ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱԱՏՐԻ ՊԵՏԱկԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

ք . Ստեփանակերտ

11 ապրիլի 2005թ․

ԼՂՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի պետական հողային կադաստրի ժամանակավոր արժեքների որոշման կարգը հաստատելու մասին

Ի կատարումն ԼՂՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության 1տղերի պետական հողային կադաստրի տվյալները կանոնակարգելու մասին» թիվ 517 որոշման պահանջների՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «ԼՂՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության նշանակության հողերի պետական հողային կադաստրի ժամանակավոր արժեքների որոշման կարգ»-ը (կցվում Է):

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարարաղի հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ծատուրյանի վրա:

ԼՂՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍԱկԱն ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՊԵՏԱկԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույնով սահմանվում են ԼՂՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի պետական հողային կադաստրի ժամանակավոր արժեքների որոշման կարգը:

Համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության համար պետական հողային կադաստրի ժամանակավոր արժեքների որոշման աշխատանքներն իրականացվում են այն համայնքներում, որտեղ գյուղատնտեսական նշանակության հողերի հաստատում չի’իրականացվել:

Աշխատանքների համար ելակետային նյութեր են ծառայում ԼՂՀ տարածքում 1998 թվականին իրականացված հոդային կադաստրի տվյալները, հողերի գույքագրման սխեմաները, քարտեզագրված համայնքների 1:500, 1:1000, 1:2000, 1:5000, 1:10000 մասշտաբի կադաստրային քարտեզները, այլ քարտեզագրական նյութեր:

Ժամանակավոր արժեքների որոշման ենթակա են գյուղատնտեսական հողատեսքերը վարելահողերը, բազմամյա տնկարկնեըմ, խոտհարքները և արոտավայրերը։

2. ԻՐԱկԱՆԱՑվՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հողերի պետական հողային կադաստրի ժամանակավոր արժեքների որոշման աշխատանքներն իրականացվում են երեք փուլերով.

I Նախապատրաստական աշխատանքների փուլ, որի ընթացքում ընտրվում և ուսումնասիրվում են՝

ա) համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի գույքագրման սխեմաները, քարտեզագրական նյութերը, գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային նախկին գնահատման հիմքերը,

բ) հողագիտական, ագրոտնտեսական ե այլ մասնագիտական հետազոտական նյութերը, g) հողերի նպատակային նշանակության կամ հողատեսքերի փոփոխման վերաբերյալ նյութերը:

Այս փուլում կազմվում Է հողերի ժամանակավոր կադաստրային արժեքների որոշման աշխատանքների իրականացման ժամանակացույցը, հաշվարկվում են ծավալները, կազմավորվում այն համայնքները, որտեղ դաշտային հետազոտական աշխատանքները նպատակահարմար Է իրականացնել զուգահեռ, պլանավորվում են աշխատանքների կատարման հաջորդականությունը:

2. Հողագիտական, դաշտային հետազոտական աշխատանքների ե տնտեսագիտական ցուցանիշների հավաքագրման փուլ:

Այս փուլում նախապատրաստական աշխատանքների արդյունքում հավաքագրված նյութերի հիման վրա իրականացվում են՝

ա) հողերի դաշտային ուսումնասիրություններ, որի ընթացքում նկարագրվում են աոկսւ նախատեսքերը.

բ) ձեռք են բերվում տվյսղներ վերջին երկու տարվա ընթացքում այդ հողատարածքներում ստացած բերքի (ըստ աոանձին կույտուրաների) ե միջին բերքատվության մասին

գ) վիզուալ ուսումնասիրությունների միջոցով նկարագրվում է հողի վերին շերտը (կավահող, քարքարոտ և այլն) ե նրա բարձրությունը, արձանագրվում է հույն Էրոզիայի ենթարկված լինելու փաստը:

դ) հարցումներ են իրականացվում հողօգտսւգուծոդների շրջանում և այդ տվյալների հիման վրա լրացվում Է գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի տնտեսագիտական չափանիշների հարցաթերթիկ (հավելված 1), որը համաձայնեցվում Է համապատասխան համայնքի ղեկավարի հետ:

Դաշտային փուլի ավարտից հետո համայնքի ղեկավարի հետ կացմվում Է բացատրագիր, որտեղ մանրամասն նշվում են իրականացված աշխատանքները:

Այն համայնքներում, որտեղ չկան համապատասխան մասշտաբի (1:5000, 1:10000) հողաշինարարական քարտեզներ, աշխատանքներն իրականացվում են տվյալ շրջանի շրջակազմի կողմից տրամադրված համայնքների վարչական սահմանները բնութագրող 1:25000 կամ 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների հիման վրա:

3. Գրասենյակային՝ հոդային կադաստրի տվյալների ճշգրտման ե ժամանակավոր արժեքների որոշման աշխատանքների փուլ.

Դաշտային փուլի արդյունքում ձեոք բերված տվյալները համակարգվում և ամփոփվում են:

Կատարված համեմատությունների և վերլուծությունների արդյունքում՝ ըստ առանձին համատեսքերի որոշվում են տվյալ հողագնահսւտման շրջանում ընդգրկած հողերի ժամանակավոր արժեքները:

3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության համար պետական հողային կադաստրի ժամանակավոր արժեքները համաձայնեցվում են համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ:

Աշխատանքների արդյունքներն ամփոփվում ե ընդունվում են ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի ի պետական կոմիտեի համապատասխան հանձնաժողովի կողմից:

Համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության համար պետական հողային կադաստրի ժամանակավոր արժեքները ներկայացվում են ԼՂՀ կառավարության հաստատմանը:

Հավելված N1

ՀԱՐՑԱԹԵՐԹ

հ___________________շրջանի_________________ համայնքի վարչական սահմաններում գտնվող ոոաոնտեսսւկան նշանակության հողատեսքերի տնտեսագիտական ցուցանիշների

Համայքի, գնահատման շրջանի անվանումը Հողագնահատման խումբ Հողատեսքը Հողակտորի հեռավորությունը բնակավայրից (կմ) Աճեցվող մշակաբույսը Արտադրության տարեկան ծախսեր (դրամ) Միջին բերքատվություն (տոննա) Միավորի շուկայական գինը (տոննա/դրամ) Հողի բացարձակ ռենտա /(8 X 9) — 7/ (դրամ)
2 3 4 5 6 7 8 9 10
                 
                 
                 

շրջանի____________________համայնքի ղեկավար

կ.Տ.

հարցումներ հավելված 1-ի աղյուսակը լրացնելու համար

2 սյունակում լրացվում Է համայնքի անվանումը և գնահատման շրջանը՝ /բարձրադիր, ցածրադիր/

3 սյունակում լրացվում Է I V հոդագնահատմսւն խմբերը

4 սյունակում լրացվում Է հողատեսքը /վարելահող, խաղողի այգի, թթի այգի, հնդավոր այգի, խոտհարք, արոտ, /

7 սյունակում լրացվում Է 1 հա հաշվարկով արտադրության ծախսերը ներառյալ հողի հարկը

8 սյունակում լրացվում Է վերջին 3- 5 տարիների միջինացված ցուցանիշը

9 սյունակում լրացվում Է տվյալ մշակաբույսի 1 տ-ի շուկայում գործող գինը