«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«17» փետրվարի 2006թ․

Գրանցման N 518

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ․ Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

«08» 02 2006թ․ թիվ 12-Կ

ք․ Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին

Ղեկավարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թ․ հունվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 44 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործավարության կարգը»՝ համաձայն հավելվածի։

2. Կոմիտեի նախագահի տեղակալին, կոմիտեի աշխատազմի ղեկավարին, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների ղեկավարներին սույն հրրամանով հաստատված գործավարության կարգի դրույթներին համապատասխան կազմակերպել գործավարությունը կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային, տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումներում։

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002թ․ փետրվարի 25-ի թիվ 14-01/01 հրամանի 2-րդ կետով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կենտրոնական ապարատի գործավարության հրահանգը»։

4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման։

5.Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի աշխատակազմի ղեկավար Բ․ Բարությունյանի վրա։

Պետական կոմիտեի նախագահ Վ․ Ալեքսանյան