«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից 31.08.2004թ.

Գրանցման համար 289

ԼՂՀ արդարադաատության նախարար Ռ. Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

16.08.2004թ․ N45-Կ

ք.Ստեփանակերտ


ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական տուրքեր գանձման հրահանգի մասին

Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի 31-րդ կետի պահանջներով, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված պետական տուրքի ճիշտ գանձումը ապահովելունպատակով.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական տուրքերի գանձման հրահանգը (կցվում է):

2. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին`

ա) ուսումնասիրել և գործունեության ընթացքում անվերապահորեն ղեկավարվել «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի և սույն հրամանով հաստատված հրահանգի պահանջներով,

բ) անշարժ գույքի նկատմամբ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման համար գանձված պետական տուրքերի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա տեղեկություններ` համաձայն կցվող ձևի:

3. Սույն հրամանով հաստատված հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` համաձայնեցման:

4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

5. Ուժը կորցրած ճանաչել պետական կոմիտեի 2002թ. ապրիլի 10-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի 15 հոդվածի 42 կետով սահմանված տուրքերի գանձման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 22-01/01 հրամանը:


Պետական կոմիտեի նախագահ Վ. Ալեքսանյան




Համաձայնեցված է Հաստատված է
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
նախարար հետ պետական կոմիտեի
Ս․ Թևոսյան 2004թ․ օգոստոսի «16»-ի
«24» օգոստոսի 2004թ․ թիվ 45-Կ հրամանով
  Վ․ Ալեքսանյան


ՀՐԱՀԱՆԳ


ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից պետականն տուրքերի գանձման

ԼՂՀ անշարժ գույթի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ ներկայացվող դիմումին կցվում Է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաի Հանրապետության օրենքով՝ տվյալ գործարքի համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիր:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար գանձվում է համապատասխանաբար.

1. Պետական, համայնքային, ոչ պետական կազմակերպություններին, օտարերկրյա կազմակերպություններին և քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող /բացառությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող/ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 31 կետի այսուհետ Օրենք «ա» ենթակետի համաձայն գանձվում է. պետական տուրք 1000 դրամ:

Օրինակ՝ պետական գրանցում Է ստանում համայնքին պատկանող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, տվյալ դեպքում գանձվում է 1000 դրամ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին՝

ա/ սեփականաշնորհված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու դեպքում պետական տուրք չի գանձվում.

բ/ հատկացված համայնքային բնակարանային ֆոնդի և կոոպերատիվ հիմունքներով կառուցված բնակարանների նկատմամբ սեվոսկանության իրավունքի պետական գրանցում կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք՝ Օրենքի «բա» ենթակետի համաձայն՝ 2000 դրամ:

Օրինակ՝ պետական գրանցում Է ստանում կոոպերատիվ հիմունքննրով կառուցված և քաղաքացուն հատկացված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, տվյալ դեպքում գանձվում Է 2000 դրամ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին պատկանող հասարակական, արտադրական և այլ /բացառությամբ բնակելի/ նշանակության անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցում կատարելու դեպքում գանձվում Է Օրենքի «բբ» ենթակետի համաձայն՝ 10000 դրամ պետական տուրք:

Օրինակ՝ եթե գրանցման է ներկայացվել քաղաքացու կողմից կառուցված առևտրի սրահի նկատմամբ սեփականության իրավունքը, ապա գանձվում Է 10000 դրամ պետական տուրք:

4. Քաղաքացիներին տնամերձ, այգեգործական /ամառանոցային/ ն բնակելի տան շինարարության ն դրա սպասարկման համար հատկացված ն որպես սեփականություն նրանց անցած հողերի ե ամրակայված գույքի /բացառությամբ պատերազմական գործողություններից տուժած, լքված, նոր բնակեցվող ե ծայրամասային բնակավայրերի/ նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում գանձվում է Օրենքի «գ» ենթակետի համաձայն պետական տուրք՝ 5000 դրամի չափով:

Օրինակ՝ եթե քաղաքացին առաջին անգամ ներկայացնում է տվյալ գույքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր՝ հողի հատկացման որոշում, շինարարության թույլտվություն, շինարարության ավարտական ակտ, կամ սեփականության վկայագիր ն խնդրում է կատարնել տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, ապա գանձվում է 5000 դրամ պետական տուրք։

Սույն ենթակետի պահանջը վերաբերում է միայն քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին /հող և (կամ) դրան ամրակայված գույք/։

Իսկ սեփականության իրավունքով քաղաքացիներին չպատկանող հողամասերում կառուցված անհատական բնակելի տների, այգետնակների պետական գրանցումը կատարվում Է Օրենքի «ե» ենթակետով սահմանված կարգով։

