40218 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 307-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2012 թվականի ապրիլի 9-ին

Պետական գրանցման համարը 2011252

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

____________ Ն.Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

03.03.2012 թ. N87-Ն

ք.Ստեփանակերտ

Հ Ր Ա Մ Ա Ն

Անշարժ գույքի չափագրման (հաշվառման) հրահանգը հաստատելու մասին

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 101 որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ բաժնի 12-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել անշարժ գույքի չափագրման (հաշվառման) հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Դ. Դադայանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:

Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի մարտի «30» N 87-Ն հրամանի

ՀՐԱՀԱՆԳ

ԱՆՇ ԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Անշարժ գույքի չափագրումը (հաշվառումը)՝ անշարժ գույքի՝ հողամասերի և դրանց վրա ամրակայված շենքերի, շինությունների (այսուհետ՝ շինություններ) առկայության, նպատակային նշանակության, սեփականության, օգտագործման ձևերի, դրա որակի ու քանակի, տեսքերի ու տեսակների վերաբերյալ ամփոփ տվյալներ ստանալն է: Չափագրման (հաշվառման) ենթակա են հողամասերը և դրանց վրա ամրակայված շինությունները: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների չափագրումն (հաշվառումն) իրականացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և կադաստրային գնահատման նպատակով: Հողամասերը և դրանց վրա ամրակայված շինություններն ենթակա են քանակական և որակական հաշվառման: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների քանակական հաշվառումն անշարժ գույքի առկա վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն է՝ արտահայտված գծային չափերով (երկարություն, լայնություն, բարձրություն), մակերեսներով և ծավալներով: Անշարժ գույքի քանակական հաշվառումը կատարվում է կադաստրային քարտեզագրման և չափագրումների միջոցով:

Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների որակական հաշվառումն իրականացվում է հողամասի նպատակային և գործառնական նշանակության, հողատեսքերի, շինությունների նպատակային, գործառնական ն շանակության, կառուցման տարեթվի, արտաքին հարդարման, ավարտվածության աստիճանի, շինանյութի տեսակի (պատերի, միջհարկային ծածկի, տանիքի) և այլ բնույթի որակական տվյալների հավաքագրման միջոցով:

2. Անշարժ գույքի վերաբերյալ տվյալների պարբերաբար ճշտման և թարմացման նպատակով անշարժ գույքի հաշվառումը նախատեսում է՝

1) սկզբնական հաշվառում.

2) ընթացիկ հաշվառում:

3. Անշարժ գույքի սկզբնական հաշվառումն ընդգրկում է՝

1) Անշարժ գույքի վերաբերյալ ամփոփ տվյալների ստացումը, դասակարգումը, առկա նյութերի ուսումնասիրումը.

2) կադաստրային հանույթները, դաշտային հետազոտությունները, անշարժ գույքի վերաբերյալ ելակետային տվյալների և կադաստրային քարտեզների ստացումը.

3) անշարժ գույքի նպատակային նշանակության, սեփականության և օգտագործման ձևերի, տեսքերի ու տեսակների, որակական ու քանակական հատկանիշների, տեղադրության, չափսերի որոշումը և դասակարգումը.

4) սկզբնական, ելակետային նյութերի ստացումը, դասակարգումը, անշարժ գույքի առկայության և բաշխման մասին հաշվետվության կազմումը:

4. Անշարժ գույքի ընթացիկ հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա՝ տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխությունների հայտնաբերման, իրավունքների պետական գրանցման, կադաստրային գնահատման, ինչպես նաև կադաստրային քարտեզներում արտացոլելու նպատակով:

Անշարժ գույքի քանակական տվյալների (մակերեսների, գծային չափերի, ծավալների, ձևի և այլն) հավաքագրման նպատակով իրականացվում է չափագրում: Անշարժ գույքի չափագր ումն իրականացվում է տարբեր չափիչ սարքերի (էլեկտրոնային տախեոմետր, արբանյակային դիրքորոշման կայան, լազերային հեռաչափ և այլն) միջոցով՝ համապատասխան որակավորման վկայական ունեցող անձանց կողմից:

II. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ

5. Հողամասերը չափագրվում և գծագրվում են իրենց սահմանային չափերով` նշելով և համարակալելով բոլոր շրջադարձային (բեկման) կետերը, կոորդինատները, հողամասի տվյալ հատվածների երկարությունները, սահմանակից սեփականատերերի անունները, ազգանունները, անվանումները, եթե հայտնի են վերջիններիս տվյալները:

III. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ

6. Հողամասի չափագրումն ավարտելուց հետո արտաքին չափերով չափագրվում և ըստ հողամասի գտնվելու տեղադրության գծագրվում են բոլոր շինությունները (բնակելի տները, հասարակական, արտադրական նշանակության շինությունները, բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերը, պարիսպները և այլ անշարժ գույքը): Այն շինությունները, որոնց մի մասը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասից դուրս, չափագրվում և հողամասի հատակագծում արտացոլվում են լրիվությամբ՝ շինությունների և հողամասի հատման գծերը հատակագծում պատկերելով կետագծերով, իսկ ինքնակամ մասերը հատակագծում նշագծվում (շտրիխավորվում են) կարմիր գույնով:

7. Չափագրվում են պարիսպների երկարությունը, լայնությունը և բարձրությունը:

8. Չափագրված շինությունները հողամասում ճիշտ տեղադրելու նպատակով ըստ անհրաժեշտության չափագրվում են շինությունների և հողամասի մոտակա սահմանի, ինչպես նաև շինությունների` միմյանց միջև եղած հեռավորությունները:

9. Արտաքին չափերով շինությունների չափագրումն ավարտելուց հետո, չափագրվում են դրանց ծավալում գտնվող բոլոր տարածքները՝ ներքին չափերով: Չափագրվում են յուրաքանչյուր տարածքի երկարությունը, լայնությունը, ներքին բարձրությունը, ինչպես նաև կրող պատերի և միջնապատերի հաստությունները:

10. Ներքին չափագրումները կատարվում են շինությունների հատակից 1.20-1.30 մետր բարձրությամբ: Միաժամանակ յուրաքանչյուր տարածքի վրա նշվում է առկա դռների ու պատուհանների տեղադրությունը:

IV. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ, ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ

11. Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանները, ինչպես նաև բազմաբնակարան շենքում տեղակայված ոչ բնակելի տարածքները, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտները չափագրվում են միայն ներքին չափերով:

12. Չափագրվում են յուրաքանչյուր տարածքի երկարությունը, լայնությունը և ներքին բարձրությունը, ինչպես նաև կրող պատերի և միջնապատերի հաստությունները:

13. Ներքին չափագրումները կատարվում են շինությունների հատակից 1.20-1.30 մետր բարձրությամբ: Միաժամանակ յուրաքանչյուր տարածքի վրա նշվում է առկա դռների ու պատուհանների տեղադրությունը:

V. ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

14. Սույն հրահանգով նախատեսված աշխատանքների ավարտից հետո հողամասի և շինությունների հատակագծերի ներքևի համապատասխան մասում որակավորում ունեցող անձի կողմից լրացվում են իր անունը, ազգանունը (անվանումը), կատարման ամսաթիվը, որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը և ստորագրվում: