ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ


Հ Ր Ա Մ Ա ն

«17» հունիսի 2002թ․ N 36-01/01

ք․ Ստեփանակերտ


ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 2001 թ․ հուլիսի 21-ի N 20-01/01 հրամանով հաստատված հրահանգում փոփոխություններ կատարելու մասին

«Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանման կողմից թվային կադաստրային քարտեզների կազմման, դրանց ստուգման ու ընդունման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադատրի վարչության 2001թ․-ի հուլիսի 21-ի N 20-01/01 հրամանով հաստատված «Թվային կադաստրային քարտեզների կազմման հրահանգ»-ում կատարել փոփոխություն․

— Հրահանգի «Թվայնացում» գլխի «Թվայնացման աշխատանքների կազմակերպումը, ստուգումը և ընդունումը» բաժինը կից հավելվածներով շարադրել նոր խմբագրությամբ /կցվում է/։

2. Սահմանված կարգով հրահանգում կատարված փոփոխությունը ներկայացնել ԼՂՀ արդարադատության պետական վարչություն՝ գրանցման։

Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան