«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից

2004թ օգոստոսի «31»-ին

Գրանցման համար 289

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ․ Հայրապետյան


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ


Հ Ր Ա Մ Ա Ն

«16» օգոստոսի 2004թ․N 45-Կ

ք․ Ստեփանակերտ


«ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական տուրքերի գանձման հրահանգի մասին

Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի 31-րդ կետի պահանջներով, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված պետական տուրքի ճիշտ գանձումը ապահովելու նպատակով․

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական տուրքերի գանձման հրահանգը /կցվում է/։

2. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարախքային ստորաբաժանումների ղեկավարներին՝

ա/ ուսումնասիրել և գործունեության ընթացքում անվերապահորեն ղեկավարելով «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի և սույն հրամանով հաստատված հրահանգի պահանջներով․

բ/ անշարժ գույքի նկատմամբ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման համար գանձված պետական տուրքերի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա տեղեկություններ՝ համաձայն կցվող ձևի։

3. Սույն հրամանով հաստատված հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունք համաձայնեցման։

4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման։

5. Ուժը կորցրած ճանաչել պետական կոմիտեի 2002թ․ ապրիլի 10-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի 15 հոդվածի 42 կետով սահմանված տուրքերի գանձման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 22-01/01 հրամանը։

Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան