«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից 09.08.2004թ․

Պետական գրանցման թիվ 286

ԼՂՀ արդարադատության նախարար Ռ․ Հայրապետյան

ԼԵՌՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

02.08.2004թ․ N41-Կ

ք.Ստեփանակերտ


Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարարական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 79 որոշմամբ հաստատված կարգի թիվ 2.3 կետի «դ» ենթակետի պահանջները և նպատակ ունենալով պարզաբանել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները (հավեյված N1)։

2. Հաստատել գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատությունների ամփոփ հաշվարկի ձևատեսքերը՝ հավելված N2, N3, N4, N5։

3. Սույն հրամանով հաստատված մեթոդական ցուցումները (հավելված N1) սահմանված կարգով ներկայանալ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն՝ համաձայնեցման։

4. Սույն հրամանը ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

5. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 1999թ. մայիսի 27-ի թիվ 4-01/01 հրամանով հաստատված «Հարկատուին սեփականության (օգտագործման, տնտեսվարման) իրավունքով պատկանող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի, բնակելի տան, այգետնակի ու դրան կից տնտեսական և օժանդակ շինությունների կադաստրային գնահատման կարգի» հրահանգը:


Կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան