«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«14» դեկտեմբերի 2005թ․

Գրանցման N 505

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ․ Հայրապետյան

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՆԱԽԱԳԱՀ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«08» 12 2005թ․

թիվ 01/1091 թիվ 90-Կ

ք․ Ստեփանակերտ

ԼՂՀ քաղաքաշինության նախարարի 03.10.2005 թվականի թիվ 01/874 և ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 03.10.2005 թվականի թիվ 72-Կ համատեղ հրամանում լրացումներ կատարելու մասին

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

2005 թվականի հոկտեմբերի 3-ի ԼՂՀ քաղաքաշինության նախարարի թիվ 01/874 և ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 72-Կ համատեղ հրամանում հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման կարգ»-ում կատարել հետևյալ լրացումը․

1. Արտադրական նշանակության շենքերի և շինությունների ըստ գործառանական նշանակության դասակարգման «1/» ենթակետում «հիդրոտեխնիկական կառույցներ» բառերից հետո լրացնել «կաթսայատներ, տրանսպորտային կազմակերպությունների /ավտոպարկ, դեպո/ շենքեր, շինություններ» բառերով։

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից։

ԼՂՀ քաղաքաշինության նախարար՝ Բ․ Ալավերդյան ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան