«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից

2004թ «25» հունիսի գրանցման N 279

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ․ Հայրապետյան


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ


Հ Ր Ա Մ Ա Ն

«17» հունիսի 2004թ․N 32-Կ

ք․ Ստեփանակերտ


«Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքի կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին» հրահանգը հաստատելու մասին

Ի կատարումն «Գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին» ԼՂՀ /2000 թվականի մարտի 21-ի ՀՕ-102/ օրենքի 39-րդ հոդվածի

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին» հրահանգը՝ համաձայն հավելվածի /կցվում է/։

2. Կոմիտեի կառուցվածքային և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների ղեկավարներին՝ առաջնորդվել սույն հրահանգի պահանջներով։

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա․ Ծատուրյանի վրա։

Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան