Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2012 թվականի ապիլի 18 — ին

Պետական գրանցման համարը 2011257

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

______________ Ն.Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Հ Ր Ա Մ Ա Ն

03.04. 2012թ. N 94-Ն ք.Ստեփանակերտ

Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007 թվականի մարտի 26-ի թիվ 22-Կ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ ԵՄ՝

1. Սահմանել`

1) հողամասի հատակագծի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) հողամասի հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) շինությունների հատակագծի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) շինությունների հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները ՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007 թվականի մարտի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» թիվ 22-կ հրամանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Դ. Դադայանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