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, լքված, նոր բնակեցվող և ծայրամասային բնակավայրերում գտնվող տնամերձ, այգեգործական /ամառանոցային/ և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված, սեփականաշնորհված և որպես սեփականություն նրանց անցած հողերի և ամրակայված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «գա» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 300 դրամի չափով։

6. 30-ից մինչե 130 քառ.մ. մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակություն ունեցող /կրպակ, տաղավար ն այլն/ անշարժ գույքի օտարման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «դա» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք ՝ 20000 դրամի չափով։

Օրինակ՝ եթե քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից ներկայացվել է ապապետականացման /մասնավորեցման/ պայմանագիր, ըստ որի սեփականաշնորհվում է 120քառ.մ. մակերեսով հասարակական նշանակության օբյեկտ, ապա գանձվում է պետական տուրք՝ 20000 դրամի չափով։

7. Գյուղատնտեսական նշանակության /անասնաշենքեր, ջերմոցներ, սիլոսի հորեր, պահեստ և այլն, անկախ ընդհանուր մակերեսի չափից/և մինչև 30 քառ.մ. մակերես ունեցող կրպակների, տաղավարների, ավտոտնակների և այլ անշարժ գույքի օտարման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «դբ» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 10000 դրամի չափով։

Օրինակ, եթե պետական գրանցման Է ներկայացվել հասարակական և արտադրական նշանակության շենքի, շինության մինչև 30 քառ.մ. մակերես ունեցող առանձին տարածք կամ գյուղատնտեսական նշանակության անասնաշենք, ապա պետական տուրքը գանձվում Է 10000 դրամ։

8. 130 քառ.մ. և ավելի մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի օտարման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «դգ» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 40000 դրամ։

Օրինակ՝ եթե քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից պետական գրանցման է ներկայացվել ապապետականացման /մասնավորեցման/ պայմանագիր, ըստ որի սեփականաշնորհվում Է 900 քառ.մ. մակերես ունեցող հասարակական կամ արտադրական նշանակության օբյեկտ, ապա գանձվում Է պետական տուրք 40000 դրամի չափով։

9. Սեփականատերերին սեփականության իրավունքով չպատկանող հողամասերի վրա կառուցված անհատական բնակելի տների, այգետնակների նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «ե» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամի չափով։

Օրինակ՝ եթե հողամասը հանդիսանում Է պետական սեփականություն և տրված է վարձակալության իրավունքով, իսկ վերջինիս վրա կառուցված շենքը քաղաքացուն պատկանում է սեփականության իրավունքով, ապա գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամի չափով։

10.Անշարժ գույքի աոանձին միավորների /ավտոտնակ, հացատուն, գոմ և այլ կառույցներ/, որոնք կառուցված են սեփականատերերին սեփականության իրավունքով չպատկանող հողամասերի վրա, պետական գրանցման դեպքում Օրենքի «գ» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով։

Օրինակ՝ քաղաքացին դիմել Է գրանցելու վարձակալած հողամասի վրա գտնվող իր ավտոտնակը, տվյալ դեպքում պետական տուրք է գանձվում 1000 դրամի չափով։

11. Տնամերձ, այգեգործական, բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի, բնակարանների, բագմաբնակարան բնակելի շենքերի,անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների և բնակելի նշանակության և այլ անշարժ գույքի օտարման /ձեռք բերման/ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «Է» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝

— Ստեփանակերտ քաղաքում ֊ 20000 դրամի չափով,

— ԼՂՀ շրջանների կենտրոններում — 15000 դրամի չափով,

— գյուղական բնակավայրերում — 10000 դրամի չափով:

Օրինակ՝ քաղաքացին դիմել Է գրանցելու Ստեփանակերտ քաղաքում գտնվող բնակարանի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները, տվյալ դնպքում Օրենքի «էա» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք բազային տուրքի քսանապատիկի չափով՝ 20000 դրամ: Իսկ եթե բնակարանը գտնվում է որևէ շրջանի կենտրոնում կամ գյուղական բնակավայրում, ապա Օրենքի «էբ» և «էգ» ենթակետերի համաձայն գանձվում Է համապատասխանաբար՝ 15000 և 10000 դրամ պետական տուրք:

12. Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի’ վարելահողերի. բազմամյա տնկարկների, խոտհարքների. արոտավայրերի և այլնի յուրաքանչյուր միավորի օտարման /ձեռքբերման/ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենբի «ը» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

Օրինակ, եթե քաղաքացին ունի սեփականաշնորհված հողամաս, ապա դրա օտարման պայմանագրի գրանցման դեպքում մուծելու Է 1000 դրամ պետական տուրք:

13. ԼՂՀ քաղաքացիներին՝ ԼՂՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, լքված, նոր բնակեցվող և ծայրամասային բնակավայրերում գտնվող գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի օտարման /ձեռքբերման/ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «ըա» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք 300 դրամի չափով:

Տնամերձ հողամասերի օտարման պայմանագրերի պետական գրանցման ժամանակ կիրառվում են Օրենքի «Է» ենթակետի կանոնները:

14. Կտակի կամ ըստ օրենքի ժառանգման միջոցով ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «թ» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք 1000 դրամի չափով:

Օրինակ՝ ըստ կտակի ժառանգության վկայագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ գանձվում է 1000 դրամ պետական տուրք:

15. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի /վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, արոտավայրեր և այլն/ վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դեպքում Օրենքի «ժ» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

16. Պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի /բացի գյուղատնտեսական նշանակության հողերի/ օտարման, վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերի պետական գրանցման դեպքում օրենքի «ժա» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք 1000 դրամի չափով:

17. Շենքերի և շինությունների վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում, բացի ԼՂՀ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների, Օրենքի «ժբ» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

18. ԼՂՀ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, բացի գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի, վարձակալության ն ենթավարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դեպքում Օրենքի «ժգ» ենթակետի համաձայն գանձվում Լ պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

19. ԼՂՀ քաղաքացիներին սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի /վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, արոտավայրեր և այլն/ յուրաքանչյուր միավորի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «Ժգ1» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

20. Անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) օգտագործման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դեպքում Օրենքի «ժդ» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

21. Անշարժ գույքի /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի և բնակելի նշանակության անշարժ գույքի/ գրավի /հիփոթեքի/ պայմանագրերի գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում /արգելադրում/ կիրառելու դեպքում, Օրենքի «ժե» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 5000 դրամի չափով:

Օրինակ՝ հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի գրավի պայմանագրի պետական գրանցման ժամանակ գանձվում է 5000 դրամի չափով պետական տուրք:

22. Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի /վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, արոտավայրեր և այլն/ բնակելի նշանակության անշարժ գույքի /բնակելի տներ, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններ ն այլն/ գրավի /հիփոթեքի/ պայմանագրերի պետական գրանցում կատարելու և նշված գույքի օտարման վրա սահմանափակում կիրաոելու դեպքում Օրենքի «Ժե1» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

23. Շարժական գույքի /բացառությամբ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների հիփոթեքի պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում /արգելադրում/ կիրառելու համար Օրենքի «Ժե2» ենթակետի համաձայն գանձվում Է 2000 դրամ պետական տուրք:

24. Գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների հիփոթեքի պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում /արգելադրում/ կիրառելու համար Օրենքի «Ժե3» ենթակետի համաձայն գանձվում Է 1000 դրամ պետական տուրք:

25. Անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) փոխանակման պայմանագրերի պետական գրանցում կատարելու դեպքում /բացառությամբ հասարակական ու արտադրական նշանակության անշարժ գույքի փոխանակման պայմանագրերից ծագող իրավունքների գրանցմանը, որոնց դեպքում կիրառվում է Օրենքի «դ» ենթակետի կանոնները Օրենքի «ժզ» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

26. Մշտական օգտագործման հանձնված հողամասերի վերաբերյսղ որոշումներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «ԺԷ» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

Այս կետը չի վերաբերում մշտական օգտագործման պայմանագրերի գրանցմանը, որը կարգավորվում Է Օրենքի «ժդ» ենթակետով սահմանված կարգով, այլ լիազոր մարմինների կողմից տրված որոշումների գրանցմանը:

27 Պայմանագրերի, դատարանի որոշումների, վճիռների կամ անշարժ գույքի սեփականատիրոջ դիմումի հիման վրա հողամասերի /անկախ սեփականության ձևից և նպատակային նշանակությունից/ սահմանները փոփոխելու և բաժանելու մասին փաստաթղթերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «ժը» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

28. Անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ իրավունքների սահմանափակումների, այդ թվում՝ սերվիտուտի պայմանագրի պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «ժթ» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

29. Անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) արտոնված օգտագործման իրավունքի արտոնագրի պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «ի» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

30. Անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ ժամկետային հայեցողական, անժամկետ, ցմահ, որոշակի ժամկետով իրավունքի պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «իա» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

31. Անշարժ գույքի սեփականության իրավունքի առանձին իրավազորությունների /գույքը տիրապետելու, օգտագործելու, փոփոխությունների ենթարկելու, այլ անձանց իրավունքը բացառելու, գրավ դնելու և այլն/ պնտական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «իբ» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

32. Անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքների /գույքի հավատարմագրային կառավարման, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրերից ծագող իրավունքների/ պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «իբ1» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

33. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումների, վճիռների և դատավճիռների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «իգ» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամի չափով:

34. Հողի մշտական օգտագործման և հողի ու շենքերի, շինությունների (անկախ սեփականության ձևից) վարձակայության իրավունքի դադարման մասին որոշումների, վճիռների և դատավճիռների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «իդ» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամի չափով:

35. Անշարժ գույքից (անկախ սեփականության ձևից) կամ նրա մի մասից սեփականատերերի, օգտագործողների հրաժարվելու մասին որոշումների պետական գրանցում կատարելու դեպքում Օրենքի «իե» ենթակետի համաձայն գանձվում է պետական տուրք 5000 դրամի չափով:

36. Իրավաբանական անձի հիմնադիրների կողմից, որպես ավանդ, անշարժ գույքի հանձնումը իրավաբանական անձի կանոնադրական կապիտալ /ներդրումը/ փոխանցումը դիտվում է անշարժ գույքի օտարման գործարք:

Սույն դրույթով օտարում է դիտվում, մեկ անձի հաշվեկշռից մյուս անձի հաշվեկշիռ փոխանցված գույքը և համապատասխանաբար գանձվում է պետական տուրք ըստ գույքի նպատակային կամ գործառնական նշանակության, հասարակական և արտադրական օբյեկտների համար՝ նաև չափերի:

37. Օտարում Է դիտվում նաև իրավաբանական անձի իրավահաջորդությունը՝

— իրավաբանական անձանց միավորման,

— իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալը,

— իրավաբանական անձի բաժանումը,

— մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորումը /կազմակերպական — իրավական ձևի փոփոխում/,

— իրավաբանական անձի լուծարումը:

38. Իրավաբանական անձի անվանափոխությունը իրավահաջորդության չի առաջացնում և օտարում չի համարվում:

39. Դատարանի որոշումներով, վճիռներով անշարժ գույքի նկատմամր սեփականության իրավունքի ճանաչման դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ժամանակ գանձվում է Օրենքով տվյալ իրավունքի կամ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցում կատառելու համար համապատասխան ենթակետում սահմանված պետական տուրքը:

Օրինակ՝ եթե դատարանի վճռով վավեր է ճանաչվել առուվաճառքի պայմանագիրը ապա գանձվում Է անշարժ գույքի օտարման պայմանագրի պետական գրանցում կատարելու համար սահմանված վճարը: Կամ օրինակ՝ եթե դատարանը, կիրառելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը ճանաչել Է քաղաքացու սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ, ապա տվյալ իրավունքի պետական գրանցում կատարելու համար Օրենքի «բա» ենթակետի համաձայն գանձվում Է պետական տուրք 2000 դրամի չափով, իսկ եթե ճանաչվում է քաղաքացու սեփականության իրավունքը հողամասի ն նրա վրա ամրակայված բնակելի տան նկատմամբ, ապա կիրառվում Է Օրենքի «գ» ենթակետի կանոնները:

40. Անշարժ գույքի ռենտայի պայմանագրով անշարժ գույքի օտարման ձեռքբերման պետական գրանցում կատարնլու համար գանձվում է համապատասխանաբար Օրենքի «դ», «դա», «դբ», «դգ», «Է», «ը», «ը1» ենթակետերով նախատեսված չափով:

41. Անշարժ գույքի մեկ միավորի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դեպքում, երբ ամրակայված գույքը պատկանում Է սեփականության իրավունքով, իսկ հողամասը՝ վարձակալության կամ օգտագործման, գանձվում Է մեկ տուրք՝ Օրենքի «ե» ենթակետով սահմանված չափով:

Օրինակ՝ եթե գրանցվում է ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը և համայնքի ղեկավարի որոշմամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր/, ապա գանձվում Է մեկ տուրք՝ 1000 դրամ:

42. Համաձայն «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի 29-րդ հոդվածի պետական տուրքի վճարումից ազատվում են՝

— Պետական իրավասու մարմինները՝ կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար.

— Բյուջետային հիմնարկները, կագմակերպությունները, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման համար.

— Սեփականատերերը՝ կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ սեփականաշնորհված կամ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված գյուղատնտեսական նշանակության, տնամերձ, այգեգործական /ամառանոցային/ և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի և ամրակայված գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցում կատարելու համար.

— Պետական սեփականություն համարվող բնակարաններն անհատույց մասնավորեցրած քաղաքացիները՝ այդ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար.

— Սեփականատերերը՝ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս.

— 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Լեռնային Ղարաբադի Հանրապետությունում մշտապես բնակված՝ պետական բյուջետային հիմնարկների տրամադրության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհած, ինչպես նաև իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք՝ այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար: