«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

12 ապրիլի 2005թ․

Պետական գրանցման թիվ 434

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ․ Հայրապետյան


ԼԵՌՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

 

«11» ապրիլի 2005թ. N 24-Կ
ք.Ստեփանակերտ

Գույքահարկի բազայի ձևավորման նպատակով շենքերի, շինությունների կադաստրային գնահատման և վերագնահատման աշխատանքների իրականացման կարգը հաատատելու մասին

Ի կատարումն «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների՝ գույքահարկի բազայի ձևավորման նպատակով շենքերի, շինությունների կադաստրային գնահատման և վերագնահատման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1․ Հաստատել «Գույքահարկի բազայի ձևավորման նպատակով շենքերի, շինությունների կադաստրային գնահատման և վերագնահատման աշխատանքների իրականացման կարգ»–ը (կցվում է)։

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման։

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ծատուրյանի վրա։

Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան

Հաստատված է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«11» ապրիլի 2005թ․

թիվ 24-Կ հրամանով

ԿԱՐԳ

Գույքահարկի բազայի ձևավորման նպատակով շենքերի, շինությունների կադսատրային գնահատման և վերագնահատման աշխատանքների իրականացման

Նախաբան

Սույնով սահմանվում է գույքահարկի բազայի ձևավորման նպատակով ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից շենքերի, շինությունների կադաստրային գնահատման, ինչպես նան սեփականության իրավունքի պետական ցանցում ստացած բնակելի նշանակության շենքերի, շինությունների վերագնահատման աշխտանքների իրականացումը։

1. Իրականացվող աշխատանքներ

1.1. Տարածքային ստորաբաժանման կողմից սահմանված կարգով իրականացվում են ԼՂՀ տարածքում գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող՝

ա) սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցում ստացած շենքերի, շինությունների վերագնահատման աշխատանքներ.

բ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում հաշվառված և իրավունքների պետական գրանցում չստացած շենքերի, շինությունների գնահատման աշխատանքներ։

Ստեփանակերտ քաղաքում՝ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից նախկինում հաշվառված, դեռևս պետական գրանցում չստացած բնակելի տների (շինությունների օժանդակ կառույցներ), ավտոտնակների գնահատման աշխատանքներ։

գ) ԼՂՀ կառավարության կողմից մասնավորեցված, սակայն իրավունքի պետական գրանցում չստացած շենքերի, շինությունների գնահատման աշխատանքներ։

1.2. Սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցում ստացած շենքերի, շինությունների վերագնահատման աշխատանքներն իրականացվում են արդեն իսկ դրանց համար նախատեսված կադաստրային գործում առկա փաստաթղթերի հիման վրա, ընդ որում բնակելի տների, առանձին կանգնած ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության շենքերի, շինությունների վերագնահատման, ինչպես նաև 1.1 կետի բ/ ենթակետում նշված գույքի գնահատման նպատակով իրականացվում են տեղազննության աշխատանքներ։

Կատարողները տարածքային ստորաբաժանման արխիվից սահմանված կարգով ստանում են վերագնահատման ենթակա շենքերի, շինությունների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ուրվագծեր, պարզաբանագրեր/ և ձեռնամուխ են լինում տեղազննման աշխատանքներին։ Ուրվագծի վրա կատարողը գրառումներ Է կատարում գույքի փաստացի վիճակի՝ ուրվագծին հասպատասխանելու վերաբերյալ, նշվում Է տեղազննության օրը և ստորագրվում նրա և սեփականատիրոջ (օգտագործողի) կողմից։ Անհամապատասխանության դեպքում կատարողի կողմից իրականացվում են համապատասխան չափագրումներ և սահմանված կարգով ուրվագիծ կազմելուց հետո լրացվում Է շենքերի, շինությունների մակերեսների հաշվարկման պարզաբանագիր։

Գնահատող մասնագետը տեղազննության և չափագրման արդյունքների հիման վրա սահամանված կարգով իրականացնում է շենքերի, շինությունների գնահատում (վերագնահատում)։ Աշխատանքների արդյունքում ստեղծված փաստաթղթերը կարվում են սեփականության օգտագործման) իրավունքի պետական գրանցում ստացած տվյալ անշարժ գույքի միավորի համար ստեղված կադաստրային գործում։

1.3. ԼՂՀ կառավարության կողմից մասնավորեցված, սակայն իրավունքի պետական գրանցում չստացած անշարժ գույքի գույքահարկի բազայի ստեղծման նպատակով ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համապատասխան տարածքային ստորաբաժանմանը տրամադրում է մասնավորեցված, սակայն իրավունքի պետական գրանցում չստացած օբյեկտների և դրանց գտնվելու վայրի մասին տվյալներ։

Տարածքային ստորաբաժանման ղեկավարի անմիջական հանձնարարությամբ կատարող մասնագետներն իրականացնում են մասնավորեցված, սակայն իրավունքի պետական գրանցում չստացած անշարժ գույքի չափագրման, պարզաբանագրերի կազմման և դրանց հիման վրա գնահատման աշխատանքները։ Յուրաքանչյուր գնահատվող անշարժ գույքի համար կազմվում է կադաստրային գործ և տվյալ անշարժ գույքի միավորը համարվում է հաշվառված անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից։

2․ Աշխատանքների ստուգումը և ընդունումը

2․1․ Տարածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև յուրաքանչյուր ամսի 5-ը կոմիտե է ներկայացնում ստորաբաժանման կողմից նախորդ ամսում կատարված աշխատանքների մասին մանրամասն հաշվետվության, որտեղ նշվում են գնահատված և վերագնահատված շենքերի, շինությունների քանակը, տեղազննությունների քանակը և չափագրված մակերեսներն ըստ նպատակային նշանակության (բնակելի, հասարակական, արտադրական, ավտոտնակ)։ Կատարված աշխատանքները ստուգվում են ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից, որը տալիս է եզրակացություն աշխատանքներն ընդունելու վերաբերյալ կամ հետ վերադարձնում է տարածքային ստորաբաժանմանն՝ աշխատանքներում հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով։

2.2. Դրական եզրակացության դեպքում կատարված աշխատանքները համարվում են ընդունված և սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսավորման։

3. Եզրափակիչ դրույթներ

3.1․ Տարածքային ստորաբաժանումները գնահատված անշարժ գույքի մասին տեղեկությունները ԼՂՀ կառավարության 12.03.04թ. թիվ 79 որոշմամբ սահմանված ձևերին համապատասխան տրամադրվում են ԼՂՀ տեղական ինքնակառավարման և ԼՂՀ հարկային պետական ծառայության համապատասխան մարմիններին։

Կցակառույցները հիմնականում հաղորդակցվում են հիմնական շենքի հետ։ Կցակառույց կարող են լինել խոհանոցները, բնակելի սենյակները, նախասենյակները, ծածկապատշգամբները և այն։ Կցակառույցները բաժանվում են 2 խմբի՝ ջեռուցվող ե սառը։ Ջեռուցվող կցակառայցների ըդհանուր մակերեսը հաշվառվում Է բնակարանային ֆոնդի կազմում։

3.2. Սույն հրահանգով սահմանված կադաստրային գնահատման աշխատանքներն իրականացվում են «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, ԼՂՀ կառավարության 30.07.04թ. թիվ 286 որոշման և ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 02.08.04թ. N 414 հրամանով հաստատված մեթոդական ցուցումներին համապատասխան: