«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

Նախարարության կողմից

«06» 04 2007թ.

Գրանցման N 652

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ․Հայրապետյան

ԼԵՌՆԱՑԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈԻՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

26.03.2007թ թիվ 22-Կ

ք.Ստեփանակերտ

ՀՐԱՄԱՆ

Պետական և համայնքային սեփաԿանություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 61 (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 29.08.2006թ. թիվ 446 որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ) որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխան՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը՝ համաձայն Հավելված N 1-ի։

2. Սահմանել հողամասի հատակագծի օրինակելի ձևում ներառվող պարտադիր տեղեկատվությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն Հավելված N 2-ի։

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ծատուրյանի վրա։

Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 1-ից։

Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան

ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

տրամադրված է ________-ին______________________________200 թ․ N_______որոշմամբ

Հաստատում եմ_____________________________________200 թ․
Կ.Տ
Հողամասի իրադրական հատակագիծ
Մ1։_______________________
Հողամասի հատակագիծ
Մ1։_______________________
Գտնվելու վայրը (հասցեն)  

Անկյունային և բեկման կետեր կորդինատներ Գծային չափեր Սահմանակից հողօգտագործող Հողամասը ծանրաբերված է_________________________________________________ _______________________________________________________________________________
ծածկագիրը  

X Y
Հատկացման նպատակը  

1  

 

 

 

Հողամասի տեղանքում նշահարված է
Նպատակային նշանակությունը (կատեքորիան)  

2  

 

 

 

Համաձայնեցված է ինժեներական սպասարկում
իրականացնող մարմինների հետ
(օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝
շրճվարչակազմերի և այլ լիազոր մարմինների
հետ)
Գործառման նշանակությունը կամ հոդատեսքը  

3  

 

 

 

կատարող ստորագրություն ազգանուն,անուն
մակերեսը(հա․ քմ.)  

4  

 

 

 

պաշտոնը  

 

պաշտոնը  

 

պաշտոնը  

 

Հավելված N 2

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

26.03.2007թ. թիվ 22-Կ հրամանի

ՊԵՏԱԿԱՆ Եվ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱկԱՆՈԻԹՅՈԻՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Եվ ԿԱՌՈԻՑԱՊԱՏՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎՈԻՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑվՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Կախված տրամադրվող հողամասի չափերից, հողամասի հատակագծերը ներկայացվում են Ա-1, Ա-2, Ա֊3 կամ Ա-4 չափսի թղթի վրա։

2. «Հողամասի գլխավոր հատակագիծ» գլխատառերով նշագրումից ցած նշվում են հողամասի սեփականատիրոջ, օգտագործողի, կառուցապատողի տվյալները (քաղաքացու անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը), հողամասը հատկացնող մարմինը (համայնքի ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ, շրջանի վարչակազմի ղեկավար և այլն) և հողամասի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման օրը, ամիսը, տարեթիվը և համարը։

3 .Հատակագծի վերևի աջ անկյունում կատարվում է նշագրում՝ «Հաստատում եմ», որը ստորագրվում է հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, նշվում է վերջինիս ազգանունը, անունը, պաշտոնը և կնքվում է հողամասը տրամադրող մարմնի կնիքով։

։

4.Հատակագծի ձախակողմյան հիմնական հատվածում տեղադրվում է հողամասի իրադրական (հատակագիծը՝ համապատասխան նշագրումով։ Իրադրական հատակագիծը ներկայացվում է կադաստրային հանույթից (գլխավոր հատակագծից, գոտիավորման փաստաթղթից, գյուղատնտեսական էության հողերի դեպքում՝ նաև հողաշինարարական հատակագծերից) կատարված քաղվածքի տեսքով։ Իրադրական հատակագիծը ներկայացվում է 1:500, 1:1000, 1:2000,1:5000, 1:10000 կամ 1:25000 մասշտաբով՝ կախված տրամադրվող հողամասի չափից։

Իրադրական հատակագծի վրա նշվում են տրամադրվող հողամասին հարակից փողոցի (փողոցների) անվանումը, իսկ գյուղական բնակավայրերում կամ բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում ՝ նաև մայրուղիների, գետերի կամ այլ բնական աշխարհագրական օբյեկտների անվանումները՝ ըստ անհրաժեշտության դրանք ներկայացնելով նաև պայմանական նշաններով։

Իրադրական հատակագծի վրա նշվում է հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կամ հրապարակային սակարկության ժամանակ հրապարակված պայմանական ծածկագիրը, իսկ հողամասը շտրիխվում է և սլաքով (գծիկով) կատարվում է նշագրում ՝ «տրամադրվող հողամաս»։

5. Հատակագծի աջակողմյան հիմնական հատվածում տեղադրվում է հողամասի հատակագիծը՝ համապատասխան նշագրումով։ Հողամասի հատակագիծը ներկայացվում է 1:200, 1:500, 1:1000, 1:2000 1:5000 մասշտաբով՝ կախված տրամադրվող հողամասի չափից։
Հողամասի կենտրոնում գրվում է հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության ժամանակ հրապարակված պայմանական ծածկագիրը, իսկ անկյունային և բեկման կետերը համարակալվում են ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։

6. Իրադրական հատակագծի և հողամասի հատակագծի վերին աջ անկյունում պատկերվում է կողմնորոշում ցույց տվող սլաքը ՝ «Հյուսիս» նշագրումով։

7. Հատակագծի ներքին ձախ հատվածում նշվում են ՝

ա) հողամասի գտնվելու վայրը կամ հասցեն.

բ) հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության պայմանական ծածկագիրը.

գ) հողամասի հատկացման նպատակը (բնակելի տան կառուցում, գյուղատնտեսական գործունեության և այլն).

դ) հողամասի նպատակային նշանակությունը ՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի (գյուղատնտեսական, բնակավայրերի և այլն).

ե) հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, վարելահող, խոտհարք և այլն).

զ) հողամասի մակերեսը (բնակավայրերի սահմանագծում գտնվող հողերը ՝ քառակուսի մետրերով, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը ՝ հեկտարով)։

8. Հատակագծի ներքևի միջին հատվածում նշվում են հողամասի անկյունային և բեկման կետերի համարները, իսկ առկայության դեպքում նաև դրանց կոորդինատները (նշելով համապատասխան համակարգը), այդ կետերի միջև գծային չափերը և սահմանակից հողօգտագործողները կամ օբյեկտները։

Եթե նշված կետերի քանակը այնպիսին է, որ դրանք հնարավոր չէ տեղադրել սույն կետով նշված հատվածում, ապա համապատասխան տվյալները կարող են զետեղվել թղթի հակառակ երեսին։

9. Հատակագծի ներքևի աջակողմյան հատվածում նշվում են ՝

ա) հողամասի նկատմամբ սերվիտուտները և հողօգտագործման սահմանափակումները (դրանց առկայության պարագայում), իսկ հողամասի հատակագծի վրա շտրիխվում է սերվիտուտի գոտին.

բ) տեղեկություն այն մասին, որ հողամասը տեղանքում նշահարված է.

գ) նոր հողամասերի տրամադրման դեպքում տեղեկություններ այն մասին, որ հողամասի տրամադրումը համաձայնեցված է ինժեներական սպասարկումներ (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) իրականացնող մարմինների հետ, իսկ մնացած դեպքերում՝ կարիքն առաճանալու ժամանակ, կատարվում է նշում՝ վերջիններիս հետ համաձայնեցնելու անհրաժեշտության մասին.

դ) հողամասի հատակագիծը նախապատրաստողները՝ «կատարողներ» նշագրումով, նշելով կատարողների պաշտոնները ( հողաշինարար, գլխավոր ճարտարապետ և այլն)։