Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ, գեոդեզիստներ, հողաշինարարներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոն օրվա առթիվ: Ձեզանից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի ոլորտում արձանագրված և արձանագրվող ցանկացած հաջողության, առաջընթացի գործում, քանզի այն նվիրված աշխատանքի արդյունք է: Համոզված եմ, որ կադաստրի համակարգի արդիականացման, արդյունավետության հիմք հանդիսացող բարեփոխումները, ոլորտում ընթացող և առաջիկայում իրականացվելիք աշխատանքները կկարողանանք իրականցնել սրտացավ վերաբերմունքի,… կարդալ ավելին
Որակավորում
Անշարժ գույքի գնահատում Հայտարարություն Գործող կազմակերպությունների ցանկ Հարցաշար ԼՂՀ տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության Օրենսդրություն ԼՂՀ տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը Անշարժ գույքի գնահատողի որակավորում ունեցող անձանց անվանացանկ Քարտեզագրում,գեոդեզիա,չափագրում(հաշվառում) և հողաշինարարություն Գործող վկայականների ցանկ Գործող կազմակերպությունների ցանկ Հարցաշար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման քարտեզագրություն և գեոդեզիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ...


Զարգացած կադաստրի համակարգը երկրի այցեքարտն է
Կառույցը իրականացրել է աշխատանքներ՝ ուղղված հանրապետությունում ոլորտի զարգացմանն ու տարբեր խնդիրների լուծմանը։ Դրա հիմքում դրված էին նոր օրենքից բխող պահանջները։ Կարճ ժամանակահատվածում փոփոխության են ենթարկվել համակարգին առնչվող իրավական ակտերը, կառավարության որոշմամբ հաստատվելեն աշխատողների որակավորման կարգն ու պայմանները, ծառայությունների մատուցման համար սահմանվելեն նոր սակագներ, փոխվել են իրավունքների պետական գրանցման վկայականների ձևերը, հաստատվել նոտարական վավերացում չպահանջող օրինակելի պայմանագրերի ձևերը, մասնագետների հետ անցկացվել սեմինար-պարապմունքներ և այլն։ Դրանց հետ մեկտեղ բավականին փոփոխություններ են կատարվել ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների հաշվառման և տնօրինման փաթեթում, առաջին պետական գրանցման աշխատանքները կատարելու համար սահմանված վեցամսյա ժամկետը հանվել, և բնակիչներին թույլատրվել է շարունակել օգտվել պետության հաշվին գրանցում կատարելու գործընթացից, ...


Անշարժ գույքի շուկա
2020 ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում հոդված ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. հունվար- սեպտեմբեր ժամանակահատվածում ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. 3-րդ եռամսյակում հոդված ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. 3-րդ եռամսյակում ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. 1-ին կիսամյակում հոդված ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. 1-ին կիսամյակում ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. 2-րդ եռամսյակում հոդված ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. 2-րդ եռամսյակում ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. 1-ին եռամսյակում հոդված ԱՀ անշարժ գույքի շուկան 2020 թ. 1-ին եռամսյակում 2019 ԱՀ անշարժ գույքի շուկան 2019 թ. հոդված ԱՀ անշարժ գույքի շուկան 2019 թ. ԱՀ անշարժ գույքի շուկան 2019 թ. 2-րդ կիսամյակ հոդված ԱՀ անշարժ գույքի շուկան 2019 ...


ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի անդրանիկ նիստը
Հուլիսի 21-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը, նախ, ներկայացրել է համակարգի կառուցվածքը նոր աշխատակիցներին, այնուհետև անդրադարձել կառավարման արդյունավետությանն ուղղված մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ կոմիտեի աշխատանքների արդյունավետության, որակի և շենքային պայմանների բարելավման, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության, ինչպես նաև ԱՀ նախագահի 2020-2025 թվականների… կարդալ ավելին
<<Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից պետական բյուջեով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքներ են սկսվել Ասկերանի շրջանի Այգեստան բնակավայրի հասցեների ռեեստրի կազմման համար
Սույն թվականի փետրվարի 28-ից <<Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից պետական բյուջեով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքներ են սկսվել Ասկերանի շրջանի Այգեստան բնակավայրի հասցեների ռեեստրի կազմման համար: Բնակավայրերի հասցեների ռեեստրի կազմման ծրագիրը պիլոտային է ,և 2018 թվականին նախատեսվում է 3125 անշարժ գույքի միավորների ռեեստրի կազմում տարբեր համայնքներում: Աշխատանքների կատարման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները… կարդալ ավելին
Ողջունում ենք Ձեզ Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կայք էջում։
Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ կադաստրի համակարգի գործառույթներին իրականացվող ծրագրերին, ստանալ համապատասխան տեղեկատվություն անշարժ գույքի շուկայի, հանրապետության հողային հաշվեկշռի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի վերաբերյալ։
Կայքում տեղադրված է քաղաքացիների համար տարբեր բնույթի օգտակար տեղեկատվություն, և լուսաբանված է համակարգի գործունեությունը:
Էլեկտրոնային ընդունարանի միջոցով կարող եք հերթագրվել ընդունելության, իսկ «Գրանցումներ» բաժնում կարող եք ծանոթանալ պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ծառայությունների վճարներին և ժամկետներին:
Վստահ ենք, որ կադաստրի համակարգի հանդեպ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված մեր քայլերը դրական արդյունքներ կտան ակտիվ համագործակցության և Ձեր կողմից հնչեցվող մեկնաբանությունների ու կարծիքների պարագայում։
Շնորհակալություն համագործակցության համար:
Կոմիտեի նախագահ՝ Կարեն Շահրամանյան