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի դասակարգման կարգը և հաշվառման մատյանների ձևերը հաստատելու մասին

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 21.01.03թ. «Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված ամասերը, տիրազուրկ (լքված) անշարժ գույքը հաշվառելու մասին» թիվ 23 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջների


ՀՐԱՄԱՑՈԻՄ ԵՄ

1. Հաստատել՝

ա) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած
հողամասերի դասակարգման կարգը (կցվում Է).

բ) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի հաշվառման մատյանների ձևերը՝ համաձայն հավելված 1-ի և 2-ի (կցվում են)

2. Սահմանված կարգով սույն հրամանով հաստատված կարգը և մատյանների ձևերը ներկայացնել ԼՂՀ արդարադատության պետական վարչություն՝ գրանցման։

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի եղակալ-հաշվառման բաժնի պետ Ա.Ծատուրյանի վրա։


Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան

Հաստատված է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

Վ․ Ալեքսանյան

«17» 03 2003թ․


ԿԱՐԳ


Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի դասակարգման

1. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը դասակարգվում են ըստ համապատասխան հողամասի, շենքի, շինության նպատակային ու գործառական նշանակության և խախտման բնույթի։

2. Ըստ հողամասի, շենքի, շինության նպատակային ու գործառական նշանակության կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը
դասակարգվում են՝

2.1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող

ա) տնամերձ, բնակելի տան կառուցման ու սպասարկման համար հատկացված, այգեգործական հողամասերի վրա դրանց սեփականատերերի կողմից ինքնակամ կառուցված

— բնակելի )այդ թվում՝ կենցաղային, տնտեսական, օժանդակ) նշանակության շենքեր,շինություններ

— հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

բ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա դրանց սեփականատերերի ինքնակամ կառուցված

— բնակելի (այդ թվում՝ կենցաղային, տնտեսական, օժանդակ) նշանակության շենքեր, շինություններ

— հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հողամասերի վրա հողամասի սեփականատեր չհանդիսացող անձանց կողմից ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ։

2.2. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ (այդ թվում՝ կենցաղային,
տնտեսական, օժանդակ)

բ) հասարակական նշանակության շենքեր, շինություններ

գ) արտադրական նշանակության շենքեր, շինություններ

2.3. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման տրամադրված հողամասերում հողօգտագործողների կողմից ինքնակամ կառուցված.

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ.

բ/հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ։

2.4. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման տրամադրված հողամասերում այլ անձանց կողմից ինքնակամ կարուցված․

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ.

բ) հասաբակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ։

3. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը ըստ խախտման բնույթի դասակարգվում են.

3.1. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ՝

ա) շինարարությունն իրականացվել է քաղաքաշինական ծրագրային և շինարարական փաստաթղթերին ոչ համապատասխան

բ) շինարարությունը իրականացվել է գծային ինժեներական ենթակաոուցվածքների պահպանման և սպասարկման համար նախատեսված սահմանափակումների կամ պատմամշակաթային հուշարձանների պահպանաթյան գոտիներում, մայթերի, գազոնների և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում։

3.2. Առանց շինարարության թույլտվության կառուցված շենքեր, շինություններ։

3.3. Քաղաքաշինական ու շինարարական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված շենքեր, շինություններ՝

ա) խախտված են կառուցապատման կարմիր գծերը.

բ) հարկերի թիվն ավել է հաստատված նախագծով սահմանվածից.

գ) շենքի, շինության չափերը և տեղադրությունր խախտում են այլ անձանց իրավունքները օրենքով պահպանվող շահերր և վտանգ են սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

4.Ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինքնակամ կառուցված շենքերի ու շինությունների մասին տեղեկատվությունն ամփոփվում է հաշվառման մատյաններում՝ ըստ համայնքների (հավելված 1-ը կցվում է), որտեղ նշվում են անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն), հողամասի սեփականատերը, նպատակային ու գործառական նշանակությունը, չափը հեկտարներով, տվյալներ օգտագործողի (կառուցապատողի) մասին, կառույցի գործառական նշանակությունը, մակերեսը, կառուցման տարեթիվը, ավարտվածության աստիճանը, խախտման բնույթը, գրանցում կատարողի ստորագրությունն ու գրանցման օրը։

5. Բազմաբնակարան շենքերի ինքնակամ կառույցներ են հանդիսանում՝

ա) բազմաբնակարան շենքերի բնակարաններին կից կառուցված կցակառույցներ պատշգամբներ, նկուղներ, մանսարդ, աստիճանավանդակների լուսավորությունը փակող կարույցներ:

բ) բազմաբնակարան շենքերի բնակարանների ինքնակամ կառուցված (ձևափոխված) բնակարանների մուտքերի դռներր և այլ նախագծային փոփոխություններով կառուցված շինությունները։

6. Բազմաբնակարանային շենքերի ինքնակամ կառույցների տվյալները լրացվում են առանձին հաշվառման մատյաններում (հավելված 2-ը կցվում է), որտեղ նշվում են շենքի գտնվելու վայրը (հասցեն), տվյալներ ինքնակամ կառույցն իրականացրած անձի մասին, խախտման բնույթը։

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության պետական

վարչության կողմից

2003թ․ «22» մարտի

Գրանցման N 180

ԼՂՀ արդարադատության պետվարչության պետ

Ռ․ Հայրապետյան