Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

պետվարչության կողմից

2002թ․«28» հունիսի

Գրանցման N 160

ԼՂՀ արդարադատության

պետվարչության պետ

Ռ․ Հայրապետյան


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ


Հ Ր Ա Մ Ա Ն

«12» հունիսի 2002թ․ թիվ 37-01/01

ք․ Ստեփանակերտ


Պետական հիմնարկներին ու կազմակերպություններին հողերը օգտագործման տրամադրելու մասին

ԼՂՀ հողային օրենսգրքի 75 հոդվածի պահանջների համաձայն պետական հիմնարկներին, կազմակերպություններին տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կանոնակարգելու նպատակով և հաշվի առնելով, որ կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի գործունեություն իրականացնող պետական հիմնարկներին և կազմակերպություններին հողամասերը անհատույց /մշտական/ օգտագործման են տրամադրվում սեփականության այն սուբյեկտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ի դեմս համայնքի ղեկավարի, շրջանի վարչակազմի ղեկավարի կամ Ստեփանակերտի քաղաքապետի


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1.Պետական հիմնարկներին և կազմակերպություններին հողամասերը անհատույց /մշտական/ օգտագործման տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար հիմք համարել համայնքի ղեկավարի, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի նկատմամբ շրջանի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքում Ստեփանակերտի քաղաքապետի հողամասը մշտական օգտագործման տրամադրելու վերաբերյալ որոշումն ու տրամադրվող հողամասի հատակագիծը առանց հողամասի օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր նոտարի կողմից վավերացնելու։

2. Սույն հրամանը ենթակա է պետական գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կողմից որպես գերատեսչական ակտ։

Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան