2017 թվականի ընթացքում  իրականացվել  է 3 ծրագրային աշխատանք, որից 1 ծրագիրը իրականացվել է <<Քարտեզագրության, գեոդեզիայի, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից, իսկ 2 –ը՝ վարչության կողմից: ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքները. Համայնքների կադաստրային քարտեզների և հողային հաշվետվությունների կազմման, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրման, ոռոգվող հողերի գույքագրման և անշարժ գույքի շուկայի վերլուծության… կարդալ ավելին

Հարգելի ստեփանակերտցիներ ԼՂՀ կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունը հայտնում է, որ Ստեփանակերտ քաղաքում 2016 թվականի փետրվարի 1-ից սկսվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքները: Հաշվի առնելով վերը նշված աշխատանքների կարևորությունը՝ ակնկալում ենք ձեր աջակցությունը կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման համար, խնդրում ենք չխոչընդոտել և հնարավորինս օժանդակել չափագրողների կողմից գույքի /հողամաս և շենք, շինություններ/ չափագրման աշխատանքներին:

2017-2019 թվականների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գույքահարկի բազայի ստեղծման նպատակով սույն թվականի փետրվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության կողմից պայմանագրային աշխատողների ներգրավմամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենք, շինությունների կադաստրային  վերագնահատման աշխատանքներ: Վերագնահատման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը:

Հարգելի անշարժ գույքի կադաստրի համակարգի աշխատակիցներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ: Թող գալիք տարին բոլորիս համար լինի խաղաղության և բարեկեցության տարի: Թող 2016 թվականը մեր համակարգի համար դառնա բարեփոխումների և նորանոր բարձունքների նվաճման տարի: Ցանկանում եմ, որ նոր տարին… կարդալ ավելին

Հարգելի անշարժ գույքի կադաստրի համակարգի աշխատակիցներ Հետադարձ հայացք ձգելով անցնող տարվան, կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ անշարժ գույքի կադաստրի համակարգը  պատվով կատարեց իր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ, որ գալիք տարում ևս միասին կարողանանք իրականացնել մեր բոլոր ծրագրերն ու նախագծերը:               Ջերմորեն  շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ ուժ… կարդալ ավելին